
ԳՏՆՎԵԼ ԵՆ ԳՈՅԱՅԻ ՆԿԱՐՆԵՐԸ...
- Իսպանացի հանճարեղ նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի 3 յուրահատուկ նկարները հայտնաբերվել են գողանալուց 130 տարի անց: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի աճուրդում ոչ պակաս 2 միլիոն ֆունտ սթեռլինգով, ինչը համարժեք է գրեթե 4 միլիոն դոլարին: Նկարչի ուսումնական ալբոմում գտնվող երեք ուրվանկարները կորած են համարվել 1877 թվականից, երբ վերջին անգամ ցուցադրվել են Փարիզի աճուրդում` տարբեր դիրքերում մարդկային կերպարանքներ պատկերող կտավների հետ, որոնք թվագրված են 1796 թվականով: Նույն 1877 թվականին նկարները վաճառվել են չնչին գնով` 6-ից մինչեւ 140 ֆրանկ: Արվեստագետների կարծիքով` Գոյայի այս էսքիզները ունեն բացառապես ուսուցողական նպատակ եւ չեն համարվում ավարտուն գործ: Առաջին ուրվանկարը պատկերում է մարտնչող կանանց, երկրորդը` հոգնատանջ մարդու` սատկած ձիու գերեզմանին, երրորդը` աղոթող տղամարդու` լայն բացված բերանով: Էսքիզները հայտնաբերվել են Շվեյցարիայում: Տերերը մինչ այժմ չեն իմացել, որ աշխատանքները պատկանում են մեծանուն իսպանացուն: Քրիստիի աճուրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ նկարները գերազանց վիճակում են: Նույն աճուրդի փորագրությունների բաժնի ղեկավար Բենջամեն Փերոնեթը հայտարարել է, որ ուրվանկարները կգերեն տարբեր կոլեկցիոներների եւ թանգարանների: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի` լոնդոնյան աճուրդում` հուլիսի 8-ից հետո: Մինչ օրս Գոյայի ամենաթանկ վաճառված աշխատանքը գնահատվել է 1, 3 միլիոն ֆունտ սթեռլինգ:

...Եվ Աֆրոդիտեի արձանը
Եգիպտացի հնագետները Դոմինիկյան Հանրապետության իրենց գործընկերների հետ Միջերկրական ծովի ափին հայտնաբերել են Հին Հունաստանի սիրո աստվածուհի Աֆրոդիտեի բրոնզե արձանը: Պեղումները ընթացել են Ալեքսանդրիայի հյուսիսային ծովափում` հնագույն` Taposiris Magna տաճարի մերձակայքում: Եգիպտոսի հնությունների հարցերով խորհուրդը տեղեկացրել է, որ Taposiris Magna տաճարը կառուցվել է Պտղոմեոս Երկրորդի (282-246թթ. Քրիստոսի ծննդից առաջ) օրոք:
Արժեքավոր հայտնագործություն
Վաթսունամյա հնագետ Զախի Հավասը ենթադրում է, որ հայտնաբերել է Կլեոպատրայի թաղման վայրը: Մասշտաբային հայտնագործությունը նա արել է 2 շաբաթ առաջ, այժմ հույս ունի հայտնաբերելու նաեւ նրա հոմանու` Մարկոս Անտոնիոսի գերեզմանը: Ինչպես ենթադրվում է` երկուսին թաղել են Օսիրիսի տաճարի մերձակայքում` Ալեքսանդրիայից 28 մղոն արեւմուտք: Տարածքը կրում է «Taposiris Magna» անունը: Հավասը գերեզմանի տակ հայտնաբերել է թունել` 400 ֆուտ երկարությամբ: Երկու շաբաթ անց Հավասի գիտարշավը հայտնաբերեց Մարկոս Անտոնիոսի կիսանդրին: Մարկոս Անտոնիոսը եւ Կլեոպատրան ինքնասպան են եղել: Մարկոս Անտոնիոսը` սեփական թրով, իսկ Կլեոպատրան, ըստ առասպելի, թունավոր օձի խայթոցից: Դրանից հետո միայն` Քրիստոսի ծննդից առաջ 31 թվականին Օկտավիանոսը ջախջախեց նրանց զորքը: Մյուս մասնագետները այս իրողությանը զգուշությամբ են վերաբերվում:
Կանադայի թանգարանը եւս թալանվել է Մարդաբանական թանգարանից գողացել են Ինկերի հնագույն ոսկե մանյակներ, ինչպես նաեւ կանադացի նկարիչ եւ քանդակագործ Բիլ Ռեյդի ոսկե արձանիկները: Այդ մասին տեղեկացրել է թանգարանի ներկայացուցիչ Սքոթ Մաքրեյը: Նրա խոսքով` դրանք գին չունեն: Բիլ Ռեյդը (1920-1998թթ.) համարվում է կանադացի նշանավոր քանդակագործ եւ նկարիչ: Նրա աշխատանքները կրում են խաղաղօվկիանոսյան առափնյա տարածքի հնդկացիների ոգին:
Վաճառվեց ռեկորդային գնով Չին ժամանակակից գեղանկարիչ Ցզեն Ֆանչժիի կտավը «Քրիստիի» աճուրդում վաճառվել է 9, 66 միլիոն դոլարով: «Արվեստի ասիական շուկան տվյալ պահին գտնվում է իր հանրահայտության գագաթնակետում», - կարծիք է հայտնել «Քրիստիի» աճուրդի ասիական բաժնի տնօրեն Ջոնաթան Սթոունը: Նա ներկայացրել է այս տարվա աճուրդի գնորդների ցուցակը, որում ոչ միայն ասիացի մասնավոր կոլեկցիոներներ են, այլ նաեւ եվրոպացիներ: Ցզեն Ֆանչժիի «1996 6» նկարը երբեք աճուրդի չի ներկայացվել: Դիպտիխը պատկերում է 8 դեռահասների` դիմակներով եւ վզկապներով, ովքեր հիշեցնում են Մաո Ցզեդունի երիտասարդ կարմիր գվարդիականներին: Աճուրդի ներկայացուցիչները չեն հրապարակում նկարի նոր տիրոջ անունը:
«ԽԻՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ» ՄԵԿՆՎԱԾ ՁԵՌՔ
Տիգրան Պասկեւիչյան 3
Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Մեծարգո պարոն Սարգսյան
Իշխանություն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներին բաց կամ փակ նամակներով դիմելու սովորություն չունեմ: Որպես քաղաքացի իշխանության հետ ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ
Ռադիկ Սարուխանյան
Այս թեման երեւի թե այսօր Հայաստանում ամենահրատապն է, ամենաանհանգստացնողը, որը հուզում է հասարակության բոլոր խավերին: Հասարակությունը հստակ բաժանված է երկու մասի, որոնց միջեւ առկա է կոնֆլիկտ, այն չի կարող ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ «ԳԾՈՒՄ»
Մարինա Բաղդագյուլյան
Սխալ են եղել մեր պատկերացումները քրիստոնեական հեզության, հանդուրժողականության մասին: Այնքան սխալ, որ այն վերածվել է անբարոյականության: Քանի տարի ենք հանդուրժել սպանողին, գողացողին, լլկողին, ստորացնողին: ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԳՈՅԱՅԻ ՆԿԱՐՆԵՐԸ...
Իսպանացի հանճարեղ նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի 3 յուրահատուկ նկարները հայտնաբերվել են գողանալուց 130 տարի անց: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի աճուրդում ոչ պակաս 2 միլիոն ֆունտ սթեռլինգով, ինչը ...ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻԵՒԻՆ
Էմմա Գաբրիելյան 2
Հայաստանում գործող իշխանությունների գոյության յուրաքանչյուր օրը ցավալիորեն վկայում է մի անհերքելի իրողության մասին` այս իշխանություններին մերժած Հայաստանի հասարակությունը թանկ է վճարում վարչախմբի գոյության ...«ԿԱՐԹԱԳԵՆ»-Ը ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ
Ավետ Գրիգորյան
Վերնագիրը ընկալենք պարզապես որպես թեւավոր խոսք եւ հարցականի տակ չառնենք կարթագենցիների պայքարի ճշմարտացիությունը, առավել եւս ստորեւ ներկայացված որեւէ «հերոսի» չնույնացնենք Հաննիբալի հետ:
Եվ այսպես:
...ԴԱՎԻԹ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
-Համարժե՞ք եք համարում իշխանությունների եւ ոստիկանության գործողությունները Ձեր նկատմամբ:
- Մեր` իշխանությունների սուբյեկտիվ ազդեցություններով պայմանավորված, քաղաքական հրապարակային պայքարի այլ հնարավորություններից ...ԿՐԿՆԱԿԻ ԱՀԱԶԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2
Երեկ հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի` «Ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին» 2008թ. զեկույցը, որը մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի իշխանությունների ջանքերը անբավարար է գնահատել:
...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՄԻՏԱՑԻԱՆԵՐՈՎ»
Կարինե Հարությունյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, մայիսի 26-ին Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի անդրանիկ կոնֆերանսը: Այդ առիթով ...ՏՈՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՅԱՑԱՎ
Մարինե Խառատյան
Համաժողովրդական Շարժումը հայտարարել էր, որ Հանրապետության օրը նշելու է Ազատության հրապարակում. Ս.Սարգսյանը նորից խառնվել էր իրար: Ոստիկաններին լցրել էր Ազատության հրապարակ, նրանցով ժամը 18-ից փակել հրապարակի ...ԷՍ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ՉԻ: ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ՀԵՏՈ Է ԼԻՆԵԼՈՒ: ԵՎ, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ԵՐԿՐՈՐԴԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Ոմանց թվում է, թե սկսվել է բռնությունների երկրորդ ալիքը: Թյուրիմացություն: Մոլորություն է: Սա ընդամենը առաջին ալիքի մարումն է: Երկրորդը դեռ չի սկսվել: Ու, որ էսպես գնա, այն, պարզապես, նոր, առաջին ալիք ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ
Կարինե Հարությունյան
Մինչ հուշահամալիրին հասնելը երկար պիտի քայլել` մտորելու այն մասին, թե ինչպես է լինում, որ հաղթում ես: Երեկ այդ ճանապարհով հաղթած ժողովուրդն էր քայլում` իր հաղթած առաջնորդի հետ:
Սարդարապատ: Հաղթանակ: ...
ԹԱՂԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ
Գայանե Առուստամյան
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԹՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
Նորայր Նորիկյան
ԳՆԱՑԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼՈՒ...
Գագիկ Աբգարյան
«ԽԻՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ» ՄԵԿՆՎԱԾ ՁԵՌՔ
Տիգրան Պասկեւիչյան
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ
Կարինե ՀարությունյանՀԻՄԱ ԷԼ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ

ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻԵՒԻՆ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՅՖԵՐ: ԱՌ-ԱՅ-ԺԸՄ
Գագիկ ԱբգարյանՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տիգրան ՊասկեւիչյանՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈՒՐՈՒՅՆ ԷՊՈՍ
Մարինա ԲաղդագյուլյանԲԱՑ ՆԱՄԱԿ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

