
ԻՌԱՑԻՈՆԱԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՅԻՆ
- Մեծ քաղաքականությունը եւ նրա խաղի կանոնները որոշակի տարապատկեր ստեղծեցին Վրաստանում:

Նախ` Վրաստանը կորցնում է Աբխազիան, ինչը, մեղմ ասած, լավատեսական տրամադրվածություն չի ստեղծում նաեւ իշխանությունների հանդեպ: Երկրորդ` 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետեւանքով Սահակաշվիլին կորցրեց «ազգային դեմք լինելու» կարգավիճակը եւ դարձավ հասարակության լայն խավերի համար անընդունելի անձ: Այնպես որ, Վրաստանում եւս կա իշխանությունների լեգիտիմության խնդիր: «Վարդերի» հեղափոխության ժամանակ Սահակաշվիլին ուներ 75 տոկոս վարկանիշ, իսկ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ, քաղաքական տարաբնույթ տեխնոլոգիաներ կիրառելու պայմաններում անգամ, նրա վարկանիշը դարձավ 53 տոկոս. սա լուրջ ճգնաժամի դրսեւորում է: Վրաստանի գործող իշխանությունները լավ են ըմբռնում, որ ինքնորոշված Աբխազիան սեփական ուժերով ետ վերադարձնելն անհնարին է, թեպետ փորձում էին տնտեսական բարեփոխումների միջոցով ուշադրություն գրավել: Արեւմուտքում մինչ նոյեմբերյան իրադարձությունները Սահակաշվիլին համարվում էր լուսավոր կետ կովկասյան դեսպոտիզմի շրջանում, նրան փաղաքշաբար անվանում էին` Միշա: Մինչդեռ նոյեմբերյան իրադարձությունների ժամանակ կիրառած բռնի մեթոդները` արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ... փոխեցին նաեւ Արեւմուտքի վերաբերմունքը քաղաքական այս գործչի նկատմամբ: Սակայն այսօր էլ Արեւմուտքը Վրաստանում այլընտրանք չունի. հանգամանք, ինչը ենթադրել է տալիս խորհրդարանական ընտրությունների ելքը: Թեպետ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը կոշտ նախազգուշացրել են Սահակաշվիլուն: Այնպես որ, նոյեմբերից հետո ծրագրված նախագահական ընտրությունների ելքը` 50 տոկոսանոց սահմաններում, եւս կանխատեսելի էր: Այժմ էլ, ինչպես ակնկալվում էր, Միխեիլ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթանակ ապահովեց խորհրդարանական ընտրություններում` հավաքելով 63 տոկոս ձայն` գրեթե հասնելով նախկին ցուցանիշին: Ամենախոշոր ընդդիմադիր խմբավորումը, որում ներառվել են 9 կուսակցություններ, ստացել է 14 տոկոս ձայն: Աբխազիայում ընտրությունների օրը մի շարք ընդհարումներ են գրանցվել: Վրաստանի իշխանությունների տվյալներով` աբխազները կրակ են բացել վրացիների վրա, ովքեր կամենում էին հանրապետությունից դուրս գալ` ընտրություններին մասնակցելու համար: «Ըստ էության մենք ստացանք սահմանադրական մեծամասնություն», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին: Ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրություններն անցել են մեծ կեղծիքներով: Մասնավորապես` միացյալ ընդդիմության խորհրդի ղեկավար Լեւան Գաչեչիլաձեն ընտրությունների արդյունքը հուսալի եւ ներկայացուցչական չի համարել, իսկ Դավիթ Գամկրելիձեն հայտարարել է. «Ընդդիմությունը հաղթել է այդ ընտրություններում, որոնք ազատ եւ արդար համարվել չեն կարող»: Սահակաշվիլին լավ է գիտակցում, որ Վրաստանը գտնվում է բավական բարդ միջազգային իրավիճակում: Նրա կարծիքով` Վրաստանի ժողովրդավարության համար այս ընտրությունները իսկական քննություն են: Սահակաշվիլին համոզում է, որ այդ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ հանդարտ են ընթացել: Վրաստանի նախկին արտգործնախարար Դավիթ Բակրաձեն մեղադրել է ընդդիմությանը քվեարկությունը վիժեցնելու փորձերի համար: Արեւմուտքի դիտորդական առաքելության ներկայացուցիչները իրենց կարծիքը կհայտնեն այսօր: Ամեն դեպքում առաջընթաց կարելի է համարել, որ Վրաստանը առաջին անգամ ավելի բազմակուսակցական խորհրդարան կունենա: Ակնկալվում է, որ, ըստ էության, խորհրդարանական ընտրությունները կարող են վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը երկրում սկսվել է 2007 թվականի հոկտեմբերին: «The Washington Times» պարբերականի նկատառումներով` Վրաստանի արեւմտամետ կառավարությունը Արեւմուտքի օգնության կարիքը ունի, իսկ Ռուսաստանի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման խոսքից կարելի է ակնկալել, որ նա ավելի փափուկ կղեկավարի: Վեճն, ըստ էության, Վրաստանի` արեւմտյան մոդելի զարգացման շուրջ է. Վրաստանը կամենում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին, Մոսկվան դեմ է: Փաստացի` Ուկրաինան եւ Վրաստանը դուրս են գալիս Ռուսաստանի ուղեծրից: «The Washington Times» պարբերականը կարծիք է հայտնել, որ ռուսական էքսպանսիան կանխելու համար ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պարտավոր են Ռուսաստանին դատապարտել եւ պահանջել Վրաստանի անկլավներից ռուսական զորքերը դուրս բերել:
- Գոհար Բարսամյան
ՀԵՌՈՒ ԹԵՂՈՒՏԻՑ, ՀԵՌՈՒ... «ԱՎԱԶԱԿՆԵՐԻՑ ՈՒ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՑ»
Հեղինե Մանուկյան 1
Մեր երկրում այնքան բողոքավոր ու բողոքի հասցեատեր կա, որ օրացույցի բոլոր օրերն էլ եթե «բողոքի օր» հայտարարենք, հաստատ օրը մի հիսուն տեղ առնվազն հիսուն բողոքավոր կհավաքվի ու այդ հավաքի ընթացքում հաստատ ...ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ
Կարինե Հարությունյան
«Նա հրեական մշակութային «Մենորա» կենտրոնի փոխնախագահ է, հրեական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, միջազգային եւ ազգային անվտանգության խորհրդի անդամ:
Մեծ մասնակցություն է ունեցել Իսրայելից ...«ՃԻՉԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՕՍԼՈ
Էդուարդ Մունկի «Ճիչը» կտավը վերադարձրել են Օսլոյի թանգարանին: Այս կտավը էքսպրեսիոնիստի «Մադոննա» աշխատանքի հետ գողացել էին 2004 թվականին: Այս գլուխգործոցները հայտնաբերվեցին միայն 2 տարի անց: Էդուարդ Մունկի ...ԻՌԱՑԻՈՆԱԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Գոհար Բարսամյան
Մեծ քաղաքականությունը եւ նրա խաղի կանոնները որոշակի տարապատկեր ստեղծեցին Վրաստանում:
Նախ` Վրաստանը կորցնում է Աբխազիան, ինչը, մեղմ ասած, լավատեսական տրամադրվածություն չի ստեղծում նաեւ իշխանությունների ...Ռ.ՌԱՋԱԲՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱԶԴԵՑԻԿ ԱՅՆՊԻՍԻ ԱՌԱՋՆՈՐԴ, ԻՆՉՊԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Կովկաս 2007» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը` Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, Եվրասիայի համագործակցության ...ԹՈՒՐՔԻԱ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրել է կառավարող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը երկրում դատական համակարգը հսկողության տակ առնելու փորձի համար:
Դատախազության կարծիքով` կուսակցության ...ՀԻՄԱ ԷԼ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ
5
Մայիսի 6-ին մի խումբ ԱԱԾ-ականներ, հրաժարվելով ներկայանալ, դուռը կոտրելու միջոցով ներխուժել էին Վանո Սիրադեղյանի պահակախմբի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մորաքրոջ տուն, եւ ձերբակալել Սուրենի եղբորը` Արմեն ...ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ասատուր Մարտիրոսյան
Արդեն նկատվել եւ մի քանի անգամ արձանագրվել է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը` ի դեմս Ս.Սարգսյանի ձեռք է բերել նոր որակներ: Այն ոչ միայն ավազակապետական է, ոչ միայն ապօրինի է ու ոչ լեգիտիմ, ոչ միայն ...ՎԵՐԱՔՆՆԻՉ «ԹԱՏՐՈՆԸ» ՍԱՀՄԱՆԵՑ 6 ՏԱՐՎԱ ՊԱՏԻԺ
Մարինե Խառատյան
Կարդացած կլինեք, որ կառավարության հետ կոալիցիա կազմած Գագիկ Ծառուկյանի փեսան ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանի տղան` Կարո Գուլոյանը օրերս դաժան ծեծի են ենթարկել Նոր Նորքի ոստիկանության սպա Կարեն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2008թ. մայիսի 21-ին հրազենային եւ ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:
Հարձակումն իրականացվել է մի խումբ մարդկանց ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-4
Ա.Սարգսյան
Նախորդ հոդվածում («Մի քանի նկատառումներ Սահմանադրական դատարանի որոշման առիթով-3», «Ժամանակ Երեւան» օրաթերթ, 2008թ. 9 մայիսի) մի քանի հարցադրումներով անդրադարձել էինք «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ Է»
Գագիկ Աբգարյան
Մեր հյուրը «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության ղեկավար Արմինե Գյուլգյուլյանն է:
-Ինչպե՞ս ծնվեց շարժումը:
- Շարժումն սկսվեց մարտիմեկյան ողբերգական դեպքերից հետո: Այդ սպանդից հետո տանը նստել եւ ոչինչ ...«ԲԱ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏՎԱԾՆԵՐԻՆ Ե՞ՐԲ ԵՆ ԳՏՆԵԼՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
Երեկ «Հյուսիսայինը» դարձյալ մարդաշատ էր: Այնտեղ էր Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, եւ մարդիկ նրա շուրջը խմբվել, երկու օր առաջ նրա հետ կատարված միջադեպի մասին էին հետաքրքրվում: ......ԲԱՅՑ, ԱՍԵՄ ՁԵԶ, ԻՐԱՎԻՃԱԿՆ ԷՆՔԱՆ ԷԼ ԱՆՀՈՒՅՍ ՉԻ: ԱՎԵԼԻ ՇՈՒՏ` ՇԱՏ ԷԼ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է: ՈՒ ԵՐՐՈՐԴԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՌՆԱԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ
Երկու օր առաջվա խմբագրականս ավարտել էի էն մտքով, որ մենք Խորենացու ժամանակներից ընդամենը մի կես քայլ ետ ենք գնացել: Իրոք` էդպես է: Բայց դա բնավ էլ հուսահատվելու առիթ, առավել եւս` պատճառ չպետք է դառնա: ...
ՉԵ՞ՆՔ ՈՒԶՈՒՄ, ԹԵ՞ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
«ՍԱՐԻ ՊԵՍ ՏՂԵՆ ԷՍ ԽՈՒԺԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՍՐՏԻ ՊՐՈԲԼԵՄ ՈՒՆԻ»
Հեղինե Մանուկյան
«ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը ԳԻՏԵՆՔ, ԱԼԲԱՆԱՑԻ ՉԵՆՔ...
Ա. Սարգսյան
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՆԱԿՆԵՐՈՎ «ԲԱԵՒԻԿԸ»
Գագիկ Աբգարյան
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ
Կարինե ՀարությունյանՀԻՄԱ ԷԼ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տիգրան ՊասկեւիչյանԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մարինա ԲաղդագյուլյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան
ՈՒՐ ԳՈՐԾՔՆ ՍՊԱՌԻՆ, ԵՒ ԲԱՆՔՆ ԹԱԳԱՎՈՐԵՆ
Արամ Ամատունի
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

