
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ
- Մինչ հուշահամալիրին հասնելը երկար պիտի քայլել` մտորելու այն մասին, թե ինչպես է լինում, որ հաղթում ես: Երեկ այդ ճանապարհով հաղթած ժողովուրդն էր քայլում` իր հաղթած առաջնորդի հետ:

Սարդարապատ: Հաղթանակ: Հանրապետության օր: Այս եռամիասնությունը խորհրդանշում է հայի անպարտելի ոգին եւ ուժ է տալիս նոր հաղթանակների համար: Իսկ նոր հաղթանակների սկիզբը դրվեց սեպտեմբերի 21-ին: Անցել է ութ ամիս, իսկ ժողովուրդը հակառակ ռեժիմի գործած Շարժումը ջարդելու ամենաստոր միջոցներին, չի կոտրվել: Այս ժողովրդին կոտրելն անհնար է: Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը երեկ Սարդարապատում էին մինչ Լեւոն Տեր- Պետրոսյանի գալը: Հենց լրտեսները լուրը հասցրին, սրանք մեքենաները նստեցին ու... պու~կ: Մի խոսքով` դուխները չհերիքեց առաջին նախագահի ու ժողովրդի հետ երես-երես հանդիպելու: Իսկ այ, իշխանությունը զավթածի մրցանակով փառավորված Զորի Բալայանին չհաջողվեց ժողովրդից փախչել ու օխտը փութ ամոթանք-անեծք լսեց իր հասցեին: Ճիշտն ասած` մրցանակակիրը դրանից շատ էլ չնեղվեց: Ամեն մարդ մի բանի նկատմամբ իմունիտետ ունի, չէ՞, դե ոմանք էլ, պարզվեց, թուքումրի: Համաժողովրդական Շարժման հզոր բանակը, որ երեկ Սարդարապատում էր, անցավ իր կոչերին: «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ», «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով ժողովուրդը կանգնեց այնքան, մինչեւ ՀՀ հիմնադիր եւ 2008-ի դե ֆակտո ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ իր ժողովրդին: «Լեւոն-Լեւոն», - թնդաց ժողովուրդը ու միասին իր նախագահի հետ բարձրացավ հուշահամալիր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց մեր հաղթանակների խորհրդանիշ հուշահամալիրին, ապա զրուցեց ժողովրդի հետ: «Մի բան ասեք ձեր ձայնը լսենք», - ասաց մի կին: «Ձեր ձայնն է կարեւորը», - ասաց առաջին նախագահը: «Որ էդպես է` Լե-վոն, Լե-վոն», - կանչեց մի երիտասարդ, ու ամբողջ ժողովուրդը իր կամքը բարձրաձայնեց` առ երկինք: Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք: Պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Սա բացարձակապես իմ խնդիրը չէ, ինչ որ անեք` ձեր երեխաների համար եք անելու: Կանգնեք մինչեւ վերջ»: Առաջին նախագահին ողջունելու եւ տոնը շնորհավորելու էին եկել «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անդամները: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակիցների հետ լուսանկարվելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը վերցրեց Ժիրայր Սեֆիլյանի նկարները եւ պահեց գլխից վեր. «Տվեք ես պահեմ Ժիրայրի նկարները: Բարեւեք իրեն իմ կողմից»: Հիմնադիր նախագահը այնուհետեւ այցելեց Եռաբլուր: Այստեղ արդեն երրորդ օրն է անժամկետ հացադուլ են հայտարարել բազմաթիվ ազատամարտիկներ: Նրանց թիվը փոխվել է` կապված գիշերվա ցրտի հետ: Երեկ հացադուլավորների թիվը 11-ն էր: Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը, Շուրիկ Ղուլինյանը, Վարդան Հարությունյանը եւ Խաչիկ Ադամյանը պահանջում են ազատ արձակել 100-ից ավելի քաղբանտարկյալներին, պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի ոճրագործներին եւ ԵԽԽՎ բանաձեւի կատարում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատամարտիկներին հորդորեց դուրս գալ հացադուլից, ասելով, որ նրանք պետք է պահպանեն իրենց առողջությունը` պայքարը շարունակելու եւ երկիրը կառուցելու համար: Սակայն հացադուլավորներն ասացին, որ շարունակելու են հացադուլը` մինչեւ հասնեն իրենց քաղաքական պահանջների բավարարմանը: Իմ այն հարցին, թե գիշերները ցուրտ է, կկարողանա՞ն դիմանալ, գուցե ընդառաջ գնան առաջին նախագահի հորդորին, պատասխանեցին. «Կարեւորը ոգին է, պայքարելու վճռականությունը, չընկրկելու համառությունը: Ցուրտը, շոգը, անձրեւն ու քամին դատարկ բաներ են պայքարող մարդու համար»: Երեկ դեպի Սարդարապատ եւ ապա` Եռաբլուր Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցում էին նրա քաղաքական-գաղափարական համախոհները` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Համաժողովրդական Շարժմանը միացած քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում գործող վարչախմբի` ընդդիմությանը երկրի կառավարման մեջ ներգրավելու քայլերը, Արամ Սարգսյանն ասաց. «Դա գործ անելու 100 տոկոսանոց իմիտացիա է»: Իսկ ընդդիմության առաջադրած նախապայմանների վերաբերյալ իշխանամետ ուժերի արձագանքների մասին ասաց. «Այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են առանց նախապայմանների հնարավոր երկխոսության մասին` դեմագոգիայով են զբաղված: Նախապայմանները դրել է Եվրախորհուրդը` իր բանաձեւով: Եվ միայն բանաձեւի պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին»: Սարդարապատի հուշահամալիր ու Եռաբլուր էր եկել նաեւ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: «Ի՞նչ զգացումներ ունեք», - հարցրեցի: «Սարդարապատը մեր հաղթանակների եւ մեր կամքի խորհրդանիշն է: Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա... եւ ապա` Արցախ: Այս անուններն ասում են, որ մենք կռվել գիտենք: ...Այսօր պայքարի դաշտն ու ձեւերն այլ են, բայց հաղթանակելու կամքը եւ մինչեւ վերջ գնալու հաստատակամությունը նույնն է: Մենք արդեն հաղթած ենք: Ռեժիմը լավ էլ գիտի այդ մասին ու ինքնախաբեությամբ է զբաղված: Ինքն իրեն արհեստական շնչառություն տալու քայլերը դատապարտված են: Մենք արդեն մոտ ենք, իրենք` հեռու», - ասաց Արշավիր Բոզինյանը: Արցախյան ազատամարտում անմնացորդ իր հայրենիքի համար կռված զինվորը ավելի լավ է զգում երեկը, այսօրն ու վաղը: Հանրապետության տոնի երեկվա օրը ժողովուրդն իր տարերքի մեջ էր. իր պայքարի հաղթական շարունակության մեջ:
- Կարինե Հարությունյան
«ԽԻՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ» ՄԵԿՆՎԱԾ ՁԵՌՔ
Տիգրան Պասկեւիչյան 3
Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Մեծարգո պարոն Սարգսյան
Իշխանություն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներին բաց կամ փակ նամակներով դիմելու սովորություն չունեմ: Որպես քաղաքացի իշխանության հետ ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ
Ռադիկ Սարուխանյան
Այս թեման երեւի թե այսօր Հայաստանում ամենահրատապն է, ամենաանհանգստացնողը, որը հուզում է հասարակության բոլոր խավերին: Հասարակությունը հստակ բաժանված է երկու մասի, որոնց միջեւ առկա է կոնֆլիկտ, այն չի կարող ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ «ԳԾՈՒՄ»
Մարինա Բաղդագյուլյան
Սխալ են եղել մեր պատկերացումները քրիստոնեական հեզության, հանդուրժողականության մասին: Այնքան սխալ, որ այն վերածվել է անբարոյականության: Քանի տարի ենք հանդուրժել սպանողին, գողացողին, լլկողին, ստորացնողին: ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԳՈՅԱՅԻ ՆԿԱՐՆԵՐԸ...
Իսպանացի հանճարեղ նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի 3 յուրահատուկ նկարները հայտնաբերվել են գողանալուց 130 տարի անց: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի աճուրդում ոչ պակաս 2 միլիոն ֆունտ սթեռլինգով, ինչը ...ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻԵՒԻՆ
Էմմա Գաբրիելյան 2
Հայաստանում գործող իշխանությունների գոյության յուրաքանչյուր օրը ցավալիորեն վկայում է մի անհերքելի իրողության մասին` այս իշխանություններին մերժած Հայաստանի հասարակությունը թանկ է վճարում վարչախմբի գոյության ...«ԿԱՐԹԱԳԵՆ»-Ը ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ
Ավետ Գրիգորյան
Վերնագիրը ընկալենք պարզապես որպես թեւավոր խոսք եւ հարցականի տակ չառնենք կարթագենցիների պայքարի ճշմարտացիությունը, առավել եւս ստորեւ ներկայացված որեւէ «հերոսի» չնույնացնենք Հաննիբալի հետ:
Եվ այսպես:
...ԴԱՎԻԹ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
-Համարժե՞ք եք համարում իշխանությունների եւ ոստիկանության գործողությունները Ձեր նկատմամբ:
- Մեր` իշխանությունների սուբյեկտիվ ազդեցություններով պայմանավորված, քաղաքական հրապարակային պայքարի այլ հնարավորություններից ...ԿՐԿՆԱԿԻ ԱՀԱԶԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2
Երեկ հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի` «Ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին» 2008թ. զեկույցը, որը մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի իշխանությունների ջանքերը անբավարար է գնահատել:
...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՄԻՏԱՑԻԱՆԵՐՈՎ»
Կարինե Հարությունյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, մայիսի 26-ին Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի անդրանիկ կոնֆերանսը: Այդ առիթով ...ՏՈՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՅԱՑԱՎ
Մարինե Խառատյան
Համաժողովրդական Շարժումը հայտարարել էր, որ Հանրապետության օրը նշելու է Ազատության հրապարակում. Ս.Սարգսյանը նորից խառնվել էր իրար: Ոստիկաններին լցրել էր Ազատության հրապարակ, նրանցով ժամը 18-ից փակել հրապարակի ...ԷՍ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ՉԻ: ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ՀԵՏՈ Է ԼԻՆԵԼՈՒ: ԵՎ, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ԵՐԿՐՈՐԴԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Ոմանց թվում է, թե սկսվել է բռնությունների երկրորդ ալիքը: Թյուրիմացություն: Մոլորություն է: Սա ընդամենը առաջին ալիքի մարումն է: Երկրորդը դեռ չի սկսվել: Ու, որ էսպես գնա, այն, պարզապես, նոր, առաջին ալիք ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ
Կարինե Հարությունյան
Մինչ հուշահամալիրին հասնելը երկար պիտի քայլել` մտորելու այն մասին, թե ինչպես է լինում, որ հաղթում ես: Երեկ այդ ճանապարհով հաղթած ժողովուրդն էր քայլում` իր հաղթած առաջնորդի հետ:
Սարդարապատ: Հաղթանակ: ...
ՆՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է` ՆՈՒՅՆ ՈՐԱԿՈՎ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏԻ ՀԱՎԱՔԸ ԵՍ ԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԹՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
Նորայր Նորիկյան
ԳՆԱՑԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼՈՒ...
Գագիկ Աբգարյան
«ԽԻՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ» ՄԵԿՆՎԱԾ ՁԵՌՔ
Տիգրան Պասկեւիչյան
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ
Կարինե ՀարությունյանՀԻՄԱ ԷԼ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ

ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻԵՒԻՆ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՅՖԵՐ: ԱՌ-ԱՅ-ԺԸՄ
Գագիկ ԱբգարյանՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տիգրան ՊասկեւիչյանՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈՒՐՈՒՅՆ ԷՊՈՍ
Մարինա ԲաղդագյուլյանԲԱՑ ՆԱՄԱԿ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

