
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
- Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:

Երեկ «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համագյուղացիները կրկին իրենց Ազատության հրապարակում էին: Իրենց պահանջով. «Ազատություն Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»: «Սերժն ու Ռոբը տրաքվում են Սասունի անունը լսելիս, մենք էլ ինադու «Սա-սուն» ենք վանկարկում: Էնպես, որ Երեւանում դրանք նստած տեղերից ընկնեն», - ասաց կանանցից մեկը: Երեկ երեխաներն էլ շատ էին: Էս ի՞նչ է, խաղը թողած միտինգին ի՞նչ են անում. «Մեր հերոսին ենք ուզում: Իմ մաման ու պապան ասում են, որ բոլոր լավ մարդիկ բանտում են: Հերոսներին բանտարկել են: Դա սխալ ա: Պետք ա բոլորին ազատել», - ասաց մի յոթ տարեկան աղջնակ: Իսկ մի ուրիշը համոզված էր, որ «քաղաքականությունը վատ բան ա: Բոլոր մեծերը խոսում են իշխանությունից, քաղբանտարկյալներից, ընտրությունից, միտինգից ու էլի նման բաներից: Ես գիտեմ, որ սա լավ չի, բայց իմ պապան ասեց, որ մինչեւ բոլորին չազատեն ու Հայաստանում նոր ընտրություններ չլինեն, միշտ էսպես ա լինելու: Իսկ պապիկս միշտ ասում ա` մինչեւ Ռոբն ու Սերժը չհեռանան, Հայաստանը երկիր չի դառնա»: Բա՞: Դե գնա ու խոսիր այս երեխաների հետ: Ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են: Դե իսկ մեծերը իրենց հետագա անելիքներն են պլանավորում: Պատրաստվում են Երեւանում կայանալիք հուլիսի 4-ի հանրահավաքին. «Գնալու ենք, ինչպես միշտ ենք գնացել: Ու՞մից վախենանք: Մենք` մեր երկիրը: Ուր կուզենք` կգնանք, ինչ կուզենք` կանենք: Աստված մարդուն ստեղծել ա ազատ: Մենք էլ մեր ազատությանն ենք տեր կանգնում: Ու միշտ էսպես ա լինելու: Շատ ենք լռել: Հիմի էլ պիտի խոսանք, պիտի մեր իրավունքները պահանջենք, միտինգներ անենք: Ետդարձի ճանապարհ չկա: Մեր բոլոր տղերքի համար պիտի պայքարենք: Ձեր թերթի խմբագրի` Արման Բաբաջանյանի ազատության, մեր հերոս Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու, բանտերում գտնվող Շարժման բոլոր ներկայացուցիչների ազատության համար: Երկիրը լիքն ա քաղբանտարկյալներով, իսկ էդ իշխանություն կոչվածը դեռ հերքում ա, թե քաղբանտարկյալ չկա: Ասենք` դահիճը կարո՞ղ ա ասի, որ ինքը դահիճ ա ու էսքան էլ, ասենք, զոհ ունի»: ...Լսել վանատուրցիներին` նշանակում է լսել ժողովրդի գերակշիռ մասին, քանի որ նույն տեսակետն ունեն երեւանցիները, նույն տեսակետն ունեն գյումրեցիները, ապարանցիները, թալինցիներն ու մյուսները: Այսինքն` ժողովուրդը հասել է քաղաքական ու քաղաքացիական գիտակցության այն աստիճանի, որից իջնելը, թեկուզ մի միլիմետրով, անհնար է: Հակառակը: Քոչարյան-Սարգսյան զույգը իր յուրաքանչյուր քայլով նպաստում է, որ ժողովրդի այդ գիտակցությունը հասնի ավելի ու ավելի հասուն վիճակի: Այսինքն` այս ռեժիմին թվում է, թե սեփական կյանքը երկարացնելու հերթական քայլը հաջողվել է: Սակայն իրականում հաճախ սխալվում է` դրանով նպաստելով Համաժողովրդական Շարժման շարքերը նորանոր համակիրներով համալրելուն: Վանատուրցիները այդպես էլ մտածում են հայտնի զույգի ու դրանց մանկլավիկների մասին. «Էդ մարդիկ խելք չունեն: Դրանք խորհրդատու էլ չունեն: Թե՞ դրանց խորհրդատուները իրանց նման անխելք են: Երեւի իրանցից անխելքներին են աշխատանքի ընդունել, որ հեշտ լինի ղեկավարելը: Հիմի էլ կրակն են ընկել իրանց ու իրանց շրջապատի անխելքության ձեռը: Իշխանությունը կորցնելու վախը դրանց մղեց ամեն հիմարության: Ու փոխանակ դուրս գան իրանց փորած փոսից, ավելի են խրվում»:
- Կարինե Հարությունյան
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

