
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
- ...Անշուշտ՝ թաթար-մոնղոլականի: Երեկ մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը սենսացիոն բացահայտումներ արեց: Մտահոգությամբ: Կարծում ենք, սակայն, որ պետք է հանգիստ ընդունել այդ ամենը, քանզի ինքն էլ լավ գիտի, որ գործ ունի թաթար-մոնղոլականի հետ: Պարզապես իր ընդհանրացումները նորանոր հիմնավորումներ են գտնում...

Երեկ ՀԺԿ գրասենյակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրավիրված ասուլիսի նպատակը մի փաստաթղթի հրապարակումն էր. փաստաթուղթ, որն, ըստ Տեր-Պետրոսյանի, կարելի է համարել Քոչարյանի կողմից գրված: Խոսքը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Գ.Միրզոյանի ՀՀ քր.դատ.օր-ի 191-րդ հոդվածի կարգով քննչական հանձնարարության մասին է` ուղղված Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Ս.Պալյանին (թվագրված` 05.03.2008թ.):
«Մի կողմից` սա հրաշալի փաստաթուղթ է. այն առումով, որ լիարժեք պատկերացում է տալիս մեր իշխանության էության մասին, մյուս կողմից` սա մի հրեշավոր փաստաթուղթ է, որով ապացուցվում է, որ մենք ապրում ենք մի բռնապետական պետությունում, որտեղ իշխանությունները ղեկավարվում են ոչ թե Սահմանադրությամբ, օրենքներով, այլ ահա այսպիսի ներքին հրահանգներով: Ես չեմ պատկերացնում, որ անգամ Ստալինի ժամանակ մի այսպիսի փաստաթուղթ կարող էր լինել: Սա ավելի շուտ ցարական «ախրանկայի» հրահանգների պես մի բան է, որով առաջնորդվում է մեր իշխանությունը... Այս փաստաթղթի առկայությամբ Սահմանադրությունը զրո է, փաստորեն, ՀՀ-ն Սահմանադրություն չունի, ՀՀ Սահմանադրությունն այս փաստաթուղթն է, որով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները: Ես վստահ եմ` Միրզոյանը չէ սրա հեղինակը, սա եկել է ավելի վերեւից, Միրզոյանին նշանակել է Քոչարյանը, սա Քոչարյանի փաստաթուղթն է, որը դատախազի եւ Միրզոյանի կողմից ձեւակերպվելուց հետո հասել է մարզային բոլոր դատախազություններին», - փաստաթղթին իր գնահատականը տվեց Լ.Տեր-Պետրոսյանն ու մի քանի շեշտադրումներ արեց` հանձնարարականի որոշ հատվածների առնչությամբ: «Ակնհայտ է, որ սա հստակ քաղաքական փաստաթուղթ է, քաղաքական հանձնարարական. դա երեւում է երկու փաստից` թե ինչպիսի հանձնարարականներ են տրվում դատախազներին. պարզել` «արդյո՞ք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին»: Սա ի՞նչ է. ի՞նչ գործ ունի հատուկ քննչական ծառայության պետն այսպիսի հարցադրման հետ, նրա ի՞նչ գործն է, թե ով ինչ կարծիքի է Հայաստանում Ռուսաստանի ներկայության կամ բացակայության մասին: Մյուսը` «հանրահավաքների ժամանակ ի՞նչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին». ի՞նչ աջակցության մասին է խոսքը կամ եթե խոսում էին, այստեղ ի՞նչ քրեական հանցանք կա: Եթե խոսքը գնում է ապօրինի նյութական աջակցության մասին, դա իրենց խնդիրն է, թող դա իրենք պարզեն, դրա համար կան օրգաններ, դրա համար այս հատուկ ծառայության պետի ցուցումը պետք չէր», - նշեց ՀՀ առաջին նախագահը` նկատելով, որ այդ գործառույթը վերապահված է ՀՀ ԱԱԾ-ին: Հաջորդ շեշտադրումը վերաբերում էր հանձնարարականում առկա այն ձեւակերպմանը, թե «արդյո՞ք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարեւան պետություններին...»: «...Գիտակցում էին կամ չէին գիտակցում. ի՞նչ կապ ունի դա արդարադատության հետ», - ասաց Տեր-Պետրոսյանը: Այնուհետեւ վերջինս մատնացույց արեց հանձնարարականի «թիրախները», որոնց առաջին խումբն իր` Տեր-Պետրոսյանի, նախընտրական շտաբների պետերն ու ակտիվիստներն են` «ըստ էության կոլեկտիվ հանցագործության մեղադրանքով, որովհետեւ ոչ մի կոնկրետ մեղադրանք չկա որեւէ անձի` շտաբի պետի կամ ակտիվիստի նկատմամբ»: Երկրորդ թիրախն, ըստ Տեր-Պետրոսյանի, հանրահավաքների մասնակիցներն են եւ հանրահավաքի մասնակցելը` համաձայն այդ հանձնարարականի, արդեն իսկ դիտվում է որպես հանցագործություն, դե իսկ երրորդ թիրախը` մարզերից Երեւան հանրահավաքի մասնակիցներ տեղափոխած երթուղային տաքսիների վարորդներն են: «Մարդ կարող է թեւաթափ լինել, թվում է, թե պետություն ունենք, նախագահ, խորհրդարան, ունենք Սահմանադրություն, իբր թե օրենքներ, անդամ ենք միջազգային կազմակերպությունների, քաղաքակիրթ ժպտում ենք, փողկապ ենք կապում, միշտ հրաշալի մտադրություններ են արտահայտում մեր իշխանությունները ժողովրդավարացման եւ այլնի մասին, եվրոպացիները ձեւ են անում` թե հավատում են դրանց կամ ձեւ են անում` իմանալով իրականությունը, որը անբարոյականություն է. կամ իսկապես չգիտեն իրականությունը, դա էլ արդեն անսկզբունքայնություն է. չիմանալով իրականությունը` կարծիք հայտնել երկրի մասին, դաս, հանձնարարականներ տալ այդ երկրին», - եզրակացրեց առաջին նախագահը: Ըստ նրա` վերը նշված հանձնարարականի նպատակը իշխանությունների կողմից մարտի 1-ին իրականացված ոճրագործության հարցում «պատասխանատուներ» գտնելն է եղել, եւ փաստաթղթից էլ պարզ է դառնում, որ մարտի 5-ի դրությամբ իրավապահները դեռեւս ոչ մի ապացույց կամ վկայություն, ոչ մի կասկածյալ, ոչ մի կոնկրետ անձ իրենց տրամադրության տակ չեն ունեցել: Ուստի եւ իշխանությունների կողմից խնդիր է դրվել մարտի 5-ից սկսած «փնտրել, գտնել... այն մարդկանց, որոնք կապված են ընդդիմության հետ»: Ինչ վերաբերում է հանձնարարականի այն կետին, թե` «պարզել Տեր-Պետրոսյանի Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան»: Այդ կետն Առաջին նախագահը համարեց «պետության կողմից ժողովրդի նկատմամբ կատարված ամենամեծ հանցագործություն»: «Գաղտնալսումներն, այո, կատարվում են դատարանի վճռով, դա նորմալ պրոցեդուրա է, եթե կան լուրջ օպերատիվ տվյալներ այդ մարդու հանցավորության մասին: Այստեղ չկա դա, ոչ մի օպերատիվ տվյալի հիման վրա գաղտնալսում կատարելու մասին խոսք չի գնում, այլ` լսել հեռախոսները, որպեսզի դրանից հետո կարողանան օպերատիվ տվյալներ հայթայթել», - փաստեց Տեր-Պետրոսյանը: Վերջինս ուրախություն հայտնեց, որ իրենց ձեռքի տակ է ընկել վերոնշյալ փաստաթուղթը, միաժամանակ հավաստիացնելով, որ այն տարածելու են ամբողջ աշխարհով, ուղարկելու են եվրոպական բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր վճռում են «ՀՀ-ի բախտը»` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, Փրեսքոթին, Կոլոմբիեին, Գերտ Արենսին, Թերի Դեւիսին, Համարբերգին. «Տեսնենք` ի՞նչ են ասելու այդ մարդիկ, սրանից հետո հասկանալու՞ են, որ ՀՀ իշխանությունները պարզապես իրենց ձեռ են առնում, ծաղրում են, խաբում են` սկսած ԱԺ նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից... գեղեցիկ ժպտալով, անգլերեն խոսելով այդ մարդկանց ուղղակի հիմարի տեղ են դնում: Կամ այդ մարդիկ իրենք են իրենց այդ վիճակի մեջ դնում` հասկանալով ամեն ինչ: Ես չեմ ուզում ավելի խորանալ, ենթադրել գործարքներ նրանց միջեւ: Ինձ մոտ համոզում է դառնում, որ Արեւմուտքը առանձնապես շահագրգռված չէ ՀՀ-ում լեգիտիմ, ուժեղ իշխանություն ունենալ. որքան թույլ, որքան խոցելի, որքան ասիական, հակաժողովրդական, նրանց այնքան ավելի ձեռնտու է: Դրանով ՀՀ իշխանությունները դառնում են հլու-հնազանդ գործիք, շարունակ նրանց նկատմամբ պարտքի մեջ` իրենց լեգիտիմությունը ճանաչելու համար, որոնք (իշխանությունները.- խմբ.) պատրաստ են կատարել նրանց բոլոր թելադրանքները, այդ թվում` Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների, միջազգային տեռորիզմի դեմ պայքարի եւ այլ հարցերում», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ 1620 բանաձեւին` նկատելով, թե միջազգային կառույցները ստեղծել են «իրականության մի վիրտուալ աշխարհ եւ փորձում են աշխարհին ապացուցել, թե ահա ինչպիսի երկրում ենք ապրում: Ինձ չի էլ զարմացնում նրանց գնահատականները, նրանց հանձնարարականների էությունը, ինձ զարմացնում է այս մարդկանց տրամաբանության հետեւողականությունը եւ սկզբունքայնության բացարձակ բացակայությունը», -նկատեց առաջին նախագահն ու ասածը հիմնավորելու համար վայակոչեց 1609 բանաձեւի այն դրույթը, ըստ որի, եթե չկատարվեն բանաձեւի պահանջները, ապա ԵԽԽՎ-ն իր ամառային նստաշրջանի ընթացքում պետք է քննարկի ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը: «Ի՞նչ տեղի ունեցավ. եկան Կոլոմբիեն եւ Փրեսքոթը, զեկուցեցին, որ ՀՀ-ի կողմից բանաձեւի պահանջների կատարումը համարում են անբավարար. անբավարար գնահատեցին, բայց չկասեցրին»: ԵԽԽՎ-ի խոսքի եւ գործի տարբերության հաջորդ դրսեւորումն, ըստ առաջին նախագահի, 1620 բանաձեւում առկա մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին այն դիտարկումն է, ըստ որի ԵԽԽՎ-ն հավատ չի ընծայում հանձնաժողովի անկախ ու անկողմնակալ գործառնությանը` նկատի ունենալով այդ հանձնաժողովի կազմը: «Սրա տրամաբանական եզրակացությունը պետք է լիներ պահանջել լուծարել այդ հանձնաժողովը, ստեղծել նորը: Իսկ իրենք ինչ են անում` ասում են` այո, չի կարելի հավատալ այս հանձնաժողովին, չի կարելի անկախ հետաքննություն անցկացնել, դրա կազմն ամբողջությամբ արտացոլում է իշխանական կոալիցիան, բայց ընդդիմությանը կոչ է արվում մասնակցել դրա աշխատանքներին: Սա ծաղր է ուղղակի, խեղկատակություն», - եվրոպական կառույցների պահվածքն այսկերպ բնորոշեց առաջին նախագահը, միաժամանակ նշելով, թե 1609 բանաձեւը համարել է կարեւոր փաստաթուղթ ու «միամտաբար» հավատացել, որ այն կարող է ազդել ՀՀ իշխանությունների վրա ու նրանց խելքի գալու հնարավորություն տալ: «Խոստովանում եմ` քաղաքական միամտություն եմ հանդես բերել, ավելի շատ հավատ ընծայելով այդ եվրոպական կառույցներին», - նշեց Տեր-Պետրոսյանը` ընդգծելով, որ եթե 1609-ով նախատեսված սանկցիաներն արդեն իսկ կիրառված լինեին, ապա, վստահաբար, այսօր եւ ոչ մի քաղբանտարկյալ բանտերում չէր լինի: «Փրեսքոթն ու Կոլոմբիեն, պատասխանատվությամբ հայտարարում եմ` ստանձնել են այս իշխանությունների փաստաբանի դերը», - նշեց առաջին նախագահը եւ որպես փաստաբանության ապացույց նշեց 1620 բանաձեւում առկա հունիսի 20-ի հանրահավաքին վերաբերող դրույթը. «Մոռացել են նշել, որ 45 հանրահավաք արգելել են, բայց որ հունիսի 20-ին չեն խանգարել, որ ժողովուրդն իր հանրահավաք անցկացնելու իրավունքն իրացնի, դա համարում են իշխանությունների կողմից կատարված հրաշալի քայլ»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ նույն այդ եվրոպական կառույցներից` վերը հիշատակված փաստաթղթի տարածումից հետո, եթե նույն այդ կառույցները, ինչպես Տեր-Պետրոսյանը բնորոշեց, անսկզբունքային ու անհետեւողական են, եւ այդ փաստաթղթի ուղղությամբ իրավական հարթության մեջ ի՞նչ քայլեր պետք է արվեն Հայաստանում` առաջին նախագահը պատասխանեց. «Առաջին քայլը պիտի անի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պիտի պարզի, թե ով է այս անձը (փաստաթղթի հեղինակը.- խմբ.) եւ համապատասխան միջոցներ ձեռք առնի: Եթե այս անձն ասի, որ սա ինքը չի արել եւ իր վերադասն է արել` Աղվան Հովսեփյանը, Ռ.Քոչարյանը, ապա եզրակացությունները պետք է ավելի խորանան»: Տեր-Պետրոսյանի կարծիքով, եթե այսպիսի մի փաստաթուղթ հրապարակեր ԱՄՆ հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի պետը, ապա այդ պաշտոնյան կդատապարտվեր ցմահ ազատազրկման, իսկ եթե պարզվեր, որ նա կատարել է նախագահի ցուցումը, նախագահն անմիջապես կենթարկվեր իմփիչմենթի: «Սրանից եզրակացություններ պետք է անեն մեր իշխանությունները», - նկատեց առաջին նախագահը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք վերը հիշատակված փաստաթղթի հրապարակումն ու տարածումը կարելի է դիտարկել որպես միջազգային հանրության ներգործությամբ կամ աջակցությամբ Սերժ Սարգսյանի իմփիչմենթն արձանագրելու փորձ` Տեր-Պետրոսյանը նկատեց. «Ես չեմ կարող իմ հնարավորությունները համապատասխանեցնել Ձեր ցանկություններին, բայց սա պրոցես է: Իմ խնդիրն է` որքան հնարավոր է լուրջ ապացույցներով ցույց տալ միջազգային հանրությանը ՀՀ իշխանությունների իրական դեմքն ու էությունը եւ թույլ չտալ, որ միջազգային հանրությունը ծաղրի ու արհամարհի մեր ժողովրդին: Թող ասի` մենք գիտենք, որ սա է իրականությունը, որ նա դիկտատոր է, բայց մեզ պետք է այդ դիկտատորը, մենք պաշտպանում ենք նրան, բայց չծաղրի, չարհամարհի մեր ժողովրդին, մենք երկրորդ սորտի ժողովուրդ չենք: Քիչ առաջ ասացի` պատկերացրեք մի այսպիսի փաստաթուղթ մեկ այլ երկրում, ոչ ոք չէր հանդուրժի, կոռնային, բայց մեր տեսակ երկրում նրանք կհանդուրժեն: Ինչու՞, որովհետեւ մեզ համարում եմ երկրորդ սորտի ժողովուրդ: Այս ռասիզմը, ամբարտավանությունը, գոռոզությունն է ինձ համար ամենավիրավորականը եւ դրա մեծագույն մեղավորը վերջին 10 տարվա իշխանություններն են», - նկատեց առաջին նախագահը: Անդրադարձ եղավ նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու հանգամանքին: Ինչպես հայտնի է` Շարժումը մարտիմեկյան հայտնի դեպքերը հետաքննելու նպատակով սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել: Լրագրողներից մեկն անդրադառնալով հունիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հնչած այն հայտարարությանը, թե ոստիկանությունն ու բանակը չէ, որ կրակել են ժողովրդի վրա, այլ վարձու մարդասպանները, հարց ուղղեց` արդյո՞ք այդ բացահայտումն արվել է այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում եւ արդյո՞ք այն ամիսներ անց հանդես կգա սեփական եզրակացությամբ: «Իմ հայտարարությունը (Գյումրիում արվածը.- խմբ.) վարկածներից մեկն է, հիմնական վարկածը, որը կհաստատվի, ես ոչ մի կասկած չունեմ: Եթե այդպես չէ` ի՞նչն է խանգարում իշխանություններին հայտարարել մարդասպանների անունները, 10 մարդ է, չէ՞, սպանվել, ուրեմն առնվազն 10 մարդասպան կա կամ մեկ մարդասպան, որը սպանել է 10-ին: Եթե չանեն, Հայաստանը խայտառակվելու է ամբողջ աշխարհում... Ամբողջ հանրապետությունով տեռոր են իրականացնում եւ 10 մարդասպանի չեն կարողանում հայտնաբերել: Թող հայտնաբերեն, արդարացնեն, ազգային հերոսի կոչում տան: Սերժն ասում է, եթե չկրակեինք, ավելի շատ մարդ կզոհվեր: Եթե այդպես է` պարգեւատրեք այդ մարդկանց, այդքան մեծ ծառայություն են մատուցել այս ժողովրդին», - հեգնեց Լ.Տեր-Պետրոսյանը: Նշենք նաեւ, որ Տեր-Պետրոսյանի հավաստմամբ` եթե վերը հիշատակված փաստաթղթի բովանդակությամբ այլ փաստաթղթեր եւս հայտնաբերվեն` անպայման կհրապարակվեն:
- Հեղինե Մանուկյան
ՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս Հացպանյան 4
Նվիրվում է իր, իմ, ձեր եւ սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցների երեխաներին հանձնելու նպատակով, համամարդկային արժեքներով ապրելուն արժանի նոր Հայաստան կերտելու համար պայքարող եւ իր գործած այդ «ազգային ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի 9
Այս` նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ հանգիստ էր կարծես: Ոչ ոք չէր մտածում ինչ-որ սերժիկների, արթուրիկների, վազգենիկների եւ քոչարյանիկների մասին: Իսկ եթե մտածում էլ էին, ապա միայն մեծերը: Իսկ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՀԱՆԳՍՏԱՎԵՏ» ՔԱՂԱՔՆԵՐԸ
Բրիտանական «Times» պարբերականը թվարկել է եվրոպական տասը քաղաքների անունները, որտեղ կարելի է լավագույն հանգիստը անցկացնել: Այսպես. Բելգիայում` Գենտ քաղաքը. միջնադարյան քաղաք Արեւմտյան Եվրոպայում: Մինչ ...«ՄԻ ՀԱՏ ԿՈՖԵ ԷԼ ՉՏՎԵՑԻՆ»
Մարինե Խառատյան
Տնավարի քննարկում. թերեւս այսպես կարելի է ձեւակերպել ԱԺ-ում ստեղծված մարտի 1-ի գործով հանձնաժողովի աշխատանքը, որի նախագահի ու մյուս անդամների կուսակցական պատկանելությունն արդեն իսկ կարող է կասկածի տակ ...ՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գագիկ Աբգարյան
Մամուլն արդեն հաղորդել է, որ հունիսի 22-ին, կիրակի օրով, երբ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եղել է Ստրասբուրգում, կուսակցության քարտուղար Էդվարդ Անտինյանը հրավիրել է համագումար եւ «ընտրվել» ՀԱԱԿ ...ՄԱՐԴՈՒՆ ԱՋԱԿՑԵԼՆ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԳՈՐԾ Է
Կարինե Հարությունյան 1
«Սասուն» ջոկատի ազատամարտիկ: Առաջին կարգի հաշմանդամ: Արշավիր Բոզինյան:
Այդ նա էր, որ 1988-ին Չիտայից վերադարձավ հայրենիք` լսելով Ղարաբաղյան շարժման մասին: Նա առաջիններից էր, որ կամավորագրվեց Արցախ ...ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿԵՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ...
Էմմա Գաբրիելյան
...իսկ մայրաքաղաքի կենտրոնում հուժկու երթ կայացավ` ոստիկանության դրդմամբ
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ մարդ ժամը 19.45-ին Հյուսիսային պողոտայից սկսեց շարժվել դեպի Թումանյան փողոց: ...ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ: ՄԵՆՔ` ԱՅՍԻՆՔՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ...
Ու ոչ թե ընդհանրապես: Այլ` էստեղի: Հայաստանի` այսինքն: Եվ ոչ թե, դարձյալ, ընդհանուր առմամբ, այլ, մասնավորապես, հիմա: Մի խոսքով` այժմ-այստեղ-մենք եռամիասնության մասին...
Անեկդոտն, անշուշտ, հիշում եք: ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
Հեղինե Մանուկյան
...Անշուշտ՝ թաթար-մոնղոլականի: Երեկ մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը սենսացիոն բացահայտումներ արեց: Մտահոգությամբ: Կարծում ենք, սակայն, որ պետք է հանգիստ ընդունել այդ ամենը, քանզի ինքն էլ լավ գիտի, ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

