
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
- Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում չունեցած վարկանիշը փոխարինել միջազգային քաղաքական կենտրոններում լոյալության եւ ընդունելիության հետ` երեւի թե որեւէ մեկի համար անսպասելի չէ:

Իհարկե, շատերն են գուցե զարմանում, որ այդ գործում հաջողելու համար նա պատրաստ է «խաղասեղանին» դնել անգամ ազգային ողբերգությունը` հաշվի չառնելով համայն հայության բացասական վերաբերմունքը իր այդ քայլին, սակայն բանն այն է, որ այդ հարցում Ս.Սարգսյանը որոշակիորեն ազնիվ է: Եթե թքած ես ունենում ժողովրդի կարծիքի վրա, ապա թքած ես ունենում մինչեւ վերջ եւ ավելորդ սեթեւեթումները անտեղի շքեղություն են: Բայց մեծ հաշվով, Ս.Սարգսյանի պահվածքի մեջ որեւէ զարմանալի բան չկա: Զարմանալի չի լինի նաեւ այն, որ նա Մոսկվա կատարած մեկ այլ այցի ընթացքում էլ հայտարարի, որ ասենք կողմ է կամ առնվազն դեմ չէ Ղարաբաղի հետ կապված պատմական փաստերն ուսումնասիրելու հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կպարզի, թե արդյոք Ղարաբաղը հայկակա՞ն, թե՞ այնուամենայնիվ ադրբեջանական տարածք է, ինչպես պնդում են մեր արեւելյան հարեւանները: Այդ ամենից ավելի զարմանալի է այն, որ Ս.Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության կապակցությամբ առայժմ ըստ էության լուռ է մի կուսակցություն, որը նորապսակի համեստությամբ շիկնում է, երբ իրեն ազգային արժեք են համարում եւ նորափեսայի տաքարյունությամբ վրդովվում, երբ կասկածի տակ են առնում ազգային արժեք լինելու հանգամանքը` համարելով ընդամենը մի կուսակցություն, որը հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում հարմարվել է քաղաքական տվյալ ժամանակի կոնյունկտուրային` լռելյայն համագործակցելով երիտթուրքերի, կոմունիստների, հիմա էլ նժդեհականների հետ, անտեսելով, սակայն, թե ազգային խնդիրների հանդեպ ինչ իրական քաղաքականություն են վարում այդ ուժերը: Խոսքը, ինչպես երեւի թե ընթերցողը կռահեց, Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին է, որն իհարկե առավել ճիշտ է հիշատակել բացառապես հապավումով` ՀՅԴ, որովհետեւ այդ հապավումի բոլոր երեք տառերն էլ էականորեն իմաստափոխվել են այդ կուսակցության մոտ 120-ամյա պատմության ընթացքում, զրկվելով իրենց նախնական եւ բուն իմաստից: Հայ-թուրքական հարաբերության հարցում ոչ մի թիզ հող, ծովից ծով, Ստամբուլն արյան ծով եւ այլ ռադիկալ կարգախոսներով հանդես եկող ուժը 118-ամյա համառությամբ լռում է եւ չի արձագանքում իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետական» կուսակցության առաջնորդի, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանի հայտարարությանը, որով Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ կազմել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի պատմական փաստերը, միայն թե Թուրքիան մինչեւ այդ սահմանները բացի: Մի կողմ թողնենք այն, թե ինչ են իրենցից ներկայացնում Դաշնակցության ռադիկալ կարգախոսները: Դա բոլորովին այլ խոսակցության թեմա է: Խնդիրն այն է, որ այդ կարգախոսների կրող ուժը որեւէ կերպ չի արձագանքում, իր մտահոգությունը չի արտահայտում Հայաստանի նախագահի հայտարարության կապակցությամբ, որն ըստ էության նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Ստացվում է կամ երեւի թե ավելի շուտ հաստատվում, որ «ազգային արժեքի» ազգային-ազատագրական կարգախոսները բացարձակապես կեղծ են, ձեւական, ընդամենը հանրության աչքի եւ ականջի համար: Թվում էր, որ Դաշնակցության երիտասարդները, ովքեր Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ջահերով երթ են անում դեպի Ծիծեռնակաբերդ եւ վառում Թուրքիայի դրոշը, պետք է որ նույն կերպ ջահերով երթ անեին կամ նախագահական նստավայր կամ առնվազն «Հանրապետական» կուսակցության գրասենյակ եւ միգուցե անգամ վառեին «Հանրապետականի» դրոշը: Սակայն ըստ երեւույթին նման հրահանգ կուսակցության վերնախավը չի տվել երիտասարդներին: Մյուս կողմից` հասկանալի է, որ նման հրահանգ չէր էլ կարող լինել, այլապես մյուս տարի չէր լինի Ցեղասպանության հուշահամալիր ջահերով երթը: Չէ՞ որ այդ կրակը ձրի չէ, երթի համար փող է պետք, իսկ որտեղի՞ց այդ կրակի փողը, եթե չլինեն այն բիզնես-քվոտաները, որ տնօրինում են դաշնակցականները: Իսկ ո՞վ է տվել նրանց այդ քվոտաները, ո՞վ է տվել տեղը իշխանական համակարգում, նախարարական պորտֆելները, պատգամավորական մանդատները: Ի՞նչ կլինի, եթե հարկայինը սկսի լուրջ ստուգումներ անցկացնել այն ձեռնարկություններում եւ օբյեկտներում, որոնք պատկանում են դաշնակցականներին: Հո այս անգամ էլ ջահերով երթ չեն անի դեպի հարկային, հետո դեպի մաքսային, հետո դեպի կառավարություն, հետո այստեղ, հետո այնտեղ: Բա ազգային հարցերն ո՞վ լուծի, եթե դաշնակները երթ անեն հանուն սկզբունքի եւ գաղափարի: Այնպես որ, երեւի թե Դաշնակցության լռությունն էլ միանգամայն տրամաբանական է, որքան Ս.Սարգսյանի խոսքը: Ավելին, եթե չլիներ լռության երաշխիքը, Ս.Սարգսյանը չէր խոսի հաստատ, քանի որ ինչ-ինչ, բայց իշխանական համակարգին նա ծանոթ է շատ լավ եւ գիտե, որ պետք է բոլորի բերանը փակես, որ քեզ թույլ տան խոսել սրտի ուզածի չափ եւ սրտի ուզածի մասին: Սակայն, իհարկե, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ այդ ամենի հետ զուգահեռ բացվում են, ավելի ու ավելի լայն բացվում են ժողովրդի, հասարակության, քաղաքացիների աչքերը: Բոլորը հասկանում են, թե ով ով է հայաստանյան քաղաքական եւ նաեւ ազգային-հասարակական դաշտում, թե ինչ արժեն ազգային-ազատագրական կարգախոսները, որ մենաշնորհել են որոշ քաղաքական ուժեր` դարձնելով իրենց բիզնես-պլանի մի մասը` ավելացված արժեքի հարկից ազատվելու համար:
- Արամ Ամատունի
Քննարկում
Rudik, Anahit, Nune ev urishner գրել է:
Արամ Ամատունի՝ խոսքդ արմատ չունի, Լևոնը որ լսեց՝ քեզ կքունի:
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի 1
Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում ...ՀԱՐԱՄ ՓՈՂԸ ԿՈՒՏՎԻ՞
Կարինե Հարությունյան
Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:
Դստեր` ...1620 ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
ԵԽԽՎ 1620 բանաձեւում առկա է մի դրույթ, համաձայն որի բոլոր այն քրեական գործերը կամ քրեական հետապնդումները, որոնք հարուցվել են կամ իրականացվում են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա` պետք ...ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան 2
Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:
Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
1
Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ...ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն ԵՔ, ԹԵ՞...
Ա. Սարգսյան
Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն ...ԱՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ
...Մնացին երկուսը: Ամառվանից: Ու մեկն էլ` աշնանից... Մինչեւ պետականության վերականգնում: Իսկ մինչ այդ...
Միտինգ-Լեւոն-Գյումրի-շոգ-ԵԽԽՎ-Հյուսիսային պողոտա-Ստրասբուրգ-հաշվեհարդար-ազատություն-քաղբանտարկյալներ-ընդունելություն-պիկետ-ցույց-Եվրախորհուրդ-հացադուլ-Ցեղասպանության ...
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ
Ժաննա Ալեքսանյան
ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
Մարինե Խառատյան
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՆՀԱՐՄԱՐ ՀՄԱՅՔԸ
Արամ Ամատունի
«ԹՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ»
Կարինե Հարությունյան
ՎԵՐՋԱՊԵՍ ՃՇՏԵՔ. ՋՐՎՈ՞Ր ԵՔ, ՔՆՆԻ՞Չ, ԹԵ՞ «ԿԱՅՖԱՐԻԿ»
Գագիկ Աբգարյան
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Սարգսյան
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ. «ԿՐԱԿՈՑՆԵՐ» «ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ»...
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԾՈՎ Է, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՍԿԻ
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

