
ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
- Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, նաեւ արտաքին գործոնների ազդեցությունը, եկել են այն եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության թեժացման ռիսկերն աճում են:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրադրությունը եւ արտաքին գործոնները, ազդելով Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վրա, սկսել են մեծացնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդքան բարձր գնահատվող կայունությունը վերածվում է լճացման` զարգացմանը նպաստելու փոխարեն», - նշվել է Janes-ի զեկույցում եւ որպես դրա վկայություն է բերվել մարտի 4-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված զինադադարի խախտումը: Հակամարտության վերսկսման ռիսկերի մեծացմանը նպաստող ներքին գործոնների թվում վերլուծաբանները մատնանշել են թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման` «կիսաավտորիտար» համակարգերը: Գալով Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին` Janes-ի փորձագետները փաստել են. «Բանակի ազդեցությունը նոր նախագահին թույլ կտա վերահսկել իրավիճակը երկրում, սակայն ետընտրական բողոքի ակցիաների ճնշմանը հաջորդած տարաձայնությունների խորացումը հայաստանյան հասարակության ներսում շարունակական մարտահրավեր կհանդիսանա Սարգսյանի համար»: Ըստ Janes-ի վերլուծաբանների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա կազդեն նաեւ Ադրբեջանում հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները. «Թեեւ այս ընտրությունները դժվար թե ավելի ժողովրդավարական լինեն, քան նախորդները, բայց հասարակության ըմբոստացման ռիսկը ցածր է: Հասարակության մեջ վաղուց հիասթափություն կա ընտրական գործընթացի նկատմամբ»: Janes-ի փորձագետների դիտարկումների համաձայն` ԼՂ հակամարտության վերսկսման քաղաքական հիմնական ռիսկերից մեկը այն է, որ ուշադրություն շեղելու նպատակով եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունները զարկ են տալու ազգային գաղափարների քարոզչությանն ու ռազմատենչ հռետորաբանությանը: Քննարկելով երեք սցենար` ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը, ստատուս քվոյի պահպանումը եւ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը, Janes-ի փորձագետները առավել հավանական են համարել դրանցից երկրորդը: Փորձագետները պարզաբանել են. «Եթե ստատուս քվոյի պահպանումը ավելի փոքր ռիսկեր է պարունակում կարճաժամկետ հեռանկարի համար, այդ ռազմավարությունը պոտենցիալ բարձր ռիսկեր է պարունակում ապագայի համար` նպաստելով սպառազինությունների մրցավազքին, արգելակելով տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները եւ խոչընդոտելով ինտեգրումը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին»:
- Էմմա Գաբրիելյան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

