
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
- Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:

Չնայած այս դեպքում պետք է խոստովանել, որ նույնը մնալը բնավ էլ չէր նշանակի` «տանը մնալ»: Ի թիվս մեզ հայտնի փոփոխությունների` դպրոցական կրթության համակարգում ԿԳ նախարարությունը պատրաստվում է ներդնել «Ավագ դպրոցի» ինստիտուտը: Հասկանալու համար, թե ինչու՞ է ներդրվում այն, պետք է մի հայացք նետել ներկայիս դպրոցի ավարտական դասարանների դասապրոցեսի վրա: Տարիներ շարունակ գոյություն ուներ, մասնագետների պնդմամբ հիմա էլ կա, մեծ խզում դպրոցական ծրագրերի եւ բուհ ընդունվելու համար պահանջվող գիտելիքների ծավալի միջեւ (թե ինչու՞ է առաջացել այս խզումը եւ ինչու՞ է այն պահպանվել մինչեւ հիմա` խոսակցության այլ թեմա է. գործին մոտ կանգնածները պնդում են, որ հենց սրանում է մեր կրթական քաղաքականության ողջ «հմայքը»): Այս խզվածությունը լրացնելու նպատակով դիմորդները ստիպված, լրացուցիչ գիտելիքներ ստանալու համար, դասերին զուգահեռ պարապում էին կրկնուսույցների մոտ: Քանի որ երեխաները հիմնական ուշադրությունը դարձնում էին քննական առարկաներին, ուստի մյուսները դուրս էին մնում տեսադաշտից: Այսպիսով, դպրոցը դարձավ ավելորդ օղակ, քանի որ շրջանավարտին այլես ոչինչ չուներ տալու` ավարտական վկայականից բացի: Վկայականն էլ վերցնելու համար ծնողները դպրոցների տնօրենների «հաշիվը» տալիս էին եւ երեխաներին ազատում ամեն օր դպրոց գնալ-գալու «գլխացավանքից»: Ինչպես ասում են` վատ օրինակը վարակիչ է: Աստիճանաբար սկսեցին դասերին չհաճախել ոչ միայն դասախոսների մոտ պարապող, այլ նաեւ չպարապող երեխաները` այսպիսով դպրոցին կանգնեցնելով դժվար վիճակի առաջ: ԿԳ նախարարության պատասխանատուների կարծիքով` այս դրությունից դուրս գալու միակ ելքը ավագ դպրոցի հիմնադրումն է. «Բարձր դասարաններում ստվերային գործընթացներ են տեղի ունենում: Երեխաները խուսափում են դպրոց գնալուց եւ նախընտրում են լրացուցիչ պարապմունքները, որովհետեւ ուսումնական պլանը չի բավարարում, այդ պլանով հնարավոր չի ընդունելության քննություն հանձնել բուհերում: Ավագ դպրոցը, հոսքային ավագ դպրոց է լինելու, իր ուսումնական պլանով, դասաժամերով կկարողանա բավարարել երեխաների պահանջները», - ասում է նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ըստ մտահղացման` ավագ դպրոցում լինելու են տարբեր հոսքեր` հումանիտար, ճշգրիտ առարկաների եւ այլն, որտեղ երեխաները 9-րդ դասարանը ավարտելուց հետո կշարունակեն ուսումը իրենց նախասիրությունների համաձայն: Սակայն կլինեն առարկաներ, որոնք պարտադիր կլինեն բոլոր հոսքերի համար, իհարկե ոչ մեծ ժամաքանակներով: Հիմնական դասաժամերը խորացված ծրագրով կհատկացվեն տվյալ հոսքին հատուկ առարկաների խմբին: Տիկին Հովհաննիսյանի կարծիքով` բնավ պարտադիր չէ, որ «բոլոր ավագ դպրոց ավարտածները բուհ ընդունվեն: Մենք նրանց հնարավորություն ենք տալիս սովորելու նաեւ արհեստագործական դպրոցներում»: Այս տրամաբանությամբ ստացվում է հետաքրքիր պատկեր` ունենալու ենք ավագ դպրոց, ենթադրենք` հայագիտական թեքումով, ավագ դպրոց` մաթեմատիկական թեքումով, ինչպես նաեւ խառատի թեքումով, որի շրջանավարտները «պարտադիր չի, որ բուհ ընդունվեն»: Հայեցակարգով նախատեսվում է, որ լինելու են տարբեր տեսակի դպրոցներ, սովորական` 12-ամյա կրթությամբ առանց հոսքի դպրոց, կլինեն հիմնական դպրոցներ` 1-9-ամյա եւ կգործեն 150-200-ի չափ միայն ավագ դպրոցներ: Հայեցակարգում կա այսպիսի մի ձեւակերպում` «Ավագ դպրոցներում ապահովել կրթական բարձր որակ»: Թե ինչու՞ են որոշել ոչ ավագ դպրոցում «կրթական բարձր որակ չապահովել», դժվար է ասել, բայց տրամաբանական հարց է առաջանում` ինչպե՞ս են անելու մի բան, որ չի ստացվում մինչեւ հիմա: Այս հարցին վարչության պետը պատասխանեց. «Եթե երեխան անգամ դպրոց է գնում, նա այնտեղ մեխանիկորեն է նստած, որովհետեւ նրան հետաքրքրում են միայն իր լրացուցիչ պարապմունքները: Իսկ եթե երեխային բերում ենք հոսքային ուսուցման, եւ երեխան պարապում է այն առարկաները, որոնք իրեն պետք են, ապա այստեղ կարող ենք ակնկալել կրթական որակ: Սրան պետք է աջակցի նաեւ քննության նոր ձեւը»: Քանի որ խիստ կասկածելի է, թե այսօրվա ուսուցչական կազմի միջոցով կարելի է քիչ թե շատ լուրջ խնդիրներ լուծել, ուստի խնդրեցինք մեկնաբանել` ի՞նչ ձեւով է հայեցակարգում լուծվում կադրերի խնդիրը: «Այսօր կադրերի հարցը հիմնախնդիր է: Հարցը լուծելու համար պատրաստվում է ուսուցիչների ատեստացիա, ինչը կօգնի ընտրելու լավագույններին: Պետական քննություններ են անցկացվում եւ դրանց արդյունքներով որակավորվելու է ուսուցիչը: Եթե նրա աշակերտները չեն կարողանում քննություններ հանձնել, ուրեմն ուսուցիչն այնտեղ անելիք չունի»: Նկատենք, որ ավագ դպրոցը ֆինանսավորվելու է սովորական դպրոցից տարբերվող մի այլ բանաձեւով: Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բանաձեւն առայժմ գտնված չի, բայց որոնման փուլում է: Թե ի՞նչ են մտածում հայեցակարգի մասին նախարարությունից դուրս` դպրոցներում, փորձեցինք պարզել լինելով տեղում: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կրթօջախը հանրապետության այն 30 դպրոցներից է, որտեղ պետք է փորձնական կարգով ներդրվի հիշյալ համակարգը: Մեզ հետ հանդիպման ժամանակ տնօրեն Աննա Վեզիրյանն ասաց, որ հայեցակարգից տեղյակ է, եւ օրերս նախարարության աշխատակիցներն աշխատանքային հանդիպում են անցկացրել իրենց հետ: Նրան ուղղված մեր առաջին հարցը վերաբերում էր կադրերին` ձեր դպրոցի ուսուցիչները որքանո՞վ են պատրաստ իրենց ուսերին վերցնել ավագ դպրոցի ծանրությունը: «Ծրագրի համաձայն` նրանք պետք է վերապատրաստում անցնեն»: Տարիներ շարունակ աշակերտի միջին առաջադիմություն ապահոված ուսուցիչը կարո՞ղ է վերապատրաստման մի երկու «կուրս ընդունել» ու կրկնուսույց-դասախոսների հետ ոտք մեկնել: «Ուսուցիչներն այլընտրանք չունեն, պետք է աշխատեն իրենց վրա: Հակառակ դեպքում դուրս կմնան»: Հայեցակարգը չի նախատեսում դուրս մնացող ուսուցիչ: «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Ինձ ասացին, որ դպրոցները համալրվելու են լավագույն կադրերով»: Ի՞նչ են անելու տարրական դասարանների ձեր ուսուցիչները, երբ երեխաները կգնան կողքի, հարեւան գյուղերի դպրոցները: Տնօրենն ասաց, որ նախարարության աշխատողներն իրենց առաջ նման հարց չեն դրել. «Մենք լինելու ենք համալիր: Ունենալու ենք եւ տարրական դասարաններ, եւ ավագ դպրոց: Առանց որեւէ հարկադրանքի որեւէ մեկի նկատմամբ: Ծնողներն էլ չեն համաձայնի իրենց առաջին դասարանի երեխաներին ուղարկել հարեւան գյուղեր»: Շրջակա գյուղերից մեկի դպրոցի տնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, ծրագիրը համարեց աբսուրդ. «Երեւան քաղաքում միգուցե հնարավոր է նման ինչ-որ բան իրականացնել, բայց ոչ գյուղերում»: Նրա պնդմամբ` դպրոցների ֆինանսավորման աշակերտ-թիվ համակարգը կխանգարի դրան. «Եթե իմ դպրոցից 30-40 աշակերտ դուրս գա, գնա ավագ դպրոց, ուրեմն ես ուսուցիչ չեմ կարողանա պահել, ստիպված կլինեմ մյուս դասարաններն էլ փակել»: Նրա կարծիքով` խնդիր է նաեւ կադրերի հարցը. «Վերապատրաստումով բան դուրս չի գա, ոչ էլ ատեստացիայի միջոցով կարելի է ազատվել վատ ուսուցչից: Իսկ լավ ուսուցիչը փողոցում կանգնած չի, որ երբ ուզենաս բերես դպրոց»: Նրա կարծիքով` այս ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն շատ փող ներդնելու դեպքում. «Դպրոցի այսօրվա ֆինանսավորմամբ հնարավոր չի արդյունքի հասնել: Պարապող ուսուցիչը պետք է նյութական շահագրգռություն ունենա, որ տանը աշխատելու փոխարեն իր հմտությունները ներդնի դպրոցում, իսկ աշխատանքից հետո հանգստանա ու զբաղվի ինքնակատարելագործմամբ», - եզրափակեց նա:
- Գագիկ Աբգարյան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Աբգարյան
Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:
Չնայած այս դեպքում պետք է ...ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան
Հայաստանում դատավորաց խավը նմանվում է այն բանակի զինվորներին, ովքեր հոծ խմբերով փախչում են հակառակորդի ընդամենը մեկ զինվորից: Եվ երբ նրանց հարցնում են, թե այսքանով ինչու՞ եք վախենում մեկից, նրանք պատասխանում ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե Խառատյան
Երեկ մինչ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկաններին հրելու մեղադրանքով դատում էին Դավիթ Մաթեւոսյանին, դատավորի ցուցումով դատական դահլիճից հրելով, բռնությամբ ու էլեկտրաշոկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԴԱՐՆԵՐ
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին:
«Հենց առաջին պահին, ...ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ ՆԱՅԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ
Սասուն Միքայելյան
Ուղերձ հրազդանցիներին Հարգելի՛ հրազդանցիներ. մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Ինչպես գիտեք, ես պաշտպանում եմ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Չեմ ուզում մանրամասնել նրա ...ԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա Գաբրիելյան
Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ...ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան 2
Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:
Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ...ՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:
Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:
Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ ...
ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե ՄանուկյանԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար ԲարսամյանՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա ԳաբրիելյանԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

