
«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
- ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:

Ստրասբուրգում եվրոպացիներին «ֆռռացնելուց» ու ԵԽԽՎ 1609 բանաձեւի` Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ պահանջները 1620-ում լղոզված դարձնելուց հետո պատվիրակության անդամները երեկ հաշվետու ասուլիս էին հրավիրել ու մի բան էլ դժգոհում էին, թե լրատվամիջոցները անհրաժեշտ չափով չեն լուսաբանել իրենց կատարած տիտանական աշխատանքը: Իսկ պատվիրակության ղեկավարի համար «կանխատեսելի էր» ԵԽԽՎ-ի մեղմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, քայլեր էին արվել ԵԽԽՎ պահանջների կատարման ուղղությամբ: Ընդհանրապես Ս.Սարգսյանը ճիշտ կանի Դավիթ Հարությունյանին շնորհի «պատվավոր սվաղչիի» կոչում, կամ գոնե` վաստակավոր. վերջինս համ Ռ.Քոչարյանի օրոք է «սվաղել», համ` Ս.Սարգսյանի: Արդյոք ԵԽԽՎ-ի անդամ Անգլիային կամ Պորտուգալիային էր պե՞տք, որ Հայաստանում «մարտի 1-ի» անկախ, արդար հետաքննություն լինի, «Ա1+» վերաբացվի, քաղբանտարկյալներ չլինեն, մարդիկ անհիմն չբռնադատվեն, չոտնահարվեն քաղաքացիների իրավունքները, ժողովրդավարության ուղղությամբ քայլեր արվեն, թե՞ մեզ` հայերիս է պետք, որ Հայաստանն, ի վերջո, դառնա նորմալ, իրավական, լիարժեք պետություն, ուր ապրելով մարդն իրեն քաղաքացի զգա, չձգտի ամեն գնով հեռանալ հայրենիքից: Ինչեւէ: Դավիթ Հարությունյանը երեկ ներկայացել էր մերօրյա ժողովրդավարի կերպարով. Շարժման հանրահավաքը մերժած քաղաքապետին խորհուրդ էր տալիս ուշադիր կարդալ բանաձեւը եւ այլն: Թեեւ նոր բանաձեւով ԵԽԽՎ պահանջները կատարելու ժամկետը մինչ հունվար է, չբացառեց հարցի քննարկումը ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում. «Հունվար ամիսը չի նշանակում, որ մեզ տրամադրված է ժամկետ բոլոր կետերով գործելու մինչեւ հունվար: Երկրորդ կարեւոր հանգամանքը` 1620 բանաձեւը չի եկել փոխարինելու 1609 բանաձեւին, երկու բանաձեւերի պահանջներն էլ շարունակում են գործել: Երրորդ` սեպտեմբերին երկու հարցերով մոնիտորինգի հանձնաժողովում լինելու է զեկույց, որը ներկայացնելու է մարդու իրավունքների հանձնակատարը` խոսքը վերաբերում է քրեական հետապնդումներին ու կալանավորված անձանց եւ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը: Կախված մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից` մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին տեղի ունենալիք նիստում կայացնելու է համապատասխան որոշումներ»: Հարցին, թե դատախազությունը պատրա՞ստ է կատարել ԵԽԽՎ պահանջը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել քրեական հետապնդումները 225 եւ 300 հոդվածներով հարուցված քրգործերով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող պատասխան տալ դատախազության փոխարեն, բայց ԵԽԽՎ բանաձեւը պարտադիր է ոչ միայն երկրի օրենսդիր մարմնի, այլ բոլոր պետական օղակների` պետության համար` չմոռանալով հիշեցնել, որ մեզ մոտ դատարաններն ու դատախազությունը անկախ են: «Նախկին ձեւակերպմամբ առաջարկվում էր սահմանափակվել միայն կատարողներով, ովքեր կատարել են բռնություններ, սակայն քննարկումների արդյունքում հանգեցինք նրան, որ այստեղ պետք է անպայման հաշվի առնվեն այն անձինք, ովքեր հրամայել են, դրդել են կամ օժանդակել են բռնությունների կատարմանը: Մեր քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը նախատեսում է, որ պատասխանատվություն են կրում նաեւ կազմակերպիչները, բայց հաշվի առնելով եւ ուսումնասիրելով այն քրեական գործերը, որ հարուցված են, այնքանով, որքանով հնարավոր է, համազեկուցողները առաջարկություն ներկայացրին, որ «կազմակերպիչ» բառը ՀՀ օրենսդրության մեջ հստակ սահմանում չունի եւ առավել հստակ ձեւակերպումը «հրամայել» բառն է. անձինք, ովքեր հրամայել են կատարել բռնի գործողություններ», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը: Հետաքրքիր է` Ռ.Քոչարյանի՞ն են նկատի ունեցել քաղբանտարկյալների դեմ քրօր-ի 316 հոդվածով հարուցված քրգործերով (ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը), ԵԽԽՎ-ն քրեական հետապնդումները դադարեցնելու կոչ է արել. հաշվի առնելով քաղաքական վիճակը, հանրային վստահության պակասը, որ առկա է այսօր ՀՀ-ում, իշխանություններին առաջարկվում է դրսեւորել բարի կամք եւ ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս դադարեցվեն քրեական հետապնդումները, դրա համար օգտագործելով հնարավոր իրավական մեխանիզմները՝ լինի դա ներում, համաներում, քրեական հետապնդման դադարեցում եւ այլն: Պարոն Հարությունյանի համոզմամբ` դատախազությունը պարտավոր է անդրադառնալ բանաձեւի պահանջներին` որոշելով կատարման ընթացքը եւ ձեւը: ԵԽԽՎ-ում Հայաստանի մասով ֆիասկոն` Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի դրույթը, ըստ որի Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության հետ, պատվիրակությունը փորձեց ոչ ավելի-ոչ պակաս ներկայացնել որպես ԵԽԽՎ-ի ֆիասկո: Պատվիրակության անդամ Ավետ Ադոնցի պատկերացմամբ` դա ոչ թե ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, այլեւ ԵԽԽՎ-ի պարտությունն էր: Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, թե դա Եվրոպայի լուրջ սխալն է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Մոլդովայի եւ Վրաստանի վերաբերյալ փաստաթղթերին:
- Մարինե Խառատյան
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

