
«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
- Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ակցիան:

Թեեւ ակցիան, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հունիսի 30-ին, սակայն երեկվա դրությամբ դեռ այն շարունակվում էր: Հենց այդ առեղծվածային ակցիան «մեյդան բերելով»` իշխանությունները հասան նրան, որ Համաժողովրդական Շարժման հունիսի 20-ի հանրահավաքը տեղի չունեցավ Ազատության հրապարակում. այդ օրը «Փոքրիկ երեւանցիի» փոխարեն իշխանությունները զրահամեքենաների հերթական ցուցադրությունը կազմակերպեցին` այս անգամ, սակայն, «Մալո լի չտո մոժետ սլուչիցա» «խորագրով»: Ինչու՞ հունիսի 20-ին Ազատության հրապարակում չկայացավ հայտարարված ակցիան: Այս հարցի պատասխանը պարզելու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսեսյանին ու ահա թե ինչ պատասխան ստացանք. «Այդ օրը ակցիան չի կայացել, քանի որ որտեղ որ արտոնված էր միտինգը, այդտեղ չի կայացել, այլ կայացել է Մատենադարանի մոտ, իսկ Ազատության հրապարակը անմիջական հարեւանությամբ է Մատենադարանին, դրա համար էլ ակցիան չկայացավ»: Մեր այն դիտարկմանը, թե Մատենադարանն ու Ազատության հրապարակը բոլորովին էլ «անմիջական հարեւանությամբ» չեն տեղակայված եւ, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի միտինգի անցկացման վայրը նախօրոք հայտարարված ակցիայի հետ, պարոն Մովսեսյանը հակադարձեց. «Դե, Ձեր կարծիքով կարող ա այդ երկու շենքերը միմյանցից հեռու են, իմ կարծիքով էլ մոտիկ են, դրա համար էլ երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով այդ օրը ակցիան չի կայացել»: Հիշում եք, թե հունիսի 20-ին ոստիկանների ի~նչ ստվար բանակ էր շրջափակել Ազատության հրապարակը, եւ պատկերացրեք` ուժայինների այդպիսի ներկայացվածությունից հետո անգամ ակցիայի կազմակերպիչների մոտ լուրջ կասկածներ են ի հայտ եկել միջոցառման մասնակից փոքրիկների անվտանգության ոչ բավարար լինելու հետ կապված: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ակցիան շարունակվում է նախատեսվածից երկար: Մովսեսյանը դա պայմանավորեց ակցիայի մեծ «պապուլյառնիությամբ», վստահեցնելով, թե այն դեռ մի քանի օր էլ կշարունակվի: «Քանի որ ակցիան դառել է մեր քաղաքացիների առօրյայի մի մասը, մարդիկ ամեն երեկո արդեն ինքնըստինքյան գալիս են այդ հրապարակ` օգտվելու ակցիայի հնարավորությունից, ես իմաստ չեմ գտնում դադարեցնել այն: Մոտ օրերս կորոշենք` արդյոք շարունակե՞նք ակցիան, թե՞ ուրիշ բան կազմակերպենք: Քանի որ այս տարի Երեւանի 2790-ամյակն է, մենք նախատեսված շատ ուրիշ ծրագրեր էլ ունենք, որոնցից մեկն էլ լինելու է գրքի փառատոն», - փորձեց բացատրել պարոն Մովսեսյանը: Իսկ ինչու՞մն է ակցիայի էությունը: Ահա թե ինչում: Հրապարակում տեղադրված են ատրակցիոններ, բատուտներ, փոքրիկ շոգեքարշ եւ երեխաների զվարճանքի համար նախատեսված այլ պարագաներ, որոնցից «շուկայականից 50 տոկոս ցածր գնով» օգտվելու հնարավորությունն էլ, ինչպես տեղեկացրեց Մովսեսյանը, «կայանում է ակցիայի էությունը»: Այսինքն` եթե «Մոնումենտում» կամ «Լունապարկում» տվյալ ատրակցիոնից օգտվելու համար երեխաները պետք է վճարեն 200-500 դրամ, ապա Ազատության հրապարակում այդ «հաճույքներն» արժեն 100-200 դրամ: Չմոռանանք նշել, որ գործում են նաեւ զեղչեր: Մովսեսյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը անհատ ձեռներեցներից վարձակալել է այդ ատրակցիոնները, նշանակել համապատասխան աշխատակիցներ, ովքեր էլ վերահսկում են ակցիայի անցկացումը: Որոշեցինք հետաքննություն անցկացնել` պարզելու արդյո՞ք ակցիան ընթանում է կազմակերպչական ու էթիկական պատշաճ մակարդակով, ինչի արդյունքում, սակայն, տխուր փաստերի դեմ առանք: Ատրակցիոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոչ բարեկիրթ պահվածքով ու բառապաշարով աշխատակիցը, ով ներկայացավ որպես Գրիշիկ, ասաց, որ ինքն է հրապարակում տեղադրված «հաճույքի պարագաների» տերը` բացառությամբ հրապարակի` Հյուսիսային պողոտային հարակից տարածքում տեղակայված «ակումլյատորով ավտոների» ու հեծանիվների. «Դրանց տերը ուրիշն ա», -վստահեցրեց Գրիշիկը: (Դրանց տերը, պարզվեց, ակցիայի հետ ընդհանրապես չառնչվող մի երիտասարդ է, ով օգտվելով առիթից, որ Ազատության հրապարակում «ակցիա» է ընթանում, որոշել է «կողքից» գումար աշխատել: Պարզեցինք, որ նշված մեքենաներով ու հեծանիվներով հրապարակի շուրջ «մի կռուգ քշելն» արժե 200-500 դրամ): Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ իրենք Գրիշիկ անունով ոչ մի աշխատակից էլ չունեն: Մնում է կարծել, որ կամ Գրիշիկը ինքնակոչի մեկն է կամ էլ` նա պարզապես կեղծել է իր անունը: Ի դեպ, աշխատակիցների վարքի, կրթական ցենզի, բարոյական նկարագրի մասին: Արդյո՞ք ակցիան համակարգող աշխատակիցները համապատասխան «ստուգում» են անցել մինչ աշխատանքի ընդունվելը, չէ՞ որ, ի վերջո, վերջիններս գործ են ունենում մանկահասակ երեխաների հետ ու պետք է գոնե տիրապետեն վարվեցողության տարրական կանոններին, մանուկների հետ շփման կուլտուրա ունենան, մանավանդ որ` փոքրիկ երեւանցիների ծնողներից շատերը մեզ բողոքել էին ակցիայի սպասարկողների ոչ բարեկիրթ պահվածքից: Վարչության պետը շատ զարմացավ մեր այդ հարցից` տարակուսելով, թե չէր կարծում, որ ինչ-որ ակցիայի շրջանակներում աշխատելու համար պետք է «տվյալ անձը սանէպիդկայանից համապատասխան թուղթ ունենա»: Ինչեւէ: Իսկ ո՞վ է վերահսկողություն իրականացնում ատրակցիոնների շահագործումից ստացվող գումարների նկատմամբ եւ ու՞ր են դրանք հոսում: Մովսեսյանը հավաստիացրեց, որ ստացված գումարի մի մասը աշխատավարձի տեսքով քաղաքապետարանը տալիս է ակցիան համակարգող աշխատակիցներին, մյուս մասից էլ վճարում է հոսանքով աշխատող ատրակցիոնների ծախսած էլեկտրաէներգիայի վարձը: Իսկ շահու՞յթ...«Ի~նչ շահույթ, չէ՞ որ ակցիան հենց ակցիա է կոչվում մի բանի պատճառով, որ շահույթ չի հետապնդում», - եղավ Մովսեսյանի պատասխանը: Հետաքննության արդյունքում պարզեցինք նաեւ, որ եթե ժամը 9: 00-19: 00-ն ատրակցիոններից օգտվելու համար սահմանված գինը 100-200 դրամ է, ապա ժամը 20: 00-ից սկսած` «իրիկվա հովը ընգնելուց հետո», դրանց գինը կտրուկ աճում է, անգամ կրկնապատկվում: Չենք կարծում, թե քաղաքապետարանը չգիտի կամ գլխի չի ընկել ատրակցիոնների «գների երեկոյան թռիչքների» մասին: Կարելի է միայն ենթադրել, թե ու՞մ գրպաններն են հոսում բարեգործություն անվան տակ արվող «գրդոնի» արդյունքում հայթայթվող հսկայական գումարները:
- Հեղինե Մանուկյան
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

