
ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
- ...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:

Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի քաղաքային անտառներից փողոց է դուրս եկել մի իշայծյամ, որին «Քաղաքային անտառներ» բնապահպան կազմակերպության մայրաքաղաքային բաժանմունքի ներկայացուցիչը սպանել է` հիմք ընդունելով անասնաբույժի թույլատրությունը, խուսափելու համար կենդանու ենթադրյալ հիվանդության տարածման հավանականությունից: Էս հըլը հեչ: Դրանից հետո, ուրեմն, Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Չվենկալսկին լեհական ռադիոյին ասել է. «Դա շոկ է: Դատախազությունը կբացահայտի, թե ինչու են քաղաքի կենտրոնում կրակել կենդանու վրա, որը որեւէ վտանգ չէր ներկայացնում: Հանցագործության մեջ մեղավորին մեղադրանքներ կներկայացվեն ոչ միայն որսորդության մասին օրենքի, այլեւ քրեական օրենսգրքի շրջանակներում: Պետք է բացահայտվի, թե ինչու են քաղաքի կենտրոնում կրակել հրազենից»: Էս էլ վերջը չի: Էլի բան կա: Լեհաստանի ներքին գործերի նախարար Գժեգոժ Սհետինան նույնպես խոստացել է. «Այդ գործը անպայման պետք է քննվի»: Իսկ արդարադատության նախարարն էլ անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել գործը: Զգացի՞ք, ոնց են մեզ ձեռ առնում էդ լեհերը: Նախ. անտառն ի՞նչ գործ ունի մայրաքաղաքում, այ անհասկացողներ: Բա էլիտարը-հյուրանոցը-օբյեկտը որտե՞ղ եք սարքում: Թե՞ չունեք: Չտեսնե~ր: Երկրորդ. իշայծյամն ի՞նչ գործ ունի էդ անտառում: Վաղուց պիտի դրանց քոքը կտրած-կերած-պրծած լինեիք, պոզերն էլ կամ տանը պատին խփած կամ նվիրած կամ ծախած: Անվճար խորհուրդ` քանի որ մեր քաղաքակրթությունն ավելի հին է, քաղաքակրթվածության աստիճանն` անհամեմատ բարձր, որովհետեւ էն ժամանակ, երբ մենք թատրոն ունեինք` դուք դեռ ծառերի վրա էիք. ծառը` կտրելու համար է, հողը` ասֆալտով ու բետոնով սպանելու, իսկ կենդանին` ու-տե-լու... Նախարարն էլ` ոչ թե շոկի մեջ ընկնելու համար է, այլ քաղաքի կենտրոնում հնչած-հնչող-հնչելիք կրակոցները արդարացնելու, թերթ փակելու, միտինգ արգելելու: Ու անձնական հարցեր լուծելու: Դատախազությունն էլ` դե գիտեք. գործ սարքելու, մարդ բռնելու: Ոստիկանն էլ` սրա-նրա ջեբը պլան, փամփուշտ, տանկ գցելու: Գործ տալու: Եվ, ի վերջո, հասկացեք. կրակում են հենց այն դեպքում, երբ վտանգ չեն ներկայացնում, կրակում են նրանց վրա, ովքեր վտանգ չեն ներկայացնում, ու կրակում են նրանք, ովքեր վտանգ են ներկայացնում: Եվ հրազենից հենց քաղաքի կենտրոնում է պետք կրակել, ոչ թե սահմանի վրա: Հանցագործներն էլ նրանք չեն, ովքեր հանցագործ են, այլ նրանք, ով պետք է եւ ով նշանակված է, իսկ որոշում են նրանք եւ նշանակում են նրանք, ովքեր հանցագործ են: ...Էս ջահել ազգերը լրիվ իրանց ձեռ են առել: Տվել-անցել են: Իրանց: Ու մեզ գցել կրակը: Փաստորեն դրանց խաթեր են սաղ օրը մեր զահլեն տանում, թե մարտի 1-ը բացահայտեք, սպանողներին բացահայտեք, անմեղ մարդկանց բաց թողեք, խոսելու, արտահայտվելու հնարավորություն տվեք... Անտառ: Պուրակ: Իշայծյա~մ... Ըսենցների անհասկացողությունից ենք էս օրն ընկել: Փաստորեն: Բայց դրանք ու դրանց նմանները չեն հասկանում, որ մենք եղել ենք-կանք-ու կլինենք, իսկ իրենց նման էրեկ-մեկէլօրվանները` էսօր կան-էգուց չկան: Բա:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

