
ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
- Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:

Դստեր` Սոնա Մաղաքյանի պատմելով` յուրացումը կատարվել է «Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապնախարարության հաշմանդամների եւ տարեցների բաժնի աշխատակից Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությամբ»: Որոնումները Սոնային տարել են սոցապնախարարություն: Հոր անվամբ դուրս գրված օգնությունը ստացել են անծանոթ մարդիկ. օգնության դիմումը գրված է եղել անծանոթ ձեռագրով եւ հաստատված` օտարի ստորագրությամբ: Այս կեղծիքների շարքը վավերացվել է իր` Վ.Մաղաքյանի անձնագրի տվյալներով: Ասել են` հայրդ է ստացել նախարարությունից: Իրականում 81-ամյա Վ.Մաղաքյանը անկողնային հիվանդ է: Դիմումը միշտ գրել է դուստրը, ինքը տանը ստացել է օգնությունը: Ինը տարի շարունակ Վ.Մաղաքյանը չի ստացել իր պատվովճարն ու միանվագ օգնությունը: «Խառնվեցին իրար` կեղտերը բացվում են: Երդվեցին, որ կուղղեն», - պատմում է Սոնան: Երդվողներից մեկն էլ եղել է նախարարության վերահսկողության ծառայության պետ Արթուր Եղիազարյանը: Վերջինս ազատամարտիկ է, եւ այդ հանգամանքը վստահություն է ներշնչել Սոնային: Սակայն... Բանը հասնում է դիվանբաշուն: Գլխավոր դատախազ-Կենտրոնի դատախազության հետաքննչական բաժին-վերաքննիչ դատարան: Մերժել են: «Վերաքննիչի դատավոր Մ.Պետրոսյանը ճչում էր` քո ի՞նչ գործն է, ավելորդ ժամանակ ունե՞ս», - հիշում է Սոնան: Հաջորդ քայլը նամակն էր` ուղղված ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանին եւ գլխավոր դատախազությանը: Այս անգամ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել ոստիկանության հատուկ քննչական վարչության առանձնապես կարեւոր գործերի բաժին: Սակայն. «Արդեն երեք ամիս է` սայլը տեղից չի շարժվում»: Ս.Մաղաքյանին ասել են. «Աշխատակազմի ղեկավարին հանենք` հերիք է»: Իսկ ինքն այլ կարծիքի է. «Ինձ ի՞նչ օգուտ, որ մեկը նստի: Քավության նոխազ են ուզում սարքել ու գործը ավարտված համարել: Ինձ կիլկիները հետաքրքիր չեն, բռնող են` թող ակուլաներին բռնեն: Ասել եմ` բոլոր վերադասներին դատեք: Ես ուզում եմ, որ պատժվեն նրանք, ում գիտությամբ եւ հովանավորությամբ կատարվել են այդ յուրացումները: Եվ ուզում եմ, որ բոլոր տուժածները իրենց հասանելիք գումարը ստանան, հորս նման խաբվածներ շատ կան»:
- Կարինե Հարությունյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի 1
Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում ...ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
Կարինե Հարությունյան
Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:
Դստեր` ...1620 ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
ԵԽԽՎ 1620 բանաձեւում առկա է մի դրույթ, համաձայն որի բոլոր այն քրեական գործերը կամ քրեական հետապնդումները, որոնք հարուցվել են կամ իրականացվում են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա` պետք ...ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան 2
Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:
Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
1
Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ...ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
Ա. Սարգսյան
Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն ...ԱՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ
...Մնացին երկուսը: Ամառվանից: Ու մեկն էլ` աշնանից... Մինչեւ պետականության վերականգնում: Իսկ մինչ այդ...
Միտինգ-Լեւոն-Գյումրի-շոգ-ԵԽԽՎ-Հյուսիսային պողոտա-Ստրասբուրգ-հաշվեհարդար-ազատություն-քաղբանտարկյալներ-ընդունելություն-պիկետ-ցույց-Եվրախորհուրդ-հացադուլ-Ցեղասպանության ...
ՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
«ԹՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ»
Կարինե Հարությունյան
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

