
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
- ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:

«Հենց առաջին պահին, մինչեւ հիվանդի հետ զրուցելը, միանգամից պարզ էր, որ գործ ունեմ սրտանոթային բարձր ռիսկի պայմաններում գտնվող հիվանդի հետ: Նախ իրականացրինք էլեկտրասրտագրություն, որի վրա հայտնաբերեցինք սրտի միջնապատի սնուցման խանգարում, ինչը 44 տարեկան տղամարդու համար շատ վտանգավոր է: Նաեւ` սրտի սնուցման խանգարում ետին պատին: Մի քանի շաբաթվա ընթացքում եղել է քաշի կորուստ` մոտ 6.5 կգ, ինչը վկայում է նյութափոխանակության խանգարման մասին: Սա շատ վտանգավոր է հատկապես զարկերակային հիպերտոնիա ունեցող հիվանդների համար, իսկ պարոն Կարապետյանի մոտ արձանագրեցի բարձր թվերի զարկերակային հիպերտոնիա, ինչը ապացուցվում է նաեւ էլեկտրասրտագրությամբ: Այս ախտանիշերը սրտանոթային մահացությունների հիմնական պատճառներն են: Բացի այդ, հիվանդն ընկճված էր, դեմքը` գունատ, ձեռքերը սառն էին: Այսօր դեմքի գունատությունը վերածվել է հողագույնի: Որպես մասնագետ խորհուրդ եմ տալիս մասնագիտացված սրտաբանական կենտրոնում անհապաղ հետազոտություն իրականացնել, որոշել սրտանոթային ռիսկի չափը, ըստ դրա` հետագա միջոցառումները կազմակերպել»: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դեղորայքային բուժում էր ստանում: Սրտաբան Ա.Գասպարյանը պարզել է, որ այդ դեղերը հիվանդի ճնշումը չէին կարգավորել, ընդհակառակը, երկու անգամ կրիզ է տարել, առաջինը` վեց օր առաջ, երկրորդը` երեկ: «Ցանկացած կրիզի, ճնշման բարձրացման ժամանակ կարող է սրտանոթային մահացություն լինել: Մենք պիտի իրականացնենք սրտաբանական բարդ հետազոտություններ, ինչը հնարավոր է որեւէ մասնագիտացված կենտրոնում: Սրտաբանները պետք է անհապաղ իրենց կարծիքը հայտնեն կոնսիլիումի տեսքով եւ որոշեն, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հապաղել, սպասել, թե դեղերը կօգնեն կամ հիվանդը ինքն իրեն կվերականգնվի` անթույլատրելի սխալ է, եւ որպես բժիշկ` ես չեմ կարող այդ մոտեցումն ընդունել: Ներկայումս հիվանդը չպետք է գտնվի ոչ ստացիոնար պայմաններում, նա պետք է հսկողության տակ լինի, 24 ժամվա ընթացքում էլեկտրասրտագրի պատկերը պետք է բժիշկների առջեւ լինի եւ համապատասխան եզրակացություններ արվեն»: Հ1-ի լրագրողին ամենահուզող հարցն այն էր, թե ո՞վ է որոշել, ու՞մ ընտրությամբ է հենց Ա.Գասպարյանը զննել հիվանդին: Սրտաբանը պատասխանեց, որ կարող էր լինել ցանկացած ուրիշ սրտաբան, պարզապես այնպես է ստացվել, որ հիվանդի հարազատների (բնականաբար, քրեակատարողական հիմնարկը չէր կարող մտահոգ եւ սրտացավ գտնվել) ընտրությունն իր վրա է կանգ առել: Արամ Կարապետյանի առողջական վիճակի համար պատասխանատու են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Ի դեպ, նույն հիմնարկի բժշկի` թերապեւտի ու սրտաբան Արմեն Գասպարյանի ախտորոշումները չեն համընկնում: Այսինքն` թերապեւտը գտնում է, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, կարելի է դիմանալ: Ա.Գասպարյանը պնդում է, որ կարող են հրավիրել մեկ ուրիշ` երկրորդ բժշկի, միայն թե կարեւոր է, որ վերջինս ոչ թե թերապեւտ, այլ հենց սրտաբան լինի եւ համոզված է, որ այս դեպքում, ով էլ լինի երկրորդ սրտաբանը, ախտորոշման տարբերություններ չեն լինի. թե չէ ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը: Բժիշկը զարմացած է` պարզելով, որ խափանման միջոցը փոխելու մասին որպես միջնորդություն ներկայացված փաստաթղթում ներառված չէ բժշկական եզրակացության այն հատվածը, որտեղ ինքը պահանջում է հիվանդին տեղափոխել մասնագիտացված սրտաբանական կենտրոն:
- Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ – 100
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե ԽառատյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե ՄանուկյանՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

