
ՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
- Մամուլն արդեն հաղորդել է, որ հունիսի 22-ին, կիրակի օրով, երբ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եղել է Ստրասբուրգում, կուսակցության քարտուղար Էդվարդ Անտինյանը հրավիրել է համագումար եւ «ընտրվել» ՀԱԱԿ նախագահ: «Իշխանափոխությունից» հետո նորահայտ առաջնորդը հայտարարել է, որ Ս.Բաբայանի հետ բանակցություններ են տարվում ՀՌԱԿ-ի հետ միավորվելու շուրջ:

Կայացած համագումարի առիթով երեկ ասուլիս էր հրավիրել ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց մեծերից մեկի խոսքը, ըստ որի մենք շերեփուկներից շնաձկներ ենք աճեցնում, հետո սկսում ենք պայքարել նրա դեմ. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կուսակցական հավաքում մենք որոշում կայացրեցինք չմասնակցել 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչ-ինչ պատճառներով ես անտրամադիր էի եւ նրան խնդրեցի մամուլի հետ կապը պահել եւ պատճառաբանված ներկայացնել մեր որոշումը»: Ըստ Հովհաննիսյանի` մինչ այդ հանրությանը անհայտ Անտինյանը տեղը տեղին ամեն ինչ արել է` միաժամանակ չզլանալով հայտարարել, որ չմասնակցելու որոշումը ինքն է կայացրել: Քաղաքական բեմի «մեծ» արենա է. Անտինյանի մուտքը ներկայացնելուց հետո, Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Երկիր մեդիային» վերոնշյալ հավաքից կադրեր ցուցադրելու եւ նորահայտ քաղաքական գործչի սուտը բռնելու համար: Տեսանյութի մեջ Անտինյանը հիմնավորել է, թե ինչու՞ ՀԱԱԿ-ը չի մասնակցում ընտրություններին. «Դրանից հետո պարոնը (Հովհաննիսյանը հայտարարեց, որ Անտինյանի անունը չի տալու) դադարեց այդ մասին խոսելուց»: ՀԱԱԿ նախագահի կարծիքով` հեռուստատեսությամբ եւ մամուլի այլ միջոցներով իրենց կուսակցության մասին սուտ լուրեր տարածելով, կուսակցությունը մասերի տրոհելով` Անտինյանը փորձում է մանր ծառայություններ մատուցել իշխանություններին. «Չնայած, իմ կարծիքով, իշխանությունները դրա կարիքը չունեն»: Այստեղ արդեն, մեր կարծիքով, պարոն Հովհաննիսյանը սխալվում է: Համարձակվում ենք պնդել, որ հայկական առածը ճիշտ է, երբ ասում է, որ «Նմանը զնմանին գտանե»: Անտինյաններն ու արթուրիկները` գեղամյան-մեղամյանների հետ կան ու բարգավաճում են հենց իշխանությունների «օրհնանքով» եւ նրանց «մանր ծառայությունները» թարսի պես շատ անհրաժեշտ են իշխանություններին: Շարունակելով ասուլիսի թեման` ասենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո տարաձայնությունները խորացել են նախագահի ընտրությունների ժամանակ. «Ի պատիվ մեր կուսակցության անդամների` պետք է ասեմ, որ չնայած 2007-08թթ.-ին եղած դժվարություններին` մեր կուսակցությունը եղել է, կա ու կմնա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մենք լիարժեք համամիտ ենք այն գնահատականներին, որ հնչեցնում է Տեր-Պետրոսյանը: Ամբողջ կուսակցությունից այս քաղաքականությանը դեմ է միայն մի հոգի` վերոնշյալ պարոնը», - հայտարարեց ՀԱԱԿ նախագահը: Աշխարհում ընդունված ժողովրդավարական կարգ է, որ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Իսկ ընդամենը մեկ «դեմի» պարագայում, այդ մեկ «դեմը» ուղղակի դուրս է գալիս կուսակցությունից: Բայց ինչպես գիտեք` «Մերն ուրիշ է»: Մեր «դեմերն» էլ են ուրիշ: Նրանք ոչ թե հեռանում, այլ` «2007թ.-ին ես մեծամասնական ընտրակարգով իմ թեկնածությունն էի առաջադրել 5-րդ ընտրատարածքում: Օգտվելով առիթից, որ ես զբաղված էի այդ հարցերով, նա գողացավ կուսակցության բոլոր փաստաթղթերը եւ կնիքը: Կնիքը վերադարձրել է, բայց փաստաթղթերը մինչ այսօր դեռ գտնվում են նրա մոտ», - ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով ներկային, մասնավորապես անցած կիրակի կայացած համագումարին եւ Անտինյանի կուսակցության նախագահ ընտրվելու խոսակցությանը` ՀԱԱԿ նախագահը նկատեց, որ այդ հավաքի մեծամասնությունը կազմել են կուսակցության հետ կապ չունեցող մարդիկ, իսկ ՀԱԱԿ-ից մասնակցածների մեծ մասը եղել են Անտինյանի հարազատները. «Նա կարող էր իր ընտանիքին հավաքել եւ իրեն Հռոմի պապ հռչակել: Կամ` երկրի նախագահ, եթե, իհարկե, Սերժից չվախենար: Կուսակցությունը այդտեղ որեւէ կապ չունի»: Որպես իր խոսքի ապացույց` նա անուն առ անուն նշեց քաղխորհրդի բոլոր անդամների անունները, որոնց մի մասն ասուլիսին ներկա էին, եւ նրանք հավաստեցին, որ չեն մասնակցել այդ համագումար կոչվածին, ոչ էլ հրավիրել են այն: Ինչեւէ, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 25-ին տեղի է ունենալու հերթական համագումարը եւ Անտինյանին էլ հրավիրեց մասնակցելու ու հայտարարեց, որ կուսակցությունը անվանափոխվելու է: Միաժամանակ արդարադատության նախարարությանը կոչ արեց ձեռնպահ մնալ ինքնահռչակ նախագահի ներկայացրած փաստաթղթերին օրինական կարգով ընթացք տալուց. «Հակառակ պարագայում ես պատրաստ եմ մինչեւ Եվրադատարան գործը տանել», - եզրափակեց Հովհաննիսյանը:
- Գագիկ Աբգարյան
ՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս Հացպանյան 4
Նվիրվում է իր, իմ, ձեր եւ սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցների երեխաներին հանձնելու նպատակով, համամարդկային արժեքներով ապրելուն արժանի նոր Հայաստան կերտելու համար պայքարող եւ իր գործած այդ «ազգային ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի 9
Այս` նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ հանգիստ էր կարծես: Ոչ ոք չէր մտածում ինչ-որ սերժիկների, արթուրիկների, վազգենիկների եւ քոչարյանիկների մասին: Իսկ եթե մտածում էլ էին, ապա միայն մեծերը: Իսկ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՀԱՆԳՍՏԱՎԵՏ» ՔԱՂԱՔՆԵՐԸ
Բրիտանական «Times» պարբերականը թվարկել է եվրոպական տասը քաղաքների անունները, որտեղ կարելի է լավագույն հանգիստը անցկացնել: Այսպես. Բելգիայում` Գենտ քաղաքը. միջնադարյան քաղաք Արեւմտյան Եվրոպայում: Մինչ ...«ՄԻ ՀԱՏ ԿՈՖԵ ԷԼ ՉՏՎԵՑԻՆ»
Մարինե Խառատյան
Տնավարի քննարկում. թերեւս այսպես կարելի է ձեւակերպել ԱԺ-ում ստեղծված մարտի 1-ի գործով հանձնաժողովի աշխատանքը, որի նախագահի ու մյուս անդամների կուսակցական պատկանելությունն արդեն իսկ կարող է կասկածի տակ ...ՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գագիկ Աբգարյան
Մամուլն արդեն հաղորդել է, որ հունիսի 22-ին, կիրակի օրով, երբ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եղել է Ստրասբուրգում, կուսակցության քարտուղար Էդվարդ Անտինյանը հրավիրել է համագումար եւ «ընտրվել» ՀԱԱԿ ...ՄԱՐԴՈՒՆ ԱՋԱԿՑԵԼՆ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԳՈՐԾ Է
Կարինե Հարությունյան 1
«Սասուն» ջոկատի ազատամարտիկ: Առաջին կարգի հաշմանդամ: Արշավիր Բոզինյան:
Այդ նա էր, որ 1988-ին Չիտայից վերադարձավ հայրենիք` լսելով Ղարաբաղյան շարժման մասին: Նա առաջիններից էր, որ կամավորագրվեց Արցախ ...ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿԵՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ...
Էմմա Գաբրիելյան
...իսկ մայրաքաղաքի կենտրոնում հուժկու երթ կայացավ` ոստիկանության դրդմամբ
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ մարդ ժամը 19.45-ին Հյուսիսային պողոտայից սկսեց շարժվել դեպի Թումանյան փողոց: ...ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ: ՄԵՆՔ` ԱՅՍԻՆՔՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ...
Ու ոչ թե ընդհանրապես: Այլ` էստեղի: Հայաստանի` այսինքն: Եվ ոչ թե, դարձյալ, ընդհանուր առմամբ, այլ, մասնավորապես, հիմա: Մի խոսքով` այժմ-այստեղ-մենք եռամիասնության մասին...
Անեկդոտն, անշուշտ, հիշում եք: ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
Հեղինե Մանուկյան
...Անշուշտ՝ թաթար-մոնղոլականի: Երեկ մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը սենսացիոն բացահայտումներ արեց: Մտահոգությամբ: Կարծում ենք, սակայն, որ պետք է հանգիստ ընդունել այդ ամենը, քանզի ինքն էլ լավ գիտի, ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ
Լյուսի
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

