
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
- Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ռեժիմով: Սակայն Ուկրաինայում հույսեր են փայփայում «բազմաչարչար» նավթամուղը կարգի բերելու առումով: Տեխնիկական նավթը առաջին քայլն է. այդ մասին Վիկտոր Յուշչենկոն ջանացել է համաձայնության գալ Իլհամ Ալիեւի հետ Ուկրաինայի մայրաքաղաքում վերջերս կայացած էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ: Փորձագետների ուշադրությունից չի սպրդել այն, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը ընդհանուր արտահայտություններից այն կողմ չանցավ: Բաքվի հանդիպման ժամանակ նա «ճշտել էր» իր դիրքորոշումը: Ալիեւի խոսքով` ադրբեջանական նավթի` պոմպով առաջին մատակարարումը կիրականացվի առաջիկայում: Ուկրաինայի շահագրգռությունը հասկանալի է, սակայն թե որքանով է շահագրգիռ Ադրբեջանը` հասկանալը առավել կարեւոր է: Կիեւի էներգետիկ գագաթնաժողովում ուշագրավ էր Ադրբեջանի նախագահի ձեւակերպումը, թե հարկ է նախ գնահատել նախագծի շահութաբերությունը, այդուհետ` անցնել այդ նախագծի իրականացմանը: Փորձագետները նախագահի այս մարտավարությունը համարում են արեւելյան սովորական բանաձեւ. Ադրբեջանի նախագահը այսկերպ չի կամենում սրել հարաբերությունները Կիեւի հետ, որը կամենում է նոր էներգետիկ միություն ստեղծել. միաժամանակ չի կամենում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը հիացմունքով չի ընդունի նավթամուղի «շրջադարձը»: Նախագծի մտահղացման ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ ղազախական նավթը, սակայն Աստանան չի պատրաստվում մասնակցել նավթամուղային այդ «շրջադարձին» եւ նույնը խորհուրդ է տալիս Կիեւին. այսինքն` կարեւորում է Մոսկվայի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը: Հարցի կարեւորությունը ոչ թե ադրբեջանական նավթի գինն է, այլ նավթամուղի կառուցման ավարտը:

ԱՄՆ. վաղվա առաջին կանայք Հունիսի 13-23-ին «Associated Press-Yahoo News»-ը հանրային հարցում է անցկացրել, որին մասնակցել են 844 դեմոկրատ եւ 637 հանրապետական: Ամերիկացի ընտրողները տարբեր վերաբերմունք ունեն ոչ միայն նախագահի թեկնածուների, այլ նաեւ նրանց կանանց նկատմամբ: Այսպես` ամերիկացիների 30 տոկոսը համակրում է, 35 տոկոսը չի համակրում Միշել Օբամային: Իսկ հանրապետական Մակքեյնի կնոջը` Սինդիին, համակրում է հարցվածների 27 տոկոսը, իսկ 17 տոկոսին նա դուր չի գալիս: Օրինակ` Քլերթոնե եկեղեցու քարտուղար, 60-ամյա հանրապետական Լինդա Քայզերը այսպիսի կարծիք է հայտնել. «Սինդի Մակքեյնին չսիրողների թիվը պակաս է, քանի որ նա իր ամուսնու թիկունքում է եւ չի ձգտում նրան ղեկավարել: Ուղեղ ունենալը լավ է, սակայն հարկ է ամուսնուն հնարավորություն տալ նախագահ լինելու»: Վերաբերմունքի հարցում գործոն է նաեւ մաշկի գույնը: Օբամայի կինը դուր է գալիս սեւամորթների 8-10 տոկոսին, իսկ 20 տոկոս սպիտակամորթները նրան չեն սիրում: Ինչ վերաբերում է սոցիալ-ժողովրդագրական բնութագրին, ապա Միշելին ավելի շատ աջակցում են երիտասարդ չամուսնացած շրջանավարտները, իսկ Սինդիին` տարեցները եւ ընտանիք ունեցողները: Ուշագրավ է այն, որ Մակքեյնի կինը ավելի հանելուկային անձնավորություն է. հարցվածների 56 տոկոսը քիչ բան գիտի նրա մասին: Օբամայի կնոջ մասին իրազեկված չէ հարցվածների 34 տոկոսը: Դեթրոյթից 61-ամյա մանկավարժ Էդիտ Ֆրայլին, օրինակ, կարծիք է հայտնել, թե Միշելը աֆրոամերիկացի է, խոսում է հասկանալի լեզվով, երիտասարդ է, նվիրված է ամուսնուն ու ընտանիքին եւ ընդօրինակման հիանալի կերպար է: «Յուրաքանչյուր ծնող կերազեր այսպիսի աղջիկ ունենալ», - ասել է նա: Միշել Օբաման 44 տարեկան է, փաստաբան է, հիվանդանոց է ղեկավարում: 54-ամյա Սինդի Մակքեյնը Արիզոնայում գարեջուր արտադրող ընկերության բաշխիչ ծառայության ժառանգորդ է...
ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողով. արդյունքեր Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գնահատմամբ` «ՎՈՒԱՄ-ը միավորում է Եվրոպայի արեւելքը»: Գագաթնաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 20 պետությունների պատվիրակություններ, որոնց թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչներ, Ճապոնիայի պատվիրակությունը եւ այլ պաշտոնատար անձինք: ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում` Բաթումում հուլիսի 1-ին հանդիպում է կայացել «ՎՈՒԱՄ-ԱՄՆ» ձեւաչափով: Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության բաժնի փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար եւ ՎՈՒԱՄ-ի համակարգող Արազ Ազիմովը, Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցերով արտգործնախարարի տեղակալ Վալիերու Օստալեպը, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դեւիդ Մերկելը եւ ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Կողմերը քննարկել են քաղաքական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները` առեւտրի, տրանսպորտի, սահմանների անվտանգության, հարկային, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Հարկ է ընդգծել, որ «ՎՈՒԱՄ-ԱՄՆ» ձեւաչափի հաջորդ հանդիպումը անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընթացքում: Մինչ գագաթնաժողովը սկսվելը` գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին հայտարարել է, որ հանդիպումը «գնահատական կտա ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների համագործակցությանը եւ կսահմանի հաջորդ տարում համագործակցության հեռանկարները` կազմակերպության շրջանակներում: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուչենկոն կարծիք է հայտնել, որ «ՎՈՒԱՄ-ը պետք ակտիվորեն ներառվի սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում»: «Սառեցված հակամարտությունները Վրաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում համարվում են ապակայունացման գործոն: Դա է պատճառը, որ պետք է ակտիվացնել խաղաղ կարգավորման գործընթացը` տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքով», - ասել է Յուշչենկոն: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է, որ ՎՈՒԱՄ-ը միջազգային լուրջ կազմակերպություն է, որի անդամ երկրները համագործակցում են եւ օգնում միմյանց միջազգային տարբեր կազմակերպություններում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»: Գագաթնաժողովում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի ներկայիս վիճակը համեմատել է Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի ստորագրումից հետո Բալթյան երկրների եւ Լեհաստանի դեմ կատարված իրողությունների հետ: Ըստ որում` նա հույս է հայտնել, որ արդի աշխարհում «նոր Մյունխեն չի լինի, եւ խաղաղությունը կպահպանվի տարածաշրջանում»: Լեհաստանի եւ Լիտվայի նախագահները եւս հանդես են եկել Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել է Բաթումի հռչակագիրը, որում հաստատվում է անդամ պետությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին եւ ազատություններին, օրենքի գերակայությանը, ժողովուրդների մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը, հանդուրժողականության ոգու ամրապնդմանը: Կողմերը կարեւորում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը` իբրեւ համաեվրոպական եւ ասիական ինտեգրման գործընթացների բաղադրյալ, միջազգային գործընկերության կապերի ամրապնդումը ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ճապոնիայի, մյուս պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Փաստաթղթում ընդգծվում է տնտեսական, հումանիտար եւ իրավապահ ոլորտներում համագործակցության կարեւորությունը: ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների խորհուրդը հայտարարություն է ստորագրել տրանսպորտային ներուժի կիրառման եւ ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ: Նյութերը պատրաստեց Գոհար Բարսամյանը
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

