
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
- Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ոչ էլ տարեց տղամարդկանց:

Ներկաների պնդմամբ` ծեծկռտուքը կազմակերպված է եղել ոստիկանների գիտությամբ, քանի որ նրանցից ոչ մեկը այդ պահին չի փորձել միջամտել, առավել եւս` ձերբակալել խուլիգաններին: Ներկաներից Մուշեղ Պողոսյանը պատմեց, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները կանգնած անտարբեր նայում ծեծկռտուքին: Իսկ երբ հարցրել է, թե ինչու՞ չմիջամտեցիք, ինչու՞ չձերբակալեցիք ծեծուջարդ սարքողներին, նրանց ղեկավար, փոխգնդապետ Օսիպյանը պատասխանել է, թե մենք չկողմնորոշվեցինք, իմացանք ձեր մեջ է քաշքշոց ընկել: Մինչեւ կողմնորոշվեցինք ուշ էր. «Ես էլ ասում եմ` վաղն էլ է նույնը կրկնվելու: Հանկարծ վաղն էլ չասեք` գլխի չընկանք», - խոսքը ոստիկաններին ուղղելով` ասաց Պողոսյանը: Նա պնդեց, որ կարգազանցները հարձակման են դիմել միայն ոստիկանների շատանալուց հետո. «Մենք նրանց վաղուց էինք նկատել, բայց կռիվը սկսեցին, երբ միլիցեքը էս ավտոներով եկան»: «Այստեղ շատ քիչ էինք, ընդամենը մի քանի հոգի ու հանգիստ նստած էինք: Էդ հաստավիզ տականքների հետ մի քանի կանայք կային: Նրանց ճանաչում եմ` Լեւոնի տան մոտ ցույց անող կանանցից էին: Մտան պողոտա ու սկսեցին պատահածին խփել: Կին-տղամարդ չէին հարցնում: Ոստիկանները նրանց չբռնեցին քիչ է, մի բան էլ շրջապատեցին ու ապահով ստեղից հանեցին` ճանապարհեցին», - պատմում է Քնքուշ Մելիքյանը: Ի դեպ, նա եւ էլի շատերը պնդեցին, որ նրանց մեջ ճանաչել են Թոխմախի Մհերի, «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիկնապահներին եւ Իսրայել Հակոբկոխյանի «բաքսյորներին». «Թոխմախի Մհերի, Չոռնիի լակոտներն էին ու Իսոյի բաքսյորները», - ասում էր ականատեսներից Մարիամ Հակոբյանը: Զբոսնողներից մեկն անգամ ճանաչել էր իր համադասարանցուն` «Ձմերուկ» մականունով Կարեն Կարապետյանին` Նորքի զանգվածի «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» թիվ մեկ վարժարանից: Մեր ներկայությամբ երեք կանանց առաջին օգնություն ցույց տալուց հետո, շտապօգնության մեքենայով նրանց տեղափոխեցին հիվանդանոց: Ասում էին նաեւ, որ խիստ տուժել է նաեւ Արման անունով մի երիտասարդ` ում դեմքին մի քանի տեղից պատռվածքներ են եղել եւ ծեծկռտուքի դադարեցման հենց առաջին վայրկյաններից տեղափոխել են հիվանդանոց: Բայց, թե հատկապես ո՞ր հիվանդանոցը` մեզ չհաջողվեց պարզել: Հ.Գ. Բավական ուշ ժամի հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխված կանայք վերադարձել են Հյուսիսային պողոտա: Կատարվածի մասին կազմվել է Կենտրոնի ոստիկանապետ Ա.Մեհրաբյանին ուղղված հաղորդագրություն, որի տակ ստորագրել են բոլոր տուժածները: Նրանք սադրիչներին եւ բռնարարքներ իրականացրածներին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայտարարել են նստացույց: Ակցիայի մասնակիցների քանակը գնալով ավելանում է: Լուսանկարը՝ Գագիկ Աբգարյանի
Քննարկում
VAN գրել է:
Ո՞րտեղ եք ամուսիններ այս «փափկասուն« կանանց:Բա չե՞ք ասում,առավոտից -երեկո,ի՞նչ են անում մեր կանայք Հյուսիսային պողոտայում:Հայ կի՞նն Էլ այսքան փողոցային դառնա...այսինքն ուզում Էի ասել պողոտային:
Նորից փողոց Է դուրս բերվել ՀՀç-ի զրահատեիւնիկան ,ԲՏՌ-ները:Բա Իւաչիկ Ստամբոլցյանն ուր Է...
MAVR գրել է:- VAN
Ո՞րտեղ եք ամուսիններ այս «փափկասուն« կանանց:Բա չե՞ք ասում,առավոտից -երեկո,ի՞նչ են անում մեր կանայք Հյուսիսային պողոտայում:Հայ կի՞նն Էլ այսքան փողոցային դառնա...այսինքն ուզում Էի ասել պողոտային: Նորից փողոց Է դուրս բերվել ՀՀç-ի զրահատեիւնիկան ,ԲՏՌ-ները:Բա Իւաչիկ Ստամբոլցյանն ուր Է...
Էտ լաչառները ինչ հայ կին
Ուղղակի, դատելով իրանց ձայնային ելևէջներից, պարզ ա դառնում, որ իրանք մի բանի պակաս ունեն ու աչքիս էտ մի բանը իրանց տղամարդիկ ի զորու չեն իրանց տան- VAN
Սարգիս գրել է:- MAVR
Էտ լաչառները ինչ հայ կին
Ուղղակի, դատելով իրանց ձայնային ելևէջներից, պարզ ա դառնում, որ իրանք մի բանի պակաս ունեն ու աչքիս էտ մի բանը իրանց տղամարդիկ ի զորու չեն իրանց տան
Կարդացեք այսօրվա Հայոց Աշխարհի տվյալները այդ մասին: Ըստ երեվույթի վիրավորվածները «Հերաիք ա» կազմակերպության կանայք են որոնց ծեծել են լևոնականները: Ժամանակը ամբողջովին շուռ է տվել իրականությունը: Հիշեք սրանք սադրիչներ են:- MAVR
narek գրել է:- VAN
Ո՞րտեղ եք ամուսիններ այս «փափկասուն« կանանց:Բա չե՞ք ասում,առավոտից -երեկո,ի՞նչ են անում մեր կանայք Հյուսիսային պողոտայում:Հայ կի՞նն Էլ այսքան փողոցային դառնա...այսինքն ուզում Էի ասել պողոտային: Նորից փողոց Է դուրս բերվել ՀՀç-ի զրահատեիւնիկան ,ԲՏՌ-ները:Բա Իւաչիկ Ստամբոլցյանն ուր Է...
Ya enker et inch hartse er? Por en keniknere ashxatum. Sorose talisa levonin, levone zurabian murabian nerankel seran neran verchumel es peshkeke irants painen vertsnum. Etkan ban. Heto yutubov vor naies ha nuin 20 30 martna, et "AMBORCH GOROVURTNA" OOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO Vaxetsank.- VAN
ABG գրել է:- VAN
Ո՞րտեղ եք ամուսիններ այս «փափկասուն« կանանց:Բա չե՞ք ասում,առավոտից -երեկո,ի՞նչ են անում մեր կանայք Հյուսիսային պողոտայում:Հայ կի՞նն Էլ այսքան փողոցային դառնա...այսինքն ուզում Էի ասել պողոտային: Նորից փողոց Է դուրս բերվել ՀՀç-ի զրահատեիւնիկան ,ԲՏՌ-ները:Բա Իւաչիկ Ստամբոլցյանն ուր Է...
Հիշու՞մ ես «Խաթաբալան». Երեք մանեթանոց լաց լինողներ միշտ էլ գտնվում են հայերի մեջ
(մի՞թե դրանք հայ են).- VAN
Սարգիս գրել է:- ABG
Հիշու՞մ ես «Խաթաբալան». Երեք մանեթանոց լաց լինողներ միշտ էլ գտնվում են հայերի մեջ
(մի՞թե դրանք հայ են).
«Մարտի 1-ի Գործով 3 անձ Միջազգային Հետախուզման Մեջ Են» ԱԶԳ թերթ Հուլիսի 3:
WWW.ARMTOWN.COM/NEWS/AZG/20080703/2008070320/- ABG
Սարգիս գրել է:- VAN
Ո՞րտեղ եք ամուսիններ այս «փափկասուն« կանանց:Բա չե՞ք ասում,առավոտից -երեկո,ի՞նչ են անում մեր կանայք Հյուսիսային պողոտայում:Հայ կի՞նն Էլ այսքան փողոցային դառնա...այսինքն ուզում Էի ասել պողոտային: Նորից փողոց Է դուրս բերվել ՀՀç-ի զրահատեիւնիկան ,ԲՏՌ-ները:Բա Իւաչիկ Ստամբոլցյանն ուր Է...
Ամուսինները միջազգային հետախուզման մեջ են: Կարդացեք վերը նշված իմ հասցեով:- VAN
Սարգիս գրել է:
«Մարտի 1-ի Գործով 3 անձ Միջազգային Հետախուզման Մեջ Են» ԱԶԳ թերթ Հուլիսի 3: ուղղում՝ WWW.ARMTOWN.COM/NEWS/AM/AZG/20080703/2008070320/
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Է.Գ....ՍԿԻԶԲԸ ՄԻՇՏ ԷԼ ՏՈՆԱԿԱՆ Է
Մարինա ԲաղդագյուլյանՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ` ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Արմեն Գրիգորյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

