
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
- Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց հիմնական առաքելությունը ու հայտնի չի` ուր էին կորել:

Հայտնի է, սակայն, որ Արարատ-Երեւան երթուղին սպասարկող «ԼԻԳԱ ՍՊԸ»-ի սեփականատերը տարածքային կառավարման նախկին նախարար ու դեռ այսքանից հետո «նախագահի աշխատակազմի» ղեկավար Հովիկ Աբրահամյանն է. ի դեպ` ամբողջ մարզի սեփականատերն էլ է ինքը, բայց այդ մասին մեկ այլ առիթով: Եվ ահա, ամեն հերթական հանրահավաքի ժամանակ, անշուշտ ընդդիմության կողմից հայտարարված, ընկեր Աբրահամյանը հրահանգ է իջեցնում իր ՍՊԸ-ում աշխատող վարորդներին «մարդ-մուրդ չտանել քաղաք»` անկախ այն բանից, թե իր ընկալմամբ «մարդ-մուրդը» միտինգի մասնակի՞ց են, թե՞ բուհ` քննություն հանձնելու, տոնավաճառ` առեւտուր անելու, հիվանդանոց` բուժվելու նպատակով Երեւան եկող քաղաքացիներ: Կարեւորն այն է, որ մարդկանց տեղաշարժը, հնարավոր բոլոր մեթոդներով, կանխվի: Դրանում մեծ է նաեւ ՀՀ գլխավոր ոստիկանապետ դարձած Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի գործոնը: Երթուղային տաքսիներից մեկի վարորդը մեզ պատմեց, թե Նորագավիթի «Գայի պոստի» ոստիկանները գրանցում են Արարատի մարզից Երեւան եկող բոլոր երթուղայինների, տաքսիների պետհամարանիշերը, եւ եթե, Աստված մի արասցե, այդ տաքսիների մեջ ուղեւորներ են լինում` «տուտ ժե տուգանքի են ենթարկում»: Տուգանքի ենթարկել ասվածն այս դեպքում «Գազելի բալնիքը ղեկավարությանը հանձնելն» է: Բնական է. եթե մարզի ղեկավարությունը «կանխում է» հանրահավաքի պոտենցիալ մասնակից իր քաղաքացիների «Գազելով» տեղաշարժվելու իրավունքը, իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար այդ քաղաքացիները այլ կերպ պետք է մայրաքաղաք հասնեն, ասենք` տաքսիներով: Ի դեպ` այն վայրում, ուր «սովորական եւ խաղաղ» օրերին կայանում են երթուղայինները, երեկ տաքսիներ էին կանգնած, որոնք 3500 դրամ էին պահանջում Երեւան` մինչեւ «Այրարատ» կինոթատրոն հասցնելու համար (այստեղ են կայանում մարզից եկող բոլոր միկրոավտոբուսները): Ի դեպ` մարզի ղեկավարությունն այդ օրը (միտինգային մյուս օրերին եւս) վերահսկողություն էր իրականացնում նաեւ բոլոր այն տաքսիների նկատմամբ, որոնք 2-ից ավելի ուղեւոր են տեղափոխում մայրաքաղաք: Այդպիսիք իրենց «համարձակության» համար ստիպված են լինում մի փոքր ավելի գազ կամ բենզին ծախսել. պատճառն այն է, որ վարորդները ստիպված են լինում շեղվել մայրաքաղաք տանող հիմնական մայրուղուց եւ Երեւան հասնել այլ` զարտուղի ճանապարհներով: Ի՞նչն է պատճառը` հարցրինք տաքսու վարորդներից մեկին: «Հարկայինի եւ քննչականի տղերքը շարված են ամեն քայլափոխի. եթե տեսնեն, որ ծանրաբեռնված ենք ավտոն քշում` հաստատ կկասկածեն»: Ինչու՞մ` հարցրինք: «Միտինգին մարդկանցով պադդերժկա անելու մեջ», - եղավ պատասխանը: Մեր զրուցակից տաքսիստը վստահեցրեց, որ նախորդ` հունիսի 20-ի միտինգից հետո ինքն ու իրեն ծանոթ մեկ այլ տաքսիստ հարկային են կանչվել ու «փիս» զրույց ունեցել հարկային տեսուչներից մեկի հետ: «Փիս» զրույցի առիթը, կարծում ենք, կռահեցիք, թե ինչն է եղել: Ի դեպ` մի հետաքրքիր բացահայտում եւս. պարզվում է` այն «գրդոնչի» տաքսիստները, որոնք բացեիբաց «կլիենտ էին» փախցնում քիչ հեռվում` դիմացի մայթի ծառերի ստվերում կանգնած «հարկայինի ու քննչականի տղերքի» աչքի առաջ, օրվա վերջում, ինչպես վստահեցրեց տաքսիստներից մեկը, «նալոգ» են տալիս վերջիններիս: Եթե նկատի ունենանք այն, թե մինչեւ ժամը 19: 00-ն` հանրահավաքի մեկնարկը, քանի~-քանի~ պոտենցիալ միտինգավոր կամ ոչ միտինգավոր պիտի գար Երեւան եւ քանի 3500-ական դրամ պետք է աշխատեին պարոնայք տաքսիստները` կարելի է եզրակացնել, թե օրվա վերջում հարկայինին ու քննչականին տրվելիք նալոգի չափն ինչքան է լինելու: Ինչպես տեսնում եք` ավազակապետությունն իր դասական մեթոդներով գործում է նաեւ մեր ազգի մի հատվածի մենթալիտետին հարազատ «տրանսպորտի» ոլորտում: Հ.Գ. Մի տաքսիստ կատակեց, թե` «Լեւոնի ցավը տանեմ, եթե ինքը միտինգ չաներ, մենք էսքան փող հո աշխատողը չէինք, էն էլ` էս մեռած սեզոնին»: Ապա նաեւ ավելացրեց. «Աղջիկ ջան, Լեւոնին մոտիկ մարդ չունե՞ս, ասես` շաբաթը մեկ միտինգ անի, ուզում եմ փող հավաքեմ` ընտանիքիս հետ Քաբուլեթի գնամ»:
- Հեղինե Մանուկյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ
3
Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին
Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան 15
Երեկ ժամը 22.30-ի սահմաններում Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բազմաթիվ անցորդների ներկայությամբ մի խումբ ոստիկաններ ուժի գործադրմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ՄԱԿ-ի աշխատակից, ներկայումս Արարատի մարզի ...ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
Ամեն ինչ մարդկային էության մեջ ծիծաղելիորեն պարզ էր, միայն թե պետք էր բավականաչափ հիմար լինել դա չհասկանալու համար: Ավազը սորում էր մատների արանքով ու խոսում նրանից, որ ինքն Աստծո կամոք էր հայտնվել այդ ...ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց ...ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ,
Մեծարգո Նախագահ
Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
7
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Բարեւ ձեզ: Աստծո բարին` Ձեզ բոլորիդ:
Այսօր ես ուզում եմ խոսել Ղարաբաղի մասին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի երրորդ հանրապետության ...ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ հուլիսի 4-ն էր, Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաք էր Մատենադարանի մոտ. այն հանրահավաքը, որով, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան
Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԽԵԼՔԻ, ԴՐԱ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐՈՆՑ ՄՈՏ ԴՐԱ ՑԱՎԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՒ...
...էդ բացակայության ծանր, միջին, թեթեւ հետեւանքների մասին: Մի Աֆրիկա՞ էլ չեք կարում գրկել...
Հանրահավաքը` եղավ:
Երթը` նույնպես:
Նստացույցն էլ:
Փառահեղ: Երեքն էլ:
Ակնհայտ էր նաեւ, որ` լինելու ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
2
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Սիրելի բարեկամներ.
Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ ...
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ 12 ՀԱԶԱՐ ԷՋ ԿԱՄ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ» ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Գայանե Առուստամյան
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

