
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Վերջին տարիներին, որպես կանոն, Կրեմլի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ եղել է անփոփոխ` «ՌԴ-ն կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ կողջունի այն լուծումը, որը ընդունելի կլինի բանակցող կողմերի համար»: Ի տարբերություն արեւմուտքից հնչող ազդակների` հայտնի է, որ ՌԴ-ն առանձնապես շահագրգռված չէ հակամարտությունների վերջնական կարգավորմամբ: Եթե չասենք` առհասարակ չի էլ ձգտում հասնել դրանց կարգավորմանը: Վերջին օրերին, սակայն, ռուս պաշտոնյաները հանդես եկան ԼՂ խնդրի շուրջ որոշ հայտարարություններով, որոնք ՌԴ դերակատարությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, ընդգծելու միտում ունեին թերեւս: Նախ ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանը, լինելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկը` «ամեն ինչ անում է հիմնախնդրի հաջող լուծման համար իրական պայմաններ ստեղծելու նպատակով»: «Հուսով ենք, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը իրական հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացի հետագա շարունակման համար», - նկատել էր Գրիզլովը, ապա հավելել. «Մենք կարող ենք երաշխավորներ դառնալ, պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի համար: Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ռեալ հնարավորություններ ունի բանակցությունների մյուս մասնակիցների վրա ազդելու համար», - ասել էր Պետդումայի խոսնակը: Այս հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, անդրադառնալով «սառեցված հակամարտությունների» թեմային, ընդգծեց, որ Ռուսաստանը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (նկատենք, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում համանախագահող մյուս երկրների դիրքորոշումից երբեք չի էլ տարբերվել) եւ հանդես է գալիս հօգուտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը անթույլատրելի համարեց առկա ստատուս քվոյի պահպանումը եւ շեշտեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Ի տարբերություն ռուս պաշտոնյաների վերջին գնահատականների` այլ էին ռուսաստանցի փորձագետների կարծիքները: Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, օրինակ, գտնում է, որ ղարաբաղյան խնդիրը արդեն վաղուց Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության լծակ չէ. «Ընդհակառակը՝ ղարաբաղյան հակամարտությունը հակամարտող կողմերը իրենք են օգտագործում Ռուսաստանի վրա ճնշման համար` բացահայտ հայտարարելով դեպի Արեւմուտք գնալու մասին այն դեպքում, եթե Ռուսաստանը չակտիվացնի իր ջանքերը հակամարտության կարգավորման համար»: Այնուհետեւ Մալաշենկոն հավելել է, որ իր կարծիքով հակամարտությունը պետք է լուծվի ներսից: Իսկ Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ «Նովոստիի» միջազգային մամլո կենտրոնում կայացած Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ընթացքում վստահեցրել է, որ այսօր Կրեմլը չունի Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ: «Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ: Պուտինի ձեւավորած քաղաքական կուրսը կշարունակվի նաեւ Մեդվեդեւի օրոք, առնվազն մոտակա երկու-երեք տարիներին: Նշեմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը ամբողջական ձեւակերպում չեն տվել խաղի նոր կանոններին` կապված Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Կոսովոյի նախադեպից հետո որոշ քաոս է նկատվում Բալկաններում եւ Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող պայքարում», - պարզաբանել էր ռուս քաղաքագետը: Վլասովը նաեւ նշել է. «90-ականների սկզբին Ռուսաստանը կորցրեց մոդերատորի իր դերը Կովկասում, երբ չհավասարակշռված դիրքորոշում որդեգրեց ղարաբաղյան հակամարտության հարցում, եւ այսօր Կրեմլը չունի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ՝ Հարավային Օսեթիայի պարագայում մեկ դիրքորոշում է, Աբխազիայի դեպքում՝ մեկ այլ, Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ այլ»: Մինչ հունիսի 7-ին ծրագրված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂ միջազգային ճանաչման եւ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԼՂ ԱԺ նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը օրերս ներկայացրել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնահերթ քայլերի վերաբերյալ: Տեքստում մասնավորապես նշված է. «ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները, հիմք ընդունելով «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով 2005թ. ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ-ում անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, որոնք ամփոփված են նույն օրը ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ, ընդհանրացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» հարցով 2008թ. ապրիլի 2-ի ընդլայնված նիստի քննարկումները, անհրաժեշտ են համարում ԼՂՀ նախագահին եւ կառավարությանը առաջարկել` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության ներկա մակարդակը, եւ նախանշել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներից բխող նոր գերակայություններ»: Սրանից զատ` առաջարկվում է նաեւ ԼՂ-ի անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին փաստարկել որպես դրանց հնարավոր արդյունավետության նախապայման, մշակել եւ ԱԺ-ին ներկայացնել ԼՂ Ազգային անվտանգության հայեցակարգը` ելնելով կարգավորման գործընթացի առաջնահերթություններից, իսկ մինչեւ հայեցակարգի մշակումը եւ ընդունումը ստեղծել ռազմավարական վերլուծությունների եւ տեղեկատվության հարցերի հատուկ աշխատանքային խումբ եւ վերջինիս առջեւ դնել քարոզչության եւ կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման եւ տարածման խնդիրներ, այդ նպատակով առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական սփյուռքի ներուժը, առավել հետեւողականորեն կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` լիարժեք ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները»:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
Սարգիս գրել է:
Ձյուն գա խելքիդ Էմմա Գաբրիելյան: Դու ոչ թե լրագրող ես այլ փինաչի: Վերնագիրը շանտաժ է և բոլորովին էլ կապ չունի ճմարտությանը: Գնա կոշիկ փայլացրու:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե ԽառատյանԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա ԳաբրիելյանՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե Խառատյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

