
ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ, Մեծարգո Նախագահ Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ օրինական հիմքի պահվում ենք Երրորդ հանրապետության նորօրյա զնդաններում: Այդ ընթացքում անընդհատ ենթարկվել ենք ներխցային «մշակումների», հոգեբանական եւ դատավարական ճնշումների: Սակայն մեր եւ մեր հարազատների ազատությունը չենք դարձրել քաղաքական սակարկությունների առարկա, չենք ընկճվել ու չենք ընկրկել որեւէ ուժի առաջ: Մեր խցերից զգացել ենք Համաժողովրդական Շարժման անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին, ինչը մեզ հավելյալ ուժ ու կորով է ներարկել: Մի խնդրանք եւ հորդոր ունենք ձեզ. մեր անազատության մեջ գտնվելու փաստը թող չընկճի ու չվհատեցնի ձեզ, այլ հակառակը` թող ոգեկոչի պայքարի ու հաղթանակի: Հանուն Ազատ եւ Անկախ Հայաստանի, հանուն մեր երեխաների ու թոռների, հանուն Հայաստանի ապագայի պատրաստ ենք մեկուսացման այս ծանրությունը կրել որքան անհրաժեշտ է: Հավատարիմ ենք մնացել Համաժողովրդական Շարժման գաղափարներին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, իրավունքի եւ օրենքի իշխանություն հաստատելու հրամայականին: Ես դիմում եմ մեր քննիչներին, դատախազներին եւ դատավորներին, որոնցից շատերին դասավանդել եմ, շատերին ճանաչում եմ, մի մասի հետ նաեւ աղ ու հաց եմ կիսել. հարգելի կոլեգաներ, դուք դեռ որքա՞ն պետք է անմեղ մարդկանց բերման ենթարկեք, ձերբակալեք, կալանավորեք ու դատեք: Մի՞թե կարելի է այդքան անողնաշար ու կամակատար լինել: Մի՞թե կարելի է այդքան ընկնել: Մի՞թե դուք տարրական հարգանք չունեք ձեր մասնագիտության ու ձեր գիտելիքների հանդեպ: Կարելի՞ է, արդյոք, արդարադատության դեմ ուղղված նման մասշտաբի, մասսայական հանցագործություններ կատարել: Ժողովուրդն ասում է. «Սխալի կեսից ետ դառնալն էլ տղամարդկություն է»: Դուք վտանգում եք ոչ միայն ձեր անձը, այլեւ ձեր երեխաների ու թոռների` մեր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելը, նրանց ապագան: Դիմում եմ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, մեր քաղաքական պայքարի ընկերներին: Քաջ գիտակցում եմ, որ իշխանություններն ամեն ջանք ու միջոց գործադրում են ձեր մեջ անվստահություն, կասկածամտություն եւ պառակտում սերմանելու նպատակով: Բոլոր քաղաքական բանտարկյալների անունից գոհունակություն եմ հայտնում, որ նրանց մինչ այժմ չի հաջողվել որեւէ առաջխաղացում, եւ վստահ ենք, որ չի հաջողվելու: Ժողովրդի սերն ու հարգանքը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում, իսկ կորցնելը` վայրկյանների հարց է: Ձեր աչքի առաջ է Արթուր Բաղդասարյանի օրինակը: եւ տեր կանգնենք նրա բնական, Սահմանադրական իրավունքների վերահաստատմանը: Քաղաքական բոլոր բանտարկյալների անունից, կարծում եմ նաեւ հանրահավաքի բոլոր մասնակիցների անունից եւս, լիազորված եմ դիմել Համաժողովրդական Շարժման բոլոր առաջնորդներին` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ. հանուն մեր երկրի ու ժողովրդի արժանապատիվ ապագայի առաջնորդեք Համաժողովրդական Շարժումը մինչեւ հաղթական ավարտ: Մեզ բացակա չդնեք: Այդ պայքարում Ձեզ հետ ենք: Պայքար, պայքար, մինչեւ վերջ: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
ԲԱՑ ՆԱՄԱԿ
3
Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին
Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան 15
Երեկ ժամը 22.30-ի սահմաններում Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բազմաթիվ անցորդների ներկայությամբ մի խումբ ոստիկաններ ուժի գործադրմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ՄԱԿ-ի աշխատակից, ներկայումս Արարատի մարզի ...ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
Ամեն ինչ մարդկային էության մեջ ծիծաղելիորեն պարզ էր, միայն թե պետք էր բավականաչափ հիմար լինել դա չհասկանալու համար: Ավազը սորում էր մատների արանքով ու խոսում նրանից, որ ինքն Աստծո կամոք էր հայտնվել այդ ...ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց ...ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ,
Մեծարգո Նախագահ
Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
7
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Բարեւ ձեզ: Աստծո բարին` Ձեզ բոլորիդ:
Այսօր ես ուզում եմ խոսել Ղարաբաղի մասին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի երրորդ հանրապետության ...ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ հուլիսի 4-ն էր, Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաք էր Մատենադարանի մոտ. այն հանրահավաքը, որով, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան
Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԽԵԼՔԻ, ԴՐԱ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐՈՆՑ ՄՈՏ ԴՐԱ ՑԱՎԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՒ...
...էդ բացակայության ծանր, միջին, թեթեւ հետեւանքների մասին: Մի Աֆրիկա՞ էլ չեք կարում գրկել...
Հանրահավաքը` եղավ:
Երթը` նույնպես:
Նստացույցն էլ:
Փառահեղ: Երեքն էլ:
Ակնհայտ էր նաեւ, որ` լինելու ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
2
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Սիրելի բարեկամներ.
Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Էմմա ԳաբրիելյանԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Էմմա ԳաբրիելյանՔԱՅԼՈՂ ԵՒ ԿԱՆԳՆԱԾ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐ
Հեղինե ՄանուկյանԻ՞ՆՉ ԿՏԱ ԱՇՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆԸ
ՄՈԲԻԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

