
ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
- Ամեն ինչ մարդկային էության մեջ ծիծաղելիորեն պարզ էր, միայն թե պետք էր բավականաչափ հիմար լինել դա չհասկանալու համար: Ավազը սորում էր մատների արանքով ու խոսում նրանից, որ ինքն Աստծո կամոք էր հայտնվել այդ վայրերում, բայց տեղ չուներ այդտեղ: Ի՞նչ ընդհանուր բան կարող էր ունենալ մենակ մարդը ավազի հետ: Ավազի, որը շաղկապված էր ուրիշ ավազահատիկների հետ այնքան ամուր, որքան երբեք արյունը չի կարողանում կապել մարդկանց: Տղամարդն ու կինը կապվում են Աստծո կամքով, եւ դա է հավերժության գաղտնիքը:

Արյունը Կամքի արտահայտության թույլ, երկրային տարբերակն է ու չի փոխարինում այդ կամքին: Ավազը միշտ սորում է ու սորում, եւ կանխատեսելի են նրա ճանապարհները, իսկ մենք հանձնվում ենք իրերի հոսքին ու դառնում թույլ, բայց անկանխատեսելի: Ժպիտով չես մաքրի հիմարության հետեւանքները, դրա համար էլ ժպիտը սառում է: Բառերով չես արտահայտի զգացածը, դրա համար էլ լռում է: Ոչնչության մեջ դոփելով կհասնես այնտեղ, ուր հասել են բոլորը, իսկ ոչնչությունից գլուխ բարձրացնողին սպասում է ծաղրն ու միայնությունը: Միայնությունը ծանրագույնն է պատիժներից, ու մինչեւ այսօր ընտրել էր բոլորի հետ լինել, բայց այսօր ահա իր ընտրության ժամկետը լրացել է ու ստիպված է դեգերել ավազուտներում այս ծերուկի հետ: Ի վերջո` մի՞թե միեւնույնը չէ, թե ինչ ենք անում, եթե բոլոր ճանապարհներն էլ մի տեղ են տանում: Բայց գուցե դեպի դժոխք ճանապարհն ավելի կարճ է թվում, եթե ուրախ ես անցնում... Հնարավոր չէ հասկանալ այն, ինչ տվյալ պահին չես զգում, բայց գլխով արեց` իբր հասկանում եմ: Նելլին շարունակեց. - Խմիչքն ինձ հաճույք չի պատճառում, բայց սիրում եմ, որովհետեւ հարբեցնում է: Անբնական ծիծաղեց: - Գլուխդ պտտվում է, բայց երջանիկ ես. այն ամենը, ինչ մինչ այդ մտահոգություն էր պատճառում, դառնում է մանր, չնչին, ծիծաղելի: Ու ծիծաղում եմ: Երբ բարձր երաժշտություն եմ լսում, միշտ տագնապի զգացում եմ ունենում. իսկ երբ հարբում եմ, հաճելի է: Նորից անբնական ծիծաղ: - Ամեն ինչ ինձ մոտ կանոնակարգված է, չափված-ձեւված, որ պետք եղած պահին ուղիղ կտրեմ: Իսկ հիմա ինձ թվում է, որ կաղապարներս տգեղ են, որ ծառայում եմ պայմանականություններին, որ դրանք ինձ ստրուկ են դարձնում: Իսկ երբ սթափ եմ, գտնում եմ, որ իմ կանոնները մոտ են Աստծո պատվիրաններին, դրա համար էլ ճիշտ են: Դրանք պատվիրանների` ինձ հարմարեցված տեսակներն են: Բացատրեմ: Քանի որ չեմ պատրաստվում գողանալ կամ սպանել, այս երկուսը փոխարինել եմ «մի հուսալքվիր»-ով ու «փորձությունները պատվով անցիր»-ով: Ինքն էլ կարող էր նման մի բան մտածել: Բայց ինչ էր անում այս երիտասարդական սրճարանում` այս աղջկա հետ: Անհարմարության զգացում էր արթնացել հոգում: Մատներով սանրեց սպիտակող մազերը, ասես մատները կարող էին ստուգել, որ իրոք սպիտակ թելեր ունի: Ինչ էլ մտածելու բան էր գտել: Առողջ էր, առույգ: Նստել, նվնվում է մի երկու սպիտակ մազի պատճառով: Անխելք աղջնակի նման, որ չի հասցրել շպարվել ու տեղը չի գտնում: Հետո դիմացը տեսավ Նելլիին: Գոնե լսեր` ինչ է ասում: Ախր հարգանքի նշան է: Դե լավ, աչքերն անընդհատ նրա դեմքին էին գամված եղել: Ինչ գիտի լսում էր, թե չէ: Արտաքուստ հարգել էր: Թե ինչու հիշեց այդ հանդիպումը: Իսկ ավազն ու ինքը շատ տարբեր են, այնքան տարբեր, որ միտքը, թե նույն ձեռքով ստեղծված երկու մարմին կարող են այս աստիճան տարբեր լինել` վախեցնում է: Մենակ է, որովհետեւ այս ծերունին ու ավազը այնքան ներդաշնակ են, որ ավազը ծերունու մատների արանքով ավելի սահուն է հոսում, ու իրոք, այս երկուսը ստեղծված են ոչ միայն նույն ձեռքով, այլեւ մեկը մյուսի համար: Բայց դրանից նախանձը ավելի ուժգին է տրոփում կրծքում, որովհետեւ ինքը այս միաձույլ իրականության մեջ ավելի մենակ է թվում: - Քանի՞ տարեկան ես, Սիմոն բիձա, - հարցնում է հեգնանքով, - ու մինչեւ ծերուկը կհասցնի նեղանալ, զղջում է հարցի համար: Ախր իր պապն է սրա հետ նստել-վեր կացել, ու իր հոր կնքահայրն է եղել Սիմոն բիձեն, ու եթե մի հարյուր չէ, մի իննսունհինգ տարի պիտի ունենա մորուքի մազերի մեջ թաքնված: Ինչ թաքնված, ե՞րբ է Սիմոնը ինչ-որ բան թաքցրել, որ... Ինքն է ծածկամիտ, որ քառասունը լրացել է ու դեռ աննպատակ դեգերում է երկրի երեսին` անկին-անզավակ... Եթե Սիմոնը ինչ-որ մեղք էլ գործել է, ապա Աստված նրան պատժում է` դրախտում իր հասանելիք անկյունը տալը ձգելով... Բա ի՞նքն ինչ է արել: Ապաշնորհ, դատարկ մթության մեջ ապրելով` հասել է կյանքի գագաթին ու դեռ համարձակվում էլ է սրան-նրան դիտողություն անել: Էն էլ ում-ում` Սիմոն բիձուն: Որ ձեռքը իր ուսից վերցնի` կաղալով սատկելու է, պիտի խեղդվի ու շնչելու օդ չգտնի: Հիմա ծերուկը իր տեղը գտել է. իր ավազուտն ունի: ՈՒ ԴՈՒ ԵՍ ՆՐԱՆ ԲԵՐԵԼ-ՀԱՍՑՐԵԼ ԷՍ ԱՎԱԶՈՒՏԸ: Ուրեմն էն ոչնչությունն ես, որ գործիք էիր, որ գա հասնի իր որջը: Գործիք ես: Սպիտակ մազերդ էլ վկա: Մի վերք գոնե ունե՞ս սրտիդ: Բա դու մարդ ե՞ս, բա սիրտը մի վերք չունենա՞: Նելլին ասել էր` սիրուն է, շա~տ սիրուն: Ավազների մեջտեղում է, ապրում ենք մեզ համար` խաղաղ ու հպարտ: Ու եթե մեկը մի հավակնություն ունենա, անձամբ կապտակեմ: Չգիտի՞, որ հարցերը մեր դարում ապտակներով չեն լուծվում, որ մեր կաշին ապտակներից հաստանում է, անգամ ճարպակալում... Թեեւ եթե իր նմաններին են հավաքագրում, ապտակը կօգնի, իհարկե: Ի՞նչ է հասկանում այդ քսանհինգամյա համառ աղջիկը: Ու հիմարի մեկն է, որ լսեց նրան, ում քառասունն էլ չի բոլորել: Քառասունից հետո կյանքը ախր փոխում է գույները: Երբեք էլ չէր հասկացել, թե ինչ է իր համար կինը: Գավա՞թը, թե՞ Գինին: Ավելի ճիշտ չէր մտածել. գիտեր, որ մտածելը չի օգնում, եթե չգիտես: Հազվադեպ քնելուց առաջ կամ արթնանալիս իրերը գալիս են աչքիդ առաջ իրական տեսքով, բայց այս մեկը երբեք չէր այցելել. ամեն ինչին Տերն իր ժամանակն է հատկացնում: Միայն թե այդ ժամանակը որոշում ենք ինքներս` կախված նրանից, թե պատրա՞ստ ենք, արդյոք, ընդունելու մարտահրավերները: Կամ նվերները, որոնք հաճախ նույնն են: Ի՞նչ էր սա հիմա: - Վեր կաց, վեր կաց առաջ շարժվենք: Ու եթե արդեն տասը կիլոմետր է քայլում ենք անօգուտ, ոչինչ չի նշանակում: Երկիրը միլիոնավոր կիլոմետրեր ունի, որոնցով դեռ չենք քայլել: Հիմարություն կլիներ նահանջելը: Եթե միլիոնն էլ անցնենք ու չգտնենք Երանության անապատը, որ Նելլիի պատմածով երկրային դրախտն է ընտրյալների համար, ուրեմն ինչ-որ մի հազար մետրանոց տարածք բաց ենք թողել, պիտի ետ դառնանք: Բայց Սիմոն բիձեն համոզելու կարիք չունի. նա մահացող գայլի նման Հովիտն է փնտրում, ինքն է կասկածի մեջ խարխափում, որովհետեւ չգիտի` իրո՞ք Սիմոնի Հովիտն ու իր դրախտը մեկ են: Որովհետեւ Սիմոն բիձեն իր կյանքը ճիշտ է ապրել, նա մահից չի վախենում, իսկ ինքը մեղքի քայլող կծիկ է ու անարժան: Իր ճանապարհը մահից հետո այնքան լուսավոր ու միանշանակ չէ, ինչպես բիձունը: Այ, հիմա պարզ է, թե ինչու իր նախնիները գերադասել են Սիմոնին իրենց նմաններից. կատարյալի կողքին անկատարությունդ զգալը ցավ է պատճառում, բայցեւ հույս, որ մի օր կնմանվեն: Գուցե ինքը, գուցե նա: Ծերուկը քայլում է անտրտունջ: Իր ուղեղը պայթում է մտածմունքից, իսկ տաք ավազներից անհավատալի է, բայց զով քամի է բարձրանում: Արեւը կլոր է, դեղին, բայց ճառագայթները սառն են: Քաթանե լայն շալվարը փաթաթվում է նստակյաց կյանքից ճարպակալած ազդրերին, ամեն քայլի հետ թվում է, թե ավելի է խճճվելու ոտքերի արանքում, բայց քայլելուց չի հագենում: Քայլելը դարձել է ինքնարտահայտման միջոց, եւ քանի որ տարիներով այլ միջոց չի գտել, վայրագորեն տրվում է մոլուցքին: Սիմոնը կանչում է ետեւից, բայց ինքը չի լսում, գրեթե վազելով սլանում է դեպի օդը, դեպի հույսը, դեպի հավատը... Քարակտորների արանքում ոտքերը հերթով փաթ են ընկնում, շալվարի փողքերը ներկվում են պատահական ու անիմաստ բուսած կանաչի արյունով, հեւում է ու վազում առաջ: Սիմոնը մրջյունի չափ է դարձել, հիմա աշխարհի կենտրոնում ինքն է` իր ուժով, վազքի թափով, որը թեեւ քառասուն տարիների բարձունքից է տրվել, բայց ավելի զորեղ է, քան իննսուն տարվա պարտադրած բեռը... Սիմոնը լավն է, առավել է, բայց գոնե ինքը ավելի արագ է վազում... Մի քայլ, ավելի մեծը, ու դիմացը կանգնած է Նելլին` զինված իր ժպիտով, որը նրան ստիպում է կարծել, թե աղջիկը մերկ է, ու երկու տղամարդ, որոնք նման են իրեն, բայց նաեւ տարբեր, որովհետեւ ավելի ջահել են ու հիմար: Բայց երջանիկ: Երջանիկ են, որովհետեւ ժպտում են: Նաեւ նման են իրեն: Ինչ ունեն ընդհանուր` դժվար է ասել, բայց նման են: Գուցե սրանց էլ Նելլին է հավաքագրել, գուցե իրենք են Նելլիին գտել` չգիտի, բայց խանդը սողոսկում է սիրտը ու զարկում է սրտի փոխարեն: Նայում է նրանց ու փորձում որոշել, թե ո՞ր մեկն է ավելի դուրեկան, որի քթին առաջինը բռունցքով հարվածի: Բայց ինքը երբեք արտաքինով աչքի չի ընկել, իսկ Նելլին հենց իրեն ընտրեց, ուրեմն գուցե հարվածի ձախ կողմում կանգնածին, որը ավելի անշուք է... Նկատում է, որ Սիմոնը հեւիհեւ հասնում է իրեն: Ու հանկարծ թիակներին զգում է Նելլիի մատները, որ այրում են մեջքը, ու թվում է, եթե շապիկը հանի, հետքերը կերեւան: Մի հանդիպում, մի պատահական հանդիպում, ու... Բայց Նելլին ակնհայտորեն ոչինչ չի տեսնում, միայն ուրախ է, որ տեղ են հասել: Ձեռքով ցույց է տալիս դիմացի լեռանը փռված կանաչավուն տնակները, բացատրում է` անհանգստանում էին, մտածում էին` գուցե մոլորվել են, եկան դիմավորելու... Իրենց համար պատրաստել են տնակներից մեկը, թեեւ Նելլին մենակ է ապրում, կարող են իր մոտ էլ տեղավորվել... Չէ, ինքը առարկում է, առանձին կապրեն, չեն ուզում բեռ լինել... Բայց սիրտը տեղից դուրս է թռչում. մենակ է ապրում, գուցե այս երկուսը եղբայրներն են... Ասես գուշակելով մտքինը` Նելլին բացատրում է` հորաքրոջ որդիներն են... Երանության, լիցքաթափման զգացողություն... Նելլին... Աչքերը երկուսին էլ ժպտում են, բայց իրեն ուղղված ժպիտը ուրիշ է, քաղցր է, կարոտած... Գավա՞թը, թե՞ Գինին: Գինին, Գինին` մտածում է ժպտալով: Հիմա իր ու ավազների միջեւ էլ կապ կա, ինքն էլ է ավազահատիկ ու կապված է մի ուրիշ ավազահատիկի հետ, ու միասին ավազուտներում են ապրելու, իրենց նմանների համայնքում: Ով իր տեղը մյուսների մեջ չի գտնում, այստեղ ահա ցանկալի հյուր է, Նելլիի կողքին... Սիմոնին էլ նախանձելու կարիք չի լինի. նա գտավ իր Հովիտը, ինքը` իր երկրային դրախտը, ու թեեւ դժվար է ասել` որն է ավելի հիասքանչ, ինքը երջանիկ է, ու դա է կարեւորը...
- Աստղիկ Սարգսյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ
3
Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին
Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան 15
Երեկ ժամը 22.30-ի սահմաններում Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բազմաթիվ անցորդների ներկայությամբ մի խումբ ոստիկաններ ուժի գործադրմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ՄԱԿ-ի աշխատակից, ներկայումս Արարատի մարզի ...ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
Ամեն ինչ մարդկային էության մեջ ծիծաղելիորեն պարզ էր, միայն թե պետք էր բավականաչափ հիմար լինել դա չհասկանալու համար: Ավազը սորում էր մատների արանքով ու խոսում նրանից, որ ինքն Աստծո կամոք էր հայտնվել այդ ...ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց ...ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ,
Մեծարգո Նախագահ
Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
7
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Բարեւ ձեզ: Աստծո բարին` Ձեզ բոլորիդ:
Այսօր ես ուզում եմ խոսել Ղարաբաղի մասին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի երրորդ հանրապետության ...ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ հուլիսի 4-ն էր, Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաք էր Մատենադարանի մոտ. այն հանրահավաքը, որով, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան
Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԽԵԼՔԻ, ԴՐԱ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐՈՆՑ ՄՈՏ ԴՐԱ ՑԱՎԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՒ...
...էդ բացակայության ծանր, միջին, թեթեւ հետեւանքների մասին: Մի Աֆրիկա՞ էլ չեք կարում գրկել...
Հանրահավաքը` եղավ:
Երթը` նույնպես:
Նստացույցն էլ:
Փառահեղ: Երեքն էլ:
Ակնհայտ էր նաեւ, որ` լինելու ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
2
Ելույթ Համաժողովրդական Շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում
Սիրելի բարեկամներ.
Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ Աբգարյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

