
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ: ՄԵՆՔ` ԱՅՍԻՆՔՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ...
- Ու ոչ թե ընդհանրապես: Այլ` էստեղի: Հայաստանի` այսինքն: Եվ ոչ թե, դարձյալ, ընդհանուր առմամբ, այլ, մասնավորապես, հիմա: Մի խոսքով` այժմ-այստեղ-մենք եռամիասնության մասին...

Անեկդոտն, անշուշտ, հիշում եք: Էն էլի, որ ինչ-որ մեկը թռուցիկներ է փակցնում պատերին. ոստիկանը բռնում-տանում է բաժին. տեսնում է սպիտակ-դատարկ թուղթ է. ասում է` էդ ինչի վրեն բան չկա. թռուցիկ փակցնողն էլ հակադարձում է, թե` բոլորս էլ ամեն ինչ գիտենք, էլի: Էդ անեկդոտը հիշում եք, չէ՞: Թե՞ նոր հիշեցիք: Լավ` կարեւոր չէ: Էսպես, ուրեմն, դառնում է նաեւ մեր գործը: Էդ թռուցիկ գրողի նման, էլի: Որովհետեւ բոլորը ամեն ինչ գիտեն: Եվ ոչ մեկին ոչ մի բանում համոզել պետք չէ: Ժողովու՞րդը չգիտի, որ իշխանությունը կոռումպացված է, թե՞ իշխանությունը: Իշխանությու՞նը չգիտի, որ մարտի 1-ին իր հրամանով են կրակել, թե՞ ժողովուրդը: Ժողովու՞րդը չգիտի, թե՞ իշխանությունը, որ հոկտեմբերի 27-ը պետական հանցագործություն է: Որովհետեւ պատկան մարմինները կամ իրենք են կազմակերպել դա, կամ տեղյակ են եղել դրա կազմակերպումից, կամ ընդհանրապես անտեղյակ են եղել: Երեք դեպքում էլ` մեղավոր են, եւ նրանց մեղքի աստիճանը առանձնապես տատանումներ չունի այդ երեք տարբերակների դեպքում: Ռ.Քոչարյա՞նը չգիտի, թե՞ ժողովուրդը, որ ինքը չի ընտրվել 1998 եւ 2003-ին եւ սկզբում Կարեն Դեմիրճյանն է ընտրվել, հետո` Ստեփան Դեմիրճյանը: Ժողովու՞րդը չգիտի, թե՞ Ս.Սարգսյանը, որ ինքը չի ընտրվել: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը չգիտի, ժողովու՞րդը, թե՞ Ս.Սարգսյանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել: Կամ ո՞վ չգիտի, որ բոլոր գործերն էլ սարքած են: Դատավորներն էլ գիտեն-սարքողներն էլ-դատվողներն էլ: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը չգիտի, Ս.Սարգսյա՞նը, թե՞ ժողովուրդը, որ արդարությունը հաղթելու է: Եվ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես պետք է լինի: Ինչպես որ ճիշտ է: Ինչպես որ մարդավայել է: Ինչպես որ քրիստոնեաբար է: Ինչպես` Տիրոջ կամքն է, վերջապես: Ինչ ստացվեց: Արդյունքում` անշուշտ: Փաստորեն էն, որ բոլորս ամեն ինչ էլ գիտենք, ոչ մեկը ոչ մի բանից անգետ չէ, ոչ մեկը ոչ մի բան իմանալու կարիք, փաստորեն, չունի... Միջին հաշվով... Ըտենց մի հատ անեկդոտ էլ կար, հիշում եք, չէ՞... Լավ, էդ հիշեք-չհիշեք` մեկ ա` չեմ պատմի: Հա, ուրեմն, միջին հաշվով, ստացվում է, որ մեր մասնագիտությունը էս երկրում-էս պահին...պետք չի: Մոռացա, ավելի հավաստի լինելու համար եզրահանգմանը հավելեք նաեւ, որ երկրում ոչ մի նոր բան, բառացիորեն, չի կատարվում: Ինչ կատարվում է` կատարվում է սեւի եւ սպիտակի միջեւ: Այսինքն` էն, ինչ բոլորս, ինչպես հասկացաք, գիտենք: Ու էս երկրում ամենաբարդ գործը դառնում ա լրագրողի գործը: Հայաստանի լրագրողի գործը: Որը նույն բանը ստիպված ամեն օր տարբեր ձեւերով պետք է գրի: Մեկ-մեկ էլ` օրը մի քանի անգամ: Մինչեւ...Այ, հենց էդ մինչեւն էլ` ամենակարեւորն է: Որովհետեւ էս ամեն ինչն արվում է, որ երկիրը` երկիր դառնա: Երկիր, ուր ոչ թե պայքար կա` իր տարբեր դրսեւորումներով` ԳՈՅԱ-յից սկսած, այլ զարգացում-իրադարձություններ-վերափոխումներ: Երկիր, ուր մի բանի մասին մի անգամ են գրում եւ արդեն էնպես` որ էլ անդրադարձի կարիք չլինի, որովհետեւ հաջորդ օրն արդեն նոր, ավելի լավ, ավելի ճիշտ բան է լինելու եւ հնին այլեւս անդրադառնալու ոչ թե հավես, այլ ֆիզիկապես ժամանակ անգամ չի մնալու: Եվ իմաստ էլ չի ունենալու դա: ...Ու մինչեւ չսկսենք երկիրը` երկիր դարձնելու էջը` ստիպված ենք օրը հարյուր անգամ հարյուր նոր ձեւ մտածել հարյուր անգամ ասված նույն բանը ասելու համար...
ՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս Հացպանյան 4
Նվիրվում է իր, իմ, ձեր եւ սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցների երեխաներին հանձնելու նպատակով, համամարդկային արժեքներով ապրելուն արժանի նոր Հայաստան կերտելու համար պայքարող եւ իր գործած այդ «ազգային ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի 9
Այս` նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ հանգիստ էր կարծես: Ոչ ոք չէր մտածում ինչ-որ սերժիկների, արթուրիկների, վազգենիկների եւ քոչարյանիկների մասին: Իսկ եթե մտածում էլ էին, ապա միայն մեծերը: Իսկ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՀԱՆԳՍՏԱՎԵՏ» ՔԱՂԱՔՆԵՐԸ
Բրիտանական «Times» պարբերականը թվարկել է եվրոպական տասը քաղաքների անունները, որտեղ կարելի է լավագույն հանգիստը անցկացնել: Այսպես. Բելգիայում` Գենտ քաղաքը. միջնադարյան քաղաք Արեւմտյան Եվրոպայում: Մինչ ...«ՄԻ ՀԱՏ ԿՈՖԵ ԷԼ ՉՏՎԵՑԻՆ»
Մարինե Խառատյան
Տնավարի քննարկում. թերեւս այսպես կարելի է ձեւակերպել ԱԺ-ում ստեղծված մարտի 1-ի գործով հանձնաժողովի աշխատանքը, որի նախագահի ու մյուս անդամների կուսակցական պատկանելությունն արդեն իսկ կարող է կասկածի տակ ...ՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գագիկ Աբգարյան
Մամուլն արդեն հաղորդել է, որ հունիսի 22-ին, կիրակի օրով, երբ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եղել է Ստրասբուրգում, կուսակցության քարտուղար Էդվարդ Անտինյանը հրավիրել է համագումար եւ «ընտրվել» ՀԱԱԿ ...ՄԱՐԴՈՒՆ ԱՋԱԿՑԵԼՆ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԳՈՐԾ Է
Կարինե Հարությունյան 1
«Սասուն» ջոկատի ազատամարտիկ: Առաջին կարգի հաշմանդամ: Արշավիր Բոզինյան:
Այդ նա էր, որ 1988-ին Չիտայից վերադարձավ հայրենիք` լսելով Ղարաբաղյան շարժման մասին: Նա առաջիններից էր, որ կամավորագրվեց Արցախ ...ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿԵՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ...
Էմմա Գաբրիելյան
...իսկ մայրաքաղաքի կենտրոնում հուժկու երթ կայացավ` ոստիկանության դրդմամբ
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ մարդ ժամը 19.45-ին Հյուսիսային պողոտայից սկսեց շարժվել դեպի Թումանյան փողոց: ...ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ: ՄԵՆՔ` ԱՅՍԻՆՔՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ...
Ու ոչ թե ընդհանրապես: Այլ` էստեղի: Հայաստանի` այսինքն: Եվ ոչ թե, դարձյալ, ընդհանուր առմամբ, այլ, մասնավորապես, հիմա: Մի խոսքով` այժմ-այստեղ-մենք եռամիասնության մասին...
Անեկդոտն, անշուշտ, հիշում եք: ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
Հեղինե Մանուկյան
...Անշուշտ՝ թաթար-մոնղոլականի: Երեկ մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը սենսացիոն բացահայտումներ արեց: Մտահոգությամբ: Կարծում ենք, սակայն, որ պետք է հանգիստ ընդունել այդ ամենը, քանզի ինքն էլ լավ գիտի, ...
ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ
Էմմա ԳաբրիելյանՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ ԱմատունիՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

