
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
- Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, թե ԵԽԽՎ բանաձեւերով սահմանվում է, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց հանրահավաքների ազատությունը:

Փաստն ուշագրավ է հատկապես այն պարագայում, որ մեր իշխանությունն իրեն...ժողովրդավար է հռչակում, ներկայանում է իբրեւ ԵԽԽՎ հայտնի բանաձեւի ուղղությամբ քայլեր կատարած, իսկ երեկ նույնիսկ Երեւանում աշխատողներին թույլ չեն տվել քաղաք գալ: «Ըստ էության` կատարվածը փաստում է, որ ԵԽԽՎ բանաձեւի կատարման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Ընդհանրապես` նախեւառաջ մեր Սահմանադրությունը պահելու ուղղությամբ պետք է քայլեր արվեին: Իշխանությունը փորձում է ահաբեկումներով կոտրել Շարժումը, բայց մենք բազմիցս ենք ասել, որ այդ մեթոդները հեռանկար չունեն», - երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` շարունակելով. «Նույն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ջանքերն առաջին հերթին պետք է ուղղեր նրան, որ Ադրբեջանի մասին բանաձեւում չարձանագրվեին ոչ հայանպաստ ձեւակերպումները: Փոխարենը` ջանքերն ուղղեին նրան, որ ԵԽԽՎ-ում չամրագրվեին ոչ հայանպաստ ձեւակերպումներ, ամբողջ ջանքն ուղղված էր նրան, որ ԵԽԽՎ բանաձեւում այնպիսի փոփոխություններ մտցվեին, որ հնարավորություն տային իշխանություններին, ըստ էության, չկատարելու բանաձեւի պահանջները` չբացելու «Ա1+»-ը, չարտոնելու հանրահավաքները: Քաղբանտարկյալների մասով ընդհանրապես որեւէ քայլի մասին խոսելն ավելորդ է. երկարացվում են կալանքները, հետաքննության մասով որեւէ հավատ չկա հասարակության մեջ: ԱԺ մարտի 1-ով հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»: Գյումրիում կայացած հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ասաց` քանի դեռ քաղբանտարկյալներ կան, ժողովուրդը փողոցից տուն չի գնալու: Այս առթիվ ՀԺԿ առաջնորդը ասաց հետեւյալը. «Այո, բողոքի ակցիաները կշարունակվեն, եւ այս առումով մեր մոտեցումը նույնն է. երկխոսությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ազատ արձակվեն քաղբանտարկյալները` մարդիկ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Իսկ բողոքի ակցիաները բնականաբար կշարունակվեն»:
- Մարինե Խառատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ
3
Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին
Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան 15
Երեկ ժամը 22.30-ի սահմաններում Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բազմաթիվ անցորդների ներկայությամբ մի խումբ ոստիկաններ ուժի գործադրմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ՄԱԿ-ի աշխատակից, ներկայումս Արարատի մարզի ...ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
Ամեն ինչ մարդկային էության մեջ ծիծաղելիորեն պարզ էր, միայն թե պետք էր բավականաչափ հիմար լինել դա չհասկանալու համար: Ավազը սորում էր մատների արանքով ու խոսում նրանից, որ ինքն Աստծո կամոք էր հայտնվել այդ ...ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց ...ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ,
Մեծարգո Նախագահ
Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
7
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Բարեւ ձեզ: Աստծո բարին` Ձեզ բոլորիդ:
Այսօր ես ուզում եմ խոսել Ղարաբաղի մասին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի երրորդ հանրապետության ...ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ հուլիսի 4-ն էր, Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաք էր Մատենադարանի մոտ. այն հանրահավաքը, որով, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան
Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԽԵԼՔԻ, ԴՐԱ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐՈՆՑ ՄՈՏ ԴՐԱ ՑԱՎԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՒ...
...էդ բացակայության ծանր, միջին, թեթեւ հետեւանքների մասին: Մի Աֆրիկա՞ էլ չեք կարում գրկել...
Հանրահավաքը` եղավ:
Երթը` նույնպես:
Նստացույցն էլ:
Փառահեղ: Երեքն էլ:
Ակնհայտ էր նաեւ, որ` լինելու ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
2
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Սիրելի բարեկամներ.
Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ ...
ԱՄԱՌԸ «ՄԹՆԵՑ», ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱԲԱՑԻ
Արամ Ամատունի
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

