
ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:

Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` հնագույն պատմություն ունեցող քաղաք, իր երկարամյա պատմության ընթացքում ինչ-որ ձեւով կերպարանափոխվում է` կրելով տվյալ դարաշրջանի կնիքը: Ի դեպ, աշխարհի քաղաքների նշված զարգացումները ընթանում են տարբեր ճանապարհներով: Մի դեպքում անտեսելով տվյալ երկրի հնագույն կուլտուրան` զրոյից ստեղծվել են ժամանակին համահունչ նորագույն քաղաքներ, ինչպես օրինակ` Նյու Յորքը, Վաշինգտոնը, Մեխիկոն, Բրազիլիան եւ այլն: Մյուս դեպքում քաղաքը վերակառուցվում է` հիմնվելով նրա դարերի ընթացքում ստեղծված ճարտարապետական ավանդույթների վրա: Որպես այդպիսի դասական օրինակ կարող է հանդիսանալ Թամանյանի Երեւանը: Համաշխարհային համբավ ունեցող ակադեմիկոս Թամանյանը, հիմնվելով հայկական ճարտարապետության դարավոր հարուստ կուլտուրայի վրա, մշակեց մեր մայրաքաղաքի զարգացման հիմնական սկզբունքները եւ նրա գլխավոր հատակագիծը: Շունչ եւ կյանք տալով այդ նախագծին` նա իրականացրեց նրա հիմնական հանգույցների ստեղծման գործընթացը, ինչպես օրինակ` Հանրապետության հրապարակը, Օպերայի հոյակապ տաճարը` իր շրջապատով եւ այլն: Նրա տաղանդավոր աշակերտները հարազատ մնալով Թամանյանի սկզբունքներին, զարգացնելով այն` ստեղծեցին ժամանակակից կոթողներ: Քաղաքաշինության մյուս սկզբունքի էությունն այն է, որ պահպանելով (կարելի է ասել` փայփայելով) հնագույն քաղաքը` նրա հարակից տարածքում (որպես այդ քաղաքի մի ամբողջություն) կառուցվում է նույն անունը կրող, ըստ էության, նոր քաղաք: Նշված սկզբունքով են զարգացել եվրոպական մի շարք քաղաքներ. ինչպես օրինակ` Պրահան, Վարշավան, Վիլնյուսը եւ այլն: Արեւելքի քաղաքներից որպես ցայտուն օրինակ կարելի է նշել Շանհայը: Այս նախաբանի ֆոնին դիտարկենք մեր Երեւանի զարգացման ընթացքը վերջին տարիներին: Նշված ժամանակահատվածում բուռն շինարարական աշխատանքներ իրականացվեցին հատկապես քաղաքի կենտրոնական հատվածում: Վեր են խոյանում շրջապատի հետ ոչ համահունչ բարձրահարկ շենքեր: Այդ թվում, այսպես կոչված, Հյուսիսային պողոտան: Ըստ Թամանյանի մտահղացման` այդ պողոտան պետք է կառուցվեր շրջապատին համահունչ շինություններով, կանաչապատ տարածքով. որպես զբոսավայր: Արժե հիշատակել վերջերս այդ պողոտայի համահեղինակներից մեկի հետեւյալ հիմնավորումները (որոնք հնչեցվեցին, եթե չեմ սխալվում, հանրային ռադիոյով)` - Թամանյանի Հյուսիսային պողոտայի նախագիծը էքսիզային բնույթի էր (եւ, երեւի, որպես հետեւություն, հավանաբար, պետք է հասկացվի, որ կարելի է այն անտեսել?!); - քանի որ քաղաքի կենտրոնում հողի գինը թանկ է, ուրեմն պետք է այն կառուցապատվի բարձրահարկ շենքերով: Այդ անձանց կարելի է խորհուրդ տալ իրենց ստեղծած անապատային Հյուսիսային պողոտայից (որը Օպերային հրապարակի ճյուղերից մեկն է) դիտարկել Օպերայի պալատը, որը այդ բարձրահարկ շինությունների ճնշման ներքո կարծես թե նեղացել եւ կուչ է եկել: Այս բոլորից հետո մնում է միայն զարմանալ. մի՞թե մեր քաղաքի զարգացման իդեոլոգներին հայտնի չէին պատմական քաղաքների զարգացման վերը նշված սկզբունքները: Մեր դեպքում` որպես այդպիսի տարածք, հավանաբար, մեծ հաջողությամբ կարող էր ծառայել, օրինակ, Երեւան-Աշտարակ խճուղու սկզբնահատվածը: Բացի վերը նշածից, հավանաբար անհրաժեշտ է նշել նաեւ այն ագրեսիան, որը իրականացվում է մեր քաղաքում մի ամբողջ շարք «օբյեկտների» կողմից հասարակական սեփականության նկատմամբ: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի մայթերին: Դրանց մի մասը նշված «օբյեկտների» կողմից բռնագրավվել է, իսկ մնացած հատվածը նրանք ձեւափոխել են ըստ իրենց «ճաշակի»` տարբեր սալապատումներով եւ աստիճաններով: Նման ձեւափոխումները հաճախ պրոբլեմներ են ստեղծում մայթերով քայլող մեր քաղաքացիների համար. առավելապես` տարիքավորների եւ հաշմանդամների համար: Դրան պետք է ավելացնել այն գավառական խայտաբղետությունը, որը հարիր չէ մեր մայրաքաղաքին: Նույնը վերաբերում է նաեւ մետրոյի մուտքերի աստիճաններին, որտեղ տեղադրվել են մշտական կամ ժամանակավոր տարբեր «օբյեկտներ»: Այս բոլորից հետո, բնականաբար, առաջ է գալիս հայտնի հռետորական հարցը` ի՞նչ անել: Ելնելով քաղաքի ներկա իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ նրան հետագայում նմանատիպ սխալներից զերծ պահելու ցանկությունից` պետք է մշակել միջոցառումների մի ամբողջ համակարգված փաթեթ:
- Լեւոն Գրիգորյան
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Բիրդան աղա հարուստներին թվաց,թե կենտրոնը զավթել-բնակվելով,իրենք էլ են «կենտրոնա կան»:
Դեդեիս տընգըլը:
Բոշեն փաշա չի դառնա:
Ետ տվեք իմ Երեւանը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ
Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ...ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն Գրիգորյան 1
Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:
Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ Աբգարյան
Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից ...ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ՔԱՂՑՐ...
Մարինա Բաղդագյուլյան 1
Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ...
Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
Մարինե Խառատյան
«Հայաստանում լարված մթնոլորտի մեխը երկրում քաղբանտարկյալների կամ քաղաքական պատանդների առկայությունն է:
...Ինչքան էլ մեր, այսպես կոչված, իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում, բոլոր հասու մեթոդներով ...«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար:
Ստրասբուրգում եվրոպացիներին ...ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ Ամատունի 2
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական դասախոսությունն է կարդացել, այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
Անգամ ծանոթ չլինելով նրա ելույթի տեքստին` կարելի է համոզված լինել, որ այն ...ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար:
Երեկ «Սասուն» ...«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Ստրասբուրգում էր, եւ երեկ «Հայացք» ակումբ նա հրավիրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման ...ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
9
Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ...ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ
12
(Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ...
Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ...ՎԱՂԸ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: 19.00
2
Ս/թ հուլիսի 4-ին, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ:
Հանրահավաքում կքննարկվեն.
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Համաժողովրդական Շարժման ...
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա ԱգաեւՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե Խառատյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՌԵԺԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

