
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
- Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ազատությունների եւ իրավունքների դեմ ամեն մի անարդար որոշում կամ դատավճիռ ծանր հարված է հասցնում երկրի միջազգային վարկին եւ համարումին: Խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ:

Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը: Գրեթե մեկուկես տարի է, ինչ Արման Բաբաջանյանը ենթակա է պայմանական-վաղաժամկետ ազատման, սակայն չնայած քրեակատարողական հիմնարկների (2007թ. հուլիսին` «Նուբարաշեն» ՔԿՀ, 2007թ.` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ) զույգ միջնորդություններին` «անկախ» հանձնաժողովն առանց հիմնավորման երկու անգամ նրան հնարավորությունից զրկեց օգտվել օրենքով վերապահված վաղաժամկետ ազատումից: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հրաժարվեց միջնորդել «անկախ» հանձնաժողովին Ա.Բաբաջանյանին վաղաժամկետ ազատման ներկայացնելու համար, թեեւ ազատազրկման վայրում Արման Բաբաջանյանը դրականորեն է բնութագրվում (անցյալ տարի նախաձեռնել եւ վերաբացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրադարանը, դատապարտյալների համար կազմակերպել է անգլերենի դասընթացներ եւ այլն), այնուամենայնիվ Արման Բաբաջանյանին չթույլատրվեց օգտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ բխող օրենքներով` նշանակված պատժից պայմանական-վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Որպես, Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ` ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի կողմից «անկախ» հանձնաժողովին միջնորդության համար: Մեր համոզմամբ` 2006թ. հունիսից ազատազրկված գլխավոր խմբագրի ազատումը էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը: Վստահ ենք, որ հանուն երկրում համերաշխության եւ կայունության հանդես կբերեք անհրաժեշտ խիզախություն եւ քաջություն, եւ առաջիկա օրերին նշանակված ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչությունը գնահատելով Արման Բաբաջանյանի դրական բնութագիրը` առաջիկա նիստի ժամանակ կմիջնորդի «անկախ» հանձնաժողովին` վերջինիս պայմանական-վաղաժամկետ ազատման համար: «Առավոտ» - Արամ Աբրահամյան, «Հայկական ժամանակ»- Հայկ Գեւորգյան, «Հայք» - Վասակ Դարբինյան, «Տարեգիր» - Վասակ Դարբինյան, «Հրապարակ» - Արմինե Օհանյան, «168 ժամ» - Սաթիկ Սեյրանյան, «Չորրորդ իշխանություն» - Շողեր Մաթեւոսյան, «Իրավունք դե ֆակտո» - Փիրուզա Մելիքսեթյան, Երեւանի մամուլի ակումբ - Բորիս Նավասարդյան, «Ժամանակ Երեւան» - բոլոր աշխատակիցները Լուսանկարը՝ Գ. Շամշյանի
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի 1
Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում ...ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
Կարինե Հարությունյան
Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:
Դստեր` ...1620 ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
ԵԽԽՎ 1620 բանաձեւում առկա է մի դրույթ, համաձայն որի բոլոր այն քրեական գործերը կամ քրեական հետապնդումները, որոնք հարուցվել են կամ իրականացվում են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա` պետք ...ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան 2
Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:
Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
1
Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ...ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
Ա. Սարգսյան
Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն ...ԱՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ
...Մնացին երկուսը: Ամառվանից: Ու մեկն էլ` աշնանից... Մինչեւ պետականության վերականգնում: Իսկ մինչ այդ...
Միտինգ-Լեւոն-Գյումրի-շոգ-ԵԽԽՎ-Հյուսիսային պողոտա-Ստրասբուրգ-հաշվեհարդար-ազատություն-քաղբանտարկյալներ-ընդունելություն-պիկետ-ցույց-Եվրախորհուրդ-հացադուլ-Ցեղասպանության ...
«ՔԱՆԻ՞ ԳԼԽԱՆԻ ԷՐ ՑՈՒՑԱՐԱՐԸ, ՈՐ ՄԵՔԵՆԱՆ ԱՌՆԵՐ` ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՔՇԵՐ»
Հեղինե ՄանուկյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԼՂ ԽՆԴՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒՆ Է ՀԻՄՔ ՀԱՄԱՐՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
«ԹՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ»
Կարինե Հարությունյան
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

