
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
- Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ նոր` 1620 բանաձեւի ընդունման շուրջ մանրամասներ ներկայացնելու:

«Նախօրոք Ստրասբուրգում ընդունված էր որոշում, որ 1609 բանաձեւի քննարկումը կմտնի նստաշրջանի օրակարգ, եթե Ջոն Փրեսքոթը եւ Ժորժ Կոլոմբիեն գնահատական տան, որ առաջընթացը բավարար չէ: Այդ գնահատականը տրվեց, եւ հարցը մտավ օրակարգ: Ի՞նչ կլիներ այն դեպքում, եթե այդ մոնիտորինգի հանձնաժողովի գնահատականը կամ զեկուցողների գնահատականը լիներ բավարար: Ամենայն հավանականությամբ ընդհանրապես կփակվեր հարցը. այն, ինչին ձգտում էին իշխանությունները: Ըստ էության, 1609 բանաձեւը ընդհանրապես այլեւս չէր հիշատակվի, եւ նման քննարկում այլեւս Ստրասբուրգում չէր ծավալվի, դա էր իշխանությունների հիմնական նպատակը, ինչը նրանք չկարողացան իրականացնել: Կարծում եմ` չկարողացան, քանի որ պատճառներից հիմնականը մեր հասարակության ակտիվությունն էր, որ ցույց է տալիս, որ ժողովուրդը այս իշխանություններին չի ընդունում, որ չի համակերպվելու այս ռեժիմի հետ, նաեւ հունիսի 20-ի հանրահավաքն էր, բողոքի բոլոր ակցիաներն էին»: Որո՞նք էին Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության հիմնական նպատակները, ինչի՞ են փորձել նրանք հասնել. Դ.Շահնազարյանը նախ նկատեց, որ 1620 բանաձեւի նախագծի եւ ընդունված տարբերակի միջեւ էական տարբերություններ կան, ապա մատնանշեց իշխանությունների բոլոր մտադրությունները. «Ինչի՞ էր ձգտում Հայաստանի պատվիրակությունը` Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Առաջինը` մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված հարցերով փորձել ցույց տալ, թե հանձնաժողովը միակողմանի չէ, անկողմնակալ է եւ կարող է վստահություն ունենալ մեր հասարակության մեջ: Ամեն ինչ արվեց, որպեսզի փոքրացվի կամ ընդհանրապես վերացվի միջազգային փորձագետների մասնակցության հնարավորությունը այդ հանձնաժողովի աշխատանքներին: Փորձ արվեց թուլացնել ԵԽԽՎ-ի պահանջը, որ հանձնաժողովը պետք է ձգտի աշխատել կոնսենսուսի հիման վրա, այլ ոչ թե թվաբանական քվեարկությամբ: ԵԽ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը, ով պետք է ժամանի Հայաստան, ոչ թե մոնիտորինգ կիրականացնի հանձնաժողովի աշխատանքների հիման վրա, այլ կապեր կապահովի հանձնաժողովի հետ: Ըստ էության նպատակն էր վերացնել միջազգային վերահսկողությունը, միջազգային մասնակցությունը` նույնիսկ փորձագետների միջոցով հանձնաժողովի աշխատանքներին»: Իշխանությունները նպատակ են ունեցել բոլոր այն դրույթները, որոնք թե 1609 բանաձեւում, թե 1620 բանաձեւում պարտադիր` իմպերատիվ բնույթ են ունեցել, փոխարինել Վենետիկի հանձնաժողովի հետ ինչ-որ համաձայնություններով, այսինքն` «Իրենք որոշակի հույս ունեն լեզու գտնել Վենետիկի հանձնաժողովի հետ»: Իշխանությունների հաջորդ նպատակը ՍԴ որոշմանն է առնչվել. «ԿԸՀ-ի որոշումը մտցնել բանաձեւի մեջ` դա նրանց մասամբ հաջողվեց, որ ԵԽԽՎ-ն իր ափսոսանքը հայտնի, որ ընդդիմության մի մասը չի ընդունել ՍԴ որոշումը, եւ որ ափսոսանք հայտնի, որ երկխոսությունը ընդդիմությունը բոյկոտել է: Այդ երկու դրույթներն էլ, որոնք բանաձեւի մեջ կան, իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում: Չկա ընդդիմության մի հատված, որ ընդունած լինի ՍԴ անօրինական որոշումը: Եվ հերթական մյուս կեղծիքն այն է, թե ընդդիմությունը բոյկոտել է երկխոսությունը: Ոչ, ընդդիմությունը ավելի է թուլացրել 1609-ի պահանջները եւ հայտարարել է` քաղբանտարկյալները պատանդներ չեն, քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, մոռացեք երկխոսությունը, եւ սա շատ էր այնտեղ շահարկվում, այդ պատվիրակության անդամների, անօրինական իշխանության հլու-հնազանդ ծառաների կողմից», - հայտարարեց Դ.Շահնազարյանը: Բանաձեւի նախագծում պահանջ է եղել ուղղված ՀՀ նախագահին, սակայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին հաջողվել է` ներման, գործերի կարճման հետ կապված պահանջների կատարման սլաքը ուղղել ընդհանրապես ՀՀ իշխանություններին. «Իշխանությունը զավթած նախագահից վերափոխել են անորոշ ձեւակերպման` «ՀՀ իշխանություններին»: Հնարավորինս թուլացվել են հանրահավաքների հետ կապված կետը, «Ա1+» հ/ը-ի հետ կապված կետը եւ իհարկե մարտի 1-ի իրադարձությունների կետը. մասնավորապես` նրանց առաջարկով բանաձեւի նախագծի որոշ կետերում մտավ ոչ թե մարտի 1, այլ նաեւ` մարտի 2», - պարզաբանեց Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչը, ով նաեւ գտնում է, որ բանաձեւում առկա հակասությունների առկայության մասին է վկայում այն, որ որոշ հոդվածներում փորձել էին հանել` «մարտի 1» ձեւակերպումը, իսկ այլ հոդվածներում` մարտի 1-ը փոխարինվել է` «մարտի 1-2»-ով: Ի՞նչ է թաքնված այս քայլի տակ. «Իշխանությունների կողմից կատարված հանցագործությունները ամբողջապես ավարտվել են ոչ միայն մարտի 1-ին, այլ նույնիսկ` մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը: Երբ նշում են` «մարտի 1-2», ուզում են դրանով ցույց տալ, թե այդ հանցագործությունները, ըստ էության, տեղի են ունեցել արտակարգ դրություն հայտարարելուց հետո, եւ սա բանաձեւում առկա հակասություններից մեկն է», - նկատեց Դ.Շահնազարյանը եւ հավելեց. «Նպատակը համահունչ է ներկայիս իշխանությունների հիմնական նպատակին. կոծկել մարտի 1-ին իրենց կազմակերպած հանցագործությունները»: Ստացվում է, որ իշխանությունները կարող էին արձանագրել, որ լուրջ հաջողություններ են ունեցել բանաձեւի ընդունմամբ, սակայն Դ.Շահնազարյանը կարծում է, որ իշխանությունները կարող էին այդպես համարել, եթե չլիներ 1620 բանաձեւի 9.2. կետը. «Մեզ հաջողվեց մարտի 1-ի հետաքննության հարցով եւ քաղբանտարկյալների հարցով ժամկետը տեղափոխել 2009-ի հունվարից` այս տարվա սեպտեմբեր եւ այդ երկու հարցերը շարունակում են մնալ հրատապ, եւ սեպտեմբերին Ստրասբուրգում Մոնիտորինգի հանձնաժողովի քննության առարկա կդառնան, հնարավոր է, որ ընդգրկվեն սեպտեմբերյան Վեհաժողովի օրակարգում», - կանխատեսեց Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչը: Ներկայացված պարզաբանումներից ու մանրամասներից հետո Դ.Շահնազարյանը եվրոպացիների պահվածքը հետեւյալ կերպ բնորոշեց. «Որտեղի՞ց ծագեց հունվարը: Կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն եւ ԵԽ-ն շարունակում են «բալանս պահպանելը» եւ պատրաստվում են Հայաստանի հարցը լսել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, որպեսզի փորձեն երկու ընտրությունների գնահատականները վերջնական բալանսավորել: Դատապարտելի մոտեցում է դա, եւ ընդհանրապես, ԵԽԽՎ-ն իր բանաձեւով ցույց տվեց, որ եվրոպական արժեքները իրենց համար երկրորդական են, նրանք պատրաստ են աչք փակել հազարավոր մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների վրա, նույնիսկ Հայաստանի պատվիրակությունը փորձ էր անում մտցնել այսպիսի ձեւակերպումներ, որ եթե կա ինքնախոստովանական ցուցմունք, դա նորմալ է, փորձ էին անում հանել անկախ վկայի հասկացողությունը. դա ուղղակի ապացուցում է, որ իրենց, այսպես կոչված, քննությունը անգամ որեւէ վկա չունի, բոլոր վկաները իրենցից կախված են», - նշեց Դ.Շահնազարյանը եւ եզրակացրեց, որ ԵԽ-ում այնուամենայնիվ գտնվեցին գործիչներ, որոնք հաճույքով թույլ տվեցին, որ իրենց խաբեն, եւ դատապարտեց նրանց նման գործելակերպը: Մինչդեռ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը` զբաղված լինելով վերոնշյալ հարցերով` անուշադրության է մատնել Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւը. «Հայաստանի դեմ հիմնական կետերը մտած են հենց այդ բանաձեւի մեջ, այսինքն` Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը Ադրբեջանի բանաձեւի մեջ է, որտեղ ամբողջովին կրկնված են ՄԱԿ-ի ԳԱ-ի գնահատականները եւ բացի այդ` այդ բանաձեւում գրված է, որ Ադրբեջանում լուրջ ժողովրդավարական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի պատվիրակության համար սա որեւէ նշանակություն չուներ, նրանց համար կարեւորը Հայաստանի ազատությունների եւ ժողովրդավարության դեմ պայքարելն էր», - հայտարարեց Դ.Շահնազարյանը: Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 1620-ի վերաբերյալ 20-ից ավելի առաջարկներն ու փոփոխությունները ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ամբողջ խումբն է ստորագրել. «Երկարաձգելով պահանջների կատարման ժամկետը թեկուզ մինչեւ սեպտեմբեր` ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն Հայաստանի հանցագործ իշխանությունների հետ ամբողջովին կիսում է այսօրվա քաղբանտարկյալների բանտում մնալու, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի պատասխանատվությունը: 1609 բանաձեւը ավելի պահանջկոտ էր, քան 1620-ը, բայց, միեւնույն ժամանակ, ես պետք է ասեմ, որ 1620-ը ես գնահատում եմ ավելի լավ, քան նախագիծը: ԵԽ-ի պրոբլեմն է, որ նման իրավիճակի հետ հաշտվում է, հաշտվում է այն փաստի հետ, որ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը շարունակելու է ձայնի իրավունք ունենալ: Խորհրդարանի մի պատվիրակություն, որը հաշված րոպեների ընթացքում նվաստացուցիչ օրենք է ընդունում հանրահավաքների վերաբերյալ, որը հաշված րոպեների ընթացքում առանց ապացույցների ԱԺ-ի չորս պատգամավորի զրկում է անձեռնմխելիությունից: Թող եզրակացություններ անեն` որքանով են հարգում իրենց եվրոպական արժեքները: Հայաստանի իշխանությունները գուցե համաձայնության գան եվրոպական ինչ-որ կառույցների հետ, բայց եվրոպական արժեքներից նրանք շատ հեռու են. ընդհակառակը` վերջին ամիսների ընթացքում ստեղծել են իրավական քաոս, ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ որեւէ օրենք չի գործում, փորձում են ստեղծել մի իրավիճակ, որտեղ նորից Հայաստանում կստեղծվի իրենց երազած վախի մթնոլորտը», - հայտարարեց երեկ Դ.Շահնազարյանը: Դ.Շահնազարյանը անդրադարձավ նաեւ Ջոն Փրեսքոթի ելույթին, որտեղ եվրոպացի պաշտոնյան պատմել էր, որ Հայաստանի ԱԺ նախագահին հարց է ուղղել չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, իսկ ԱԺ ղեկավարը նրան պարզաբանել է, թե դատախազությունը լուրջ ապացույցներ է ներկայացրել այդ առիթով, իսկ երբ Ջ.Փրեսքոթը հանդիպել է գլխավոր դատախազին ու վերջինիս հարցրել է, թե ինչու՞ ԱԺ պատգամավորների գործերը դատարան չեն գնացել, գլխավոր դատախազն էլ պատճառաբանել է, թե ապացույցները դեռ բավարար չեն. «ԵԽ-ն թող մտածի, որ իր կազմում նման խորհրդարանի ներկայացուցիչներ ունի, որ նրանք խոսելու եւ քվեարկելու իրավունք ունեն»: «ԺԵ»-ի հարցին, որ եթե սեպտեմբերին ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները հայաստանյան իրականությանը ոչ համահունչ գնահատականներով հանդես գան` ի՞նչ քայլեր կձեռնարկի Համաժողովրդական Շարժումը եւ ի՞նչ է արվում, որպեսզի սեպտեմբերյան նստաշրջանի օրակարգում ընգրկվեն նշյալ հարցերը, Դ.Շահնազարյանը պատասխանեց. «Մենք մեր գործողությունները եւ ծրագրերը չենք պայմանավորում Մոնիտորինգի հանձնաժողովի կամ խորհրդարանի կամ Վեհաժողովի գնահատականներով, չնայած ամեն ինչ կանենք, որպեսզի այդ գնահատականները առավելապես մոտ լինեն իրականությանը: Իսկ Շարժման նպատակները շատ հստակ են` քաղբանտարկյալների ազատումն է, մարտի 1-ին իշխանությունների կազմակերպած ոճրագործությունների ամբողջական բացահայտումն է եւ ի վերջո` Հայաստանում ժողովրդի իշխանություն ձեւավորելը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»: Իշխանությունների այն հավաստիացումների առիթով, թե պայքարում են կոռուպցիայի դեմ` Դ.Շահնազարյանը դրանք առնվազն հումոր եւ անլուրջ վերաբերմունք որակեց. «Հարկերը թող հավաքեն. դերասանություն արեցին, իբր օլիգարխներից հարկեր են հավաքում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` սուտ է, ամեն ինչ ինչպես կար, այնպես էլ մնացել է: Ռոբերտ Քոչարյանի կապիտալը գերազանցում է Հայաստանի բյուջեն, թող Քոչարյանից հավաքեն հարկերը», - առաջարկեց Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչը:
- Էմմա Գաբրիելյան
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ԽԱՐԴԱԽՆ ՈՒ ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԳՈՐԾՈՎ
Հեղինե ՄանուկյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե Մանուկյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

