
ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
- Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն դրանից կամ` եթե անգամ տեղյակ են, ապա հանցավոր դիտավորությամբ, անընդհատ խախտում են այդ իրավունքները:

Հակիրճ` Մարդու իրավունքները կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. Տեսություն` ա) մարդն ի ծնե ունի իրավունքներ եւ դրանք ոչ մեկը նրան չի շնորհում (բնական կամ աստվածային իրավունք) բ) մարդու իրավունքները վերաբերում են միայն ու միայն պետություն-անհատ փոխհարաբերությանը գ) պետությունը ստեղծել են մարդիկ, որ ապահովեն իրենց իրավունքները, այսինքն` արժանապատիվ գոյությունը: Պրակտիկա` Պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների իրացումը: Սա պարզորոշ գրված է Մարդու իրավունքներին վերաբերող բոլոր փաստաթղթերում եւ նաեւ ՀՀ Սահմանադրությունում. «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (հոդ. 3, մաս 2-րդ): Այստեղից կարելի է անել պարզագույն տրամաբանական մի հետեւություն. պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են իմ (եւ ցանկացած մարդու ու քաղաքացու) իրավունքներն ազատորեն իրացնելու համար: Ես այդ նպատակով հայտնում, իրազեկում, տեղեկացնում եմ պետությանը, որ ցանկանում եմ հանրահավաք կազմակերպել, այլ ոչ թե թույլտվություն եմ խնդրում, իսկ տեղեկացնում եմ, որ այդ պետությունն ապահովի իմ հանրահավաքի կազմակերպումը (անվտանգություն եւ այլն), այլ ոչ թե այդ հանրահավաքը չկայանալու համար պատճառներ գտնի: Մի անգամ նա կարող է ներողություն խնդրել եւ ասել, որ այսինչ-այնինչ պատճառներով չեմ կարող դա կատարել, բայց եթե դա կատարում է երկրորդ-երրորդ անգամ, ուրեմն ինքը պետություն չի եւ չի կարողանում իր պարտքը կատարել, այսինքն` խախտում է իմ իրավունքը: Այսինքն` ինքը իր տեղում չէ, հետեւաբար պետություն չէ... եզրակացությունը թողնում եմ իրեն: Քանի որ ամեն անգամ տեսնում ենք, որ իշխանությունը իր պարտականությունը չի կատարում, որովհետեւ տարրական բաներ չգիտի, ապա մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ կազմակերպել մի դասընթաց մեր մի շարք ղեկավարների համար: Դրանց մեջ է առաջին հերթին քաղաքապետը եւ նրա խորհրդականը (իսկ նրան խորհուրդներ եւ հրամաններ տվողները հայտնի է, թե ովքեր կարող են լինել): Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ այդ դասընթացներին հրավիրել կարգին դասախոսների, օրինակ` Ռաֆիկ Պետրոսյանին, Մխիթար Մնացականյանին (թե չէ ամոթ է), եւ այդ դասընթացների մասին տեղեկատվություն չհաղորդել (գաղտնի պահել), թե չէ դասընթացներից հետո հանկարծ կարող է պարզվել, որ մեր... դրանք էլի, որոնց կանչելու եք` տրամաբանության եւ ըմբռնումի հետ որոշակի պրոբլեմներ ունեն կամ էլ իրենք իրենց ինչ-որ բանի տեղ են դնում:
- Ա. Սարգսյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի 1
Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում ...ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
Կարինե Հարությունյան
Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:
Դստեր` ...1620 ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
ԵԽԽՎ 1620 բանաձեւում առկա է մի դրույթ, համաձայն որի բոլոր այն քրեական գործերը կամ քրեական հետապնդումները, որոնք հարուցվել են կամ իրականացվում են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա` պետք ...ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան 2
Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:
Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
1
Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ...ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
Ա. Սարգսյան
Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն ...ԱՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ
...Մնացին երկուսը: Ամառվանից: Ու մեկն էլ` աշնանից... Մինչեւ պետականության վերականգնում: Իսկ մինչ այդ...
Միտինգ-Լեւոն-Գյումրի-շոգ-ԵԽԽՎ-Հյուսիսային պողոտա-Ստրասբուրգ-հաշվեհարդար-ազատություն-քաղբանտարկյալներ-ընդունելություն-պիկետ-ցույց-Եվրախորհուրդ-հացադուլ-Ցեղասպանության ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
«ԹՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ»
Կարինե Հարությունյան
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

