
ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
- Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչները:

Պետք է ասել նաեւ, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով արեցին ամեն ինչ, որ հնարավորինս քիչ մարդ հավաքվի Գյումրիի Թատերական հրապարակում: Բայց պետք է ասել նաեւ, որ դա նրանց այնքան էլ չհաջողվեց: Պետք է նկատել, որ հանրահավաքի գրեթե սկզբից սկսված անձրեւը առանձնակի վարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ: Բայց ոչ մեկը տեղից չշարժվեց: Տեսնելով, որ մասնակիցները թրջվում, բայց չեն հեռանում հրապարակից` նա օգնականին կարգադրեց անձրեւանոցը հեռացնել ու ինքն էլ ժողովրդի հետ հավասարապես թրջվեց: Իմ զրուցակիցներից մեկը, ով ներկայացավ որպես Սարգիս Պետրոսյան, ինչու՞ է եկել հրապարակ, ի՞նչ սպասելիք ունի հանրահավաքից հարցին հարցով պատասխանեց. «Կարելի՞ է ես հարց տամ. դուք կարո՞ղ եք Հայաստանում ցույց տալ մի բնագավառ, որտեղ կաշառակերություն չլինի: Կարո՞ղ եք ասել, թե որտեղի՞ց պետք է սկսել շտկել այն: Այս ու էլի շատ հարցերի պատասխաններ կան, որ ուզում ենք ստանալ: Ես ուզում եմ ապրել նորմալ երկրում: Իմ հայրենիքում»: «Ինձ հրապարակ է բերել անապահովության զգացողությունը: Ես ինձ անպաշտպան եմ զգում իմ հարազատ պետության ներսում: Եկել եմ հրապարակ` ցույց տալու համար, որ մենք չենք հաշտվի այս իրավիճակի հետ: Իմ ներկայությամբ ես ուզում եմ լրացնել այն բաց տեղը, որ կա բողոքողների, չհաշտվողների շարքերում», - ասաց Ալբերտ Վարդանյանը: Մասնակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ 35 տարվա մանկավարժի ստաժ ունի, լավ ու վատ օրեր շատ է տեսել իր կյանքում, բայց. «Այն, ինչ հիմա եմ տեսնում` աներեւակայելի է: Ամբողջ Գյումրին բաժանվել է հանցագործ խմբավորումների միջեւ, մի հանցագործ խմբավորում էլ պետությունն է: Չսովորող երեխային երկու դնելը մեծ ռիսկերի հետ է կապված: Էլ չեմ խոսում չափն անցած երեխային մի թթու խոսք ասելու մասին: Համարեք, որ դա նույնն է, ինչ կրակը ձեռքիդ, վառոդի տակառին նստելը: Եթե, իհարկե, նա թեկուզ հեռավոր բարեկամն է հանցավոր խմբավորումներից ինչ-որ մեկի»: Իմ հարցին, թե օրերս կառավարությունը ողջ կազմով Գյումրիում էր, բնակչությունը ինչպե՞ս արձագանքեց այդ փաստին, նա պատասխանեց. «Դերասանություն են անում: Գյումրիի համար ինչ-որ բան անելու նպատակով հեչ պետք չէր Գյումրի հասնել: Կառավարության շենքում նստած էլ կարելի էր նույն որոշումներն ընդունել: Մեր թաղում մի աղքատ...ախր, որ անունը տամ, կիմանան` ով եմ: Թող էդքան անիմաստ ծախսած բենզինի փողը իրան տային: Փող չունի, որ երեխեքին դպրոց ուղարկի: Կհասկանայինք, որ մի օգուտ տվեցին»: «Հավատու՞մ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է երկիրը հանել այս վիճակից», - հարցրեցի ես: «Հավատում եմ: Ի վերջո` կիրթ մարդը ուրիշ կերպ է մոտենում հարցերին», -պատասխանեց մանկավարժը: Նույն հարցը տվել էի բոլոր զրուցակիցներիս: Սարգիս Պետրոսյանը պատասխանեց, որ խնդիրը անձերը չեն, համակարգը պետք է փոխվի: Ալբերտ Վարդանյանը պնդեց, որ բոլոր իշխանությունների օրոք ժողովուրդն ինքը պետք է տեր կանգնի իր իրավունքներին: Հետաքրքիր էր մասնակիցներից մեկի խոսքը, ով ներկայացավ որպես պատմաբան Սարգիս Մուրադյան. «Մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած վստահ քայլերը խոսում են այն մասին, որ նա է այն պատմական անհատը, ով պետք է ժողովրդին հանի այս ծանր վիճակից: Պատմությունից մեզ հայտնի է, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող վարչակարգերն ուղղակի վերանում են: Նույնն է սպասվում նաեւ այս վարչակարգին»: Լուսանկարը՝ Գ. Շամշյանի
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
Rudik, Anahit, Nune ev urishner գրել է:
Շատ տխրեցինք, որ մասնակիցների թիվը չի հրատարակված: բայց ոչինչ, մենք սփյուռքում հավաստի աղբյուրներից իմացանք որ Գյումրիի թատերական հրապարակում Լևոնին լսելու համար հավաքվել էին 120-150 հազար մարդ; Այդ թիվը ճչգրտվեց մի քանի հանրահվաքին մասնակցած անկախ աղբյուրներից: Մասնակցել են 127 հազար մարդ: Եվ ճիշտ է, որ հորդառատ անձրևի ժամանակ հրապրակը ոչ ոք չի լքել, բացի մի մարդուց, որը պատրվակ է բռնել, թե գազի վրա թեյնիկը չի անջատել:
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի 1
Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում ...ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
Կարինե Հարությունյան
Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:
Դստեր` ...1620 ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
ԵԽԽՎ 1620 բանաձեւում առկա է մի դրույթ, համաձայն որի բոլոր այն քրեական գործերը կամ քրեական հետապնդումները, որոնք հարուցվել են կամ իրականացվում են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա` պետք ...ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան 2
Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:
Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
1
Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ...ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
Ա. Սարգսյան
Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն ...ԱՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ
...Մնացին երկուսը: Ամառվանից: Ու մեկն էլ` աշնանից... Մինչեւ պետականության վերականգնում: Իսկ մինչ այդ...
Միտինգ-Լեւոն-Գյումրի-շոգ-ԵԽԽՎ-Հյուսիսային պողոտա-Ստրասբուրգ-հաշվեհարդար-ազատություն-քաղբանտարկյալներ-ընդունելություն-պիկետ-ցույց-Եվրախորհուրդ-հացադուլ-Ցեղասպանության ...
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե ՄանուկյանՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ 12 ՀԱԶԱՐ ԷՋ ԿԱՄ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ» ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Գայանե ԱռուստամյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե ՀարությունյանԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե ԽառատյանՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
«ԹՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ»
Կարինե Հարությունյան
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

