
ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
- Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:

«Ոսկե ծիրան» փառատոնում լավագույն սցենարի համար երկու տարի` 2004 եւ 2006 թվականներին, «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակ է տրվել: Այս տարի հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկերի» մրցույթին էր ներկայացրել իր «Թշնամիներ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Ու քանի որ այս պարագայում առաջանում է «հետաքրքրությունների կոնֆլիկտ» կոչված իրավիճակը, երբ Դ.Մաթեւոսյանի ֆիլմը պիտի ներկայացվեր մի մրցույթում, որում իր հիմնադրամը մրցանակ է տալիս, ուստի կամ ֆիլմը պիտի ներկայացվեր, կամ մրցանակը պիտի տրվեր: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ «Հայկական համայնպատկեր» մրցույթում «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակ կսահմանվի մյուս տարի, քանի որ այնպես է ստացվել, որ մրցանակը մինչ այդ, փաստորեն, տրվել է երկու տարին մեկ: Եվ այսպես, «Ոսկե ծիրանին» ներկայացվեց «Թշնամիները»: Նշենք, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթին մասնակցելու համար այս տարի ներկայացված ֆիլմերի ընտրությունը վստահվել էր Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովին: Բայց փառատոնի նախօրեին Դավիթ Մաթեւոսյանն իմացավ, որ ֆիլմը չի ընդունվել, մերժվել է: Ընդ որում` ոչ պաշտոնական աղբյուրներից` երեք տարբեր ասեկոսե-վարկածներով. 1) Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովը չի դիտել ֆիլմը, որովհետեւ չի ունեցել ֆիլմի DVD-ն: 2) Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովը գտել է, որ ֆիլմը բավարար չափով ազգային չէ: 3) Ֆիլմը մերժվել է` ռեժիսորի ընդդիմադիր կեցվածքի համար: Եթե անգամ շատ-շատ ուզես ու փորձես տրամաբանության նշույլներ գտնել ասվածի մեջ, միեւնույն է` չես կարող. ինչպե՞ս է հանձնաժողովը դատողություններ արել ֆիլմի ազգային որակների մասին, եթե այն չի դիտել, քանի որ, ասենք, անփութորեն կորցրել է մրցույթի համար ներկայացված ֆիլմի DVD-ն: Բացի այդ, անցյալ տարի «Թշնամիներ» ֆիլմի պրեմիերայից հետո նույն ինքը` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը մի քանի հարցազրույցներում բարձր էր գնահատել ֆիլմը: Գուցե Ռ.Գեւորգյանցի կարծիքը Կինեմատոգրաֆիստների միության դեմոկրատական հանձնաժողովում փոքրամասնությու՞ն է... Չնայած երրորդ վարկածի` ընդդիմադիր կեցվածքի մասին վարկածի հարթության մեջ ամեն անտրամաբանական քայլ հասկանալի է դարձել, այլեւս ոչ զարմանահարույց: «Երեք ոչ պաշտոնական բացատրությունն էլ համարում եմ գավառականության դրսեւորում, - ասաց Դավիթ Մաթեւոսյանը, - Ես երբեւէ խնդիր չունեմ, չեմ ունեցել եւ չեմ կարծում, թե կունենամ «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրինության հետ: Բայց նախնական ընտրությունը կատարող հարգարժան հանձնաժողովը պիտի բացատրելու կամ ընդհանրապես չբացատրելու եղանակ գտներ` փառատոնը գավառականությունից զերծ պահելու համար»: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ փառատոներն ունեն մերժման իրենց կարգը: Իհարկե, որոշ փառատոներում ընդհանրապես մերժելու պատճառը չեն բացատրում, բայց դա ընդունված կարգ է, ուստի ռեժիսորները բացատրությունների չեն սպասում, ոչ էլ` ինչ-ինչ ասեկոսե-վարկածներ են շրջանառության մեջ դրվում: «Ինձ մտահոգում եւ տխրեցնում է այն հանգամանքը, որ գավառականությունը` որպես մեր միջավայրի հիմնական չափորոշիչ, սողոսկում է «Ոսկե ծիրան», ինչը շատ վտանգավոր է եւ ինչի մասին ուզում եմ զգուշացնել մեր կինեմատոգրաֆիստ հասարակությանը, - նշեց Դ.Մաթեւոսյանը, - Չնայած կազմակերպչական բնույթի հարցերում չկայացածությանը` այնուամենայնիվ այս փառատոնը թափ հավաքելով առաջ է գնում: Եվ ես հույս ունեմ, որ բարձր արդյունքների է հասնելու «Ոսկե ծիրանը» եւ նրա շնորհիվ բարելավում է լինելու մեր կինոարտադրության մեջ»:
- Մարինա Բաղդագյուլյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան 11
Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, ...ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
1
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին: Որդուց: Բարեւ հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր Համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Բաբաջանը Անկարայում հանդիպել է արտերկրում աշխատող 150 դեսպաններին եւ քննարկել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Թուրքական ԶԼՄ-ների ...ՀՔԾ-Ն ԸՆԿԵԼ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի նախորդ համարներից մեկում պատմել ենք Ապարանի Հարթավան գյուղի «Գիքորի»` Կարեն Հայրապետյանի մասին, ում Հատուկ քննչական ծառայության քննիչները խաբելով ստորագրել էին տվել մաքուր թղթերի տակ, նրա անունից ...ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:
...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան
Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace): Նշենք, ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԱՄԱՌԸ. ՇԱՐՔԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՎԵՐԵՒՆԵՐԻՆ
Հրայր Ղազարյան 2
Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, ...ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 17
Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:
Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ Սարգսյան 6
Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: ...ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...
Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
26
Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:
Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ ...
ՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե Հարությունյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՎԻԶ ԿՏՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱ՞ՆԳ Է ՏՎԵԼ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

