
ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
- Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:

Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն եղել է բավական գեղեցիկ, գրագետ, նույնիսկ հուզիչ: Ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանը կարողանում է հուզել մարդկանց` մի մասին իր գեղեցիկ խոսքով, մյուս մասին` գուցե իր միամտությամբ` թե հավատում է իր իսկ խոսքերին, իսկ մեկ այլ մասի էլ` իր դերասանական կարողությամբ` եթե այլոց էլ կարողանում է հավատացնել իր խոսքերին: Այնուամենայնիվ, այս նեղ իրավիճակում Տիգրան Սարգսյանն ուժ գտել է իր մեջ հայտարարելու, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել ոչ թե միջազգային հանրության առաջ պարտավորություններ ստանձնած լինելու համար, այլ որովհետեւ դա մեր պետականությանը սպառնացող լուրջ վտանգ է: Երեւի դա է պատճառը, որ Հայաստանում վերջին շրջանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեպքերը բացահայտում է ոչ թե դատախազության համանուն վարչությունը, որ իբրեւ թե ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի համար, այլ Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի բոլորովին այլ գործառույթներ: Դատախազությունը մի քանի միլիոն դոլար արժողության տարատեսակ գրանտներ է ստանում հակակոռուպցիոն ծրագրերի համար, մինչդեռ կոռուպցիոն երեւույթները հայտնաբերում է Ազգային անվտանգության ծառայությունը: Ինչ-որ բան Հայաստանի իշխանական համակարգում իսկապես խառնվել է իրար: Միգուցե իշխանություններին արժե նախ սեփական սկլերոզի դեմ պայքարել, որ պետական կառավարման մարմինները միշտ հիշեն եւ չխառնեն միմյանց գործառույթները: Չէ՞ որ իշխանությունների սկլերոզը կարող է առավել մեծ վտանգ լինել մեր պետականության համար, եթե իհարկե խնդիրն իսկապես պետականությանը սպառնացող վտանգն է եւ ոչ թե միջազգային կազմակերպություններից եւ գերտերություններից կոռուպցիայի դեմ պայքարի միլիոնավոր դոլարներ (ԱՄՆ) նախատեսող դրամաշնորհներ պոկելը: Երբ իշխանությունները հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ է պետք, նրանք երեւի թե ակնկալում են, որ միջազգային հանրությունը դրանից խիստ կհուզվի, ինչպես հայ հասարակությունն է հուզվում, եւ էլ ավելի մեծ վճռականությամբ կորոշի օգնել Հայաստանին փողով, քանի որ Հայաստանը փողի համար չէ, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Հայաստանն էլ հիվանդանոցների բժիշկների նման չեմուչում կանի` մի ձեռքով բացելով խալաթի գրպանը, որ հակակոռուպցիոն գրանտները դրվեն այնտեղ: Հետո այդ գրանտներով մի երկու բժիշկ են ձերբակալում, մի երկու դասախոս, մի երկու դատախազի օգնական, կադաստրի մի երկու միջին օղակի աշխատակից եւ հեռուստատեսությամբ ցույց տալիս, թե ինչպես են ահա մեկին բռնել, ասենք, 3000, մյուսին` 4000, մյուսին` 2500 կամ` 1526 դոլար կաշառք վերցնելիս եւ պետությունը փրկել անդառնալի կորստից: Պետք չէ զարմանալ, եթե մի օր էլ հանկարծ հեռուստատեսությամբ ցույց տան, թե ինչպես հենց անձամբ կոռուպցիային են բռնել, եւ առավել եւս պետք չէ զարմանալ, եթե ցույց տան, որ կոռուպցիային բռնել են, օրինակի համար, Սասուն Միքայելյանի ռեստորանի լճի հատակում թաքնված: Եթե զենքը կարող է այնտեղ մնալ, ապա ինչու չի կարող մնալ կոռուպցիան, եթե զենքից շատ ավելի հին եւ դիմացկուն երեւույթ է: Եվ բացի այդ, չէ՞ որ իշխանությունները նորանոր փաստեր պետք է որոնեն պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով բանտարկված, բայց մեղավորության տեսանկյունից ոչ մի կերպ չապացուցվող անձանց համար: Նույնիսկ կարող են ասել, որ մինչեւ ակտիվ քաղաքականություն վերադարձը, մինչեւ հանրությանը «հոգեխանգարմունքի» հասցնելը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կոռուպցիա է ներդրել Հայաստանում, որպեսզի երկիրը թուլացնի ներսից եւ հեշտ յուրացնի իշխանությունը: Հատուկ քննչական ծառայությունն էլ վաղը կարող է նոր նամակ-շրջաբերական տարածել մարզերի դատախազություններին, որով հանձնարարական կտա Համաժողովրդական Շարժման հանրահավաքների բոլոր մասնակիցներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների բոլոր պետերին եւ ակտիվիստներին առերեսման տանել կոռուպցիայի հետ: Հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում կփակցվեն կոռուպցիայի նկարները, իսկ գտնողին կխոստանան խոշոր դրամական պարգեւ: Ի վերջո, պետության անվտանգության հարցն է, որը պետք է շտապ կարգով լուծել: Այնպես որ, որեւէ մեկը թող չշտապի ծիծաղել վերը նկարագրված սցենարի վրա: Մենք գործ ունենք բավական լուրջ երեւույթի հետ: Առաջվանը չէ, երբ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում էին Ռ.Քոչարյանը կամ որեւէ այլ մեկը: Այժմ խոսում է Տիգրան Սարգսյանը, իսկ եթե նա ասաց, ուրեմն կանի: Եթե որեւէ մեկը չի հավատում նրա հետեւողականությանը, ապա թող հարցնի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Շատերին թվում է, թե մարզպետը ոչ մի պատիժ չկրեց երեխային ապտակելու համար: Սխալվում են այդպես կարծողները: Պետք չէ նոր վարչապետի գործողությունների մասին եզրակացություններ անել առաջին հայացքից: Եվ ոչ միայն պետք չէ, այլ նույնիսկ անհնար է, քանի որ անկարելի է եզրակացություն անել մի բանի մասին, որն ըստ էության չկա: Այնպես որ, Սյունիքի մարզպետին նա վախեցրեց, բայց չխփեց, եւ հիմա մարզպետը ապրում է ահը սրտում, ինչպես որ արդեն երեւի թե նաեւ կոռուպցիան: Պետք է հասարակությունը սովորի վերլուծել երեւույթները, տեսնել դրանց խորքը, նոր այդ ժամանակ կգնահատի նոր վարչապետի աշխատանքային մեթոդոլոգիան եւ կհասկանա նրա դասախոսությունների բուն իմաստը: Տիգրան Սարգսյանը հիմա միայն խոսում է եւ կխոսի այնքան, մինչեւ որ մեր պետական համակարգի բոլոր արատներն ու արատավորները համոզված կլինեն, որ նա, խոսքից բացի, ուրիշ բան անողը չէ, եւ երբ կկորցնեն զգոնությունը, Տիգրան Սարգսյանն իր ինտելեկտի եւ գիտելիքի ամբողջ ծանրությամբ կգրոհի նրանց վրա եւ հանկարծակիի բերելով` մեր պետությունը կազատի արատից եւ արատավորներից: Բայց իհարկե մեկ էլ տեսար չհասցրեց, քանի որ համակարգը ավելի շուտ կների իր թշնամիներին, քան նրանց, ում ոչ թշնամի լինելն է հասկանում, ոչ բարեկամ:
- Արամ Ամատունի
Քննարկում
hay գրել է:
tsavok jisht es!
vaspurakan գրել է:
pativ unem vogjunelu bolor arjanapativ hayerin...........
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՆՈՐԻՑ ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐԸ
Ղուկաս Մեհրաբյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

