
ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
- Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի նվիրյալներից մեկն է: Բնակվում է Ֆրանսիայում, համակված է մեր երկրում ընթացող Շարժման իրողությամբ:

-Պարոն Բարսեղյան, Ձեր կարծիքով ի՞նչ ժամանակներ է ապրում Հայաստանը այս օրերին: - Սրանք ինձ համար վերածննդի օրեր են: Ազգային վերածննդի: Օրեր, որոնք, ցավոք, հիմնված են ժողովրդի արյան վրա: Սա պատմական մի էջ է, որը գրված է մարտի 1-2-ի զոհերի արյամբ, բայց հաղթանակի էջ է: Հոգեւոր ազատագրման, Հայաստանի քաղաքացու քաղաքացիական գիտակցության էջ է: - Ի՞նչն է Ձեզ հիմքեր տալիս ասելու, որ ժողովուրդը քաղաքացիական գիտակցության վերածնունդ է ապրում: - Օրինակները շատ-շատ են: Հյուսիսային պողոտայում հավաքվող, երթի գնացող, դատարաններում օրինականություն պահանջող մարդիկ: Այսօր հայ ժողովուրդը ցույց է տալիս քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակությանը բնորոշ հատկանիշներ: Օրինակ ես հետեւում եմ Գյումրիում ընթացող քաղբանտարկյալների դատերին: Դատավորը ճնշում է վկաներին, պրովոկացիայի ենթարկում, դատախազը՝ նույնպես: Հակաժողովրդական-հակաժողովրդավարական բաներ են անում: Բայց հպարտ եմ, որ ժողովուրդը ազատ է: Չի ճնշվում, ազատ արտահայտում է իր պահանջները: Մտնում է դատավորը, մարդիկ ոտքի չեն կանգնում` ասելով, որ հարգում են դատարանը եւ օրենքը, բայց եթե դատավորը օրենք է խախտում, ուրեմն իրենք չեն կանգնի այդ դատավորի առջեւ: Այսպիսի գեղեցիկ բաներ են տեղի ունենում: Ժողովուրդը այլեւս չի վախենում: Այսինքն՝ երբ ազգը պատրաստ է նվիրելու իրեն, իր զավակին, երբ պատրաստ է պայքարելու հանուն հայրենիքի բարձրագույն արժեքների, երկիրը կվերականգնվի: Համոզված եմ: - Ժողովուրդն այսօր պայքարում է ոչ միայն իր սահմանադրական իրավունքների վերականգնման համար, այլեւ վերջին տասը տարում երկրում հաստատված այլ բարքերի դեմ: Դուք ժամանակ առ ժամանակ այստեղ եք եղել: Ինչպե՞ս եք գնահատում այդ տարիները: - Ղեկավարները, որ իշխեցին վերջին տասը տարում եւ շարունակում են իշխել, ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն, օրենքի հարգը չգիտեն: Սովետական համակարգին են վարժված եւ կարծում են, թե միայն ուժն է գործում: Ամեն ինչ բոլոր ոլորտներում հիմնված է կաշառակերության, սպառնալիքի, շանտաժի վրա: Համակարգը փտախտով է հիվանդ, որի իրողության մեջ ապրում է հայ հասարակությունը: Ժողովրդավարություն չկա, խորհրդարան չկա: Բոլորը, ինչպես ասում են, մանկլավիկ են խորհրդարանում: Ոչ մի ժողովրդավարական երկրում չկա այդպիսի բան, որ պատգամավորը կարողանա խառնել իր բիզնեսը երկրի քաղաքականության հետ: Բոլորը ձգտում են դառնալ պատգամավոր, որպեսզի ապահովեն իրենց անձեռնմխելիությունը՝ խուսափելու համար պատասխանատվությունից: Եվ օրենքը գործում է նայած ում համար: Այսինքն` սա ֆաշիզմի մի ավելի ուրիշ` խորամանկ դրսեւորում է: Եվ երբ Եվրոպայից գալիս են, սրանք ցույց են տալիս օրենքները՝ տեսեք ինչ օրենքներ ունենք: Ինչպես Աբդուլ Համիդն էր Եվրոպային ցույց տալիս, թե ազգային փոքրամասնությունները իր երկրում պաշտպանված են, մինչդեռ նրանց ջարդում էր: Հիմա սրանք են` ամեն հարցի պատասխանն ունեն. ժողովրդավարական հիմքեր կան, Սահմանադրություն կա, բայց ամեն վայրկյան խախտում են: Իրականում հայ ժողովուրդն ապրում է բռնապետության մեջ: Սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական հասարակությունը ծնունդ է ապրում: Ժողովուրդը, առանց վախի, շղթաները ջարդել է եւ ուզում է երկրում վերահաստատել ժողովրդավարությունն ու արդարությունը: - Դուք ապրում եք Ֆրանսիայում, մի երկրում, որը հայտնի է որպես ժողովրդավարության օրրաններից մեկը: Ո՞րն է ժողովրդավարության գլխավոր նախապայմանը: - Օրենքի գերակայությունը: Կարծում եմ, որ գլխավորը տեղի է ունեցել. ազգային ոգու վերազարթոնքը: Հիմա ո՞րն է ժողովրդի պահանջը. որ լինեն նոր, ազատ-թափանցիկ ընտրություններ: Ինչպես Քոչարյանը ասաց Ազատության հրապարակի ժողովրդի մասին` պիտի մաքրվեն: Հիմա` իրենք պիտի մաքրվեն: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի վերադարձը: - Նախ` այդ փաստին հավանություն է տալիս ժողովուրդը: Իսկ ինձ համար իմ ժողովրդի ընտրությունը ամենակարեւորն է: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ունեցել է սխալներ: Սակայն տեսնելով, թե իր ժողովուրդը ինչ ձեռքերի մեջ է, ինչ պայմաններում է ապրում, երկիրը ինչ վիճակում է` թե արտաքին եւ թե ներքին խնդիրների առումով, ինչ վիճակում են սոցիալական, առողջապահական, կրթական եւ մյուս ոլորտները, այսինքն՝ տեսնելով, որ երկիրը եւ ժողովուրդը գնում են դեպի կործանում, դեպի ցեղասպանություն, վերադարձավ: Համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր փորձառությունն օգտագործելով եւ իր սխալները աչքի առաջ ունենալով, երկիրը ոտքի կկանգնեցնի: Պետք է վերացնել արատավոր երեւույթները` կաշառակերությունը, դրամաշորթությունը, ամենատարբեր չարաշահումները: Երկրի ողնաշարը օրենքն է: Պետք է կառավարման ամբողջ կազմը` վերից վար, բոլոր դատավորները, որ տասը տարի կերել են այդ պղտորված հացը, փոխվեն: Երկրորդ խնդիրը հարկային ճիշտ քաղաքականությունն է, երրորդը` գյուղացին է: 19-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Դիդրոն ասել է, որ ազգի քաղաքացին գյուղացին է, հողատերը: Ֆրանսիայի հարստությունը հիմնված է գյուղացիական աշխատանքի վրա: Այն մարդը, որ հողի տերն է, այն պաշտպանում է արյան գնով: Հողը պաշտպանողը, ազգը պաշտպանողը բանվոր-գյուղացին է: Երկիրը ունի բոլոր միջոցները: Ունի արեւը, ունի հողը, ունի ջուրը: Եվ ունի մարդը: Հայաստանի գյուղն ունի այնպիսի մարդիկ, որոնք տրված են հողին, զոհողություններ են անում, բայց այս տասը տարվա մեջ սնանկացան այս իշխանության պատճառով: Տեսեք, թե հիմա ինչ է կատարվում: Սկսվում է ոռոգման շրջանը ու գյուղացուն ջուր է հարկավոր: Սակայն նույն գյուղացին, որ տանը սնունդ չունի, որ միջոց չունի իր զավակների առողջապահական, կրթական խնդիրները հոգալու համար, պարտադրված է նախապես ոռոգման ջրի վարձը վճարել: Եվ եթե ոռոգման ջուր չտան գյուղացուն, վերջինս կլքի հողը: Եվ ո՞վ կգա նրա հետեւից. մուկերը: Կգան, կհավաքեն այս հողերը: Սա քաղաքական ծրագիր է. գյուղացուն ճորտացնելու ծրագիր: Գյուղացին նստել է գանձի վրա, սակայն քանի որ կազմակերպական քաղաքականություն չկա` գյուղացուն թողել են առանց գործիքի, առանց տեխնիկայի, պարարտանյութի, խորհրդի եւ ասում են` հող ունես, գնա ապրիր: Անելանելիությունը մարդկանց հարկադրում է լքել հայրենիքը: Գյուղատնտեսության նախարարը, որը ՀՅԴ անդամ է, երբեք ազգային քաղաքականություն չի ունեցել: Նույնպես եւ` առողջապահության ու կրթության նախարարները, որոնք դաշնակցական են: Ոչինչ չի արվել ոչ մի ոլորտում մարդու վիճակը բարելավելու համար: - Մի խումբ սփյուռքահայեր նամակով դիմեցին հայ ժողովրդին, թե միտինգները դադարեցրեք, խարխլում եք պետականության հիմքերը եւ այլն: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կոչերին: - Սովետական համակարգի փլուզումից հետո սփյուռքահայերը չհասկանալով, թե մեր ժողովուրդը որտեղից է գալիս եւ ուր է ուզում գնալ, հայրենիք եկան իրենց էմոցիաներով: Չհասկացան, թե սովետական համակարգը ինչ էր եւ փլուզումը ինչ հետեւանքներ ունեցավ: Այսօր սփյուռքահայը գալիս, նստում է Օպերայի սրճարաններում, համերգների գնում եւ ասում` ինչ լավն է մեր հայրենիքը, ժողովուրդը լավ է ապրում: Խորամանկ նախարարները բռնում են օդակայանից, տանում Մատենադարան, Սեւան: Սրանք էլ` սիգ կուտեն, կըսեն՝ իշխան կերանք: Կերթան Խոր Վիրապ` աղոթք կանեն, հետո կերթան, կուլան` Էջմիածին, վերջին արցունքը կթափեն ու կդառնան օդակայան: Դժբախտաբար, Սփյուռքում թերթերը, ռադիոկայանները մեծ մասամբ դաշնակցության իշխանության տակ են: Տասը տարիների ընթացքում դաշնակցությունը աչքերը փակել է եւ մասնակցում է այս կաշառակերությանը, այս ցեղասպանությանը: Իսկ Սփյուռքի մամուլը չի տեղեկացնում հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին: Հիմա դաշնակները, որ նորից իշխանության կազմում են, պիտի շարունակեն իրենց անամոթ քաղաքականությունը, ազգային թշնամական գործունեությունը եւ պարզ է, պիտի շարունակեն այն կեղծ տեղեկատվությունը, թե Հայաստանը լավ հունի մեջ է: Սա է պատճառը, որ սփյուռքահայությունը որոշ չափով հակադարձ եղավ ազգին` չհասկանալով: - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացումներ կլինեն: - Շարժումը, որը թափ էր առնում մինչեւ փետրվարի 20-ը եւ իր գագաթնակետին հասավ մարտի 1-ին, մեծ ձեռքբերումներ ամրագրեց: Ժողովուրդն այլեւս թոթափել է վախը: Եվ սա այն ժողովուրդն է, որը տասը տարի ապրում էր գործող վարչախմբի հաստատած ռեժիմի պայմաններում: Ֆաշիստական ռեժիմի, որն, ի դեպ, դեռեւս շարունակվում է նույն ոճով: Այս ղեկավարները եւ իշխանամետ կուսակցությունները տասը տարի բազմաթիվ հանցագործություններ են արել ժողովրդի նկատմամբ, անգամ պետական ունեցվածքն են թալանել, միջազգային վարկային միջոցներն են գողացել, որոնք տրամադրված էին ազգային ծրագրերի իրագործման համար: Եվ միանշանակ է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Նա ոտքի է կանգնել իր երկիրը կործանումից փրկելու համար: Ընտրել է իր առաջնորդին եւ չի կանգնում խոչընդոտների առջեւ: Սա է կարեւորը: Այն ժողովուրդը, որը չի վախենում, չի ընկրկում, հաղթանակում է: Ես կասկած չունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի իր շուրջը հավաքի առողջ ուժերի` ժողովրդի հույսերն ու սպասումները արդարացնելու համար: Ես, այսպես ասած, տերպետրոսյանական չեմ: Իմ կուսակցությունը պետությունն է: Այսօր Հայաստանում ժողովուրդն է դրության տերը: Ես տեսնում եմ, որ Շարժումը շարունակվում է: Ուրեմն` ելքը վճռված է:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
Սարգիս գրել է:
լևոնի փողերը ժպիտ է բերել թոշակառուի դեմքին:
narkomanin գրել է:- Սարգիս
:
Ha du el USA medikalneri u medikerneri pogerov es trzel ay gondon.- Սարգիս
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

