
ԱՇԽԱՐՀ
- Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն հինգերորդ անգամ խմբագրում-ճշգրտում է տեքստը: Այդ մասին «The Guardian»-ին տեղեկացրել է լրագրող եւ Մարկեսի մտերիմ ընկեր Դարիո Արիսմենդին: 250 էջանոց ստեղծագործությունը դեռեւս վերնագիր չունի, եւ հայտնի չէ անգամ, թե երբ կհրապարակվի: Ընթերցողին Գաբրիել Գարսիա Մարկեսի անունը ծանոթ է «Հարյուր տարվա մենություն» վեպից, որի համար 1982 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ: Գրողի վերջին վեպը` «Հիշելով իմ տխուր թեթեւաբարո կանանց» վերնագրի ներքո, հրապարակվել է 2004 թվականին: 2006-ին Մարկեսը հայտարարեց, որ «տող անգամ այլեւս չի գրի»:

1989 թվականին բժիշկները նրա թոքերում ուռուցք հայտնաբերեցին, ինչը ծխելու հանդեպ ունեցած իր մոլի կրքի հետեւանք էր. օրական ծխում էր 3 տուփ ծխախոտ: 1992 թվականին վիրահատվելուց հետո հիվանդությունը կանխարգելվեց, սակայն 1999 թվականին բժշկական հետազոտությունը ուռուցքի նոր դրսեւորում` լիմֆոմ հայտնաբերեց նրա մոտ: Այդուհետ նա երկու դժվարին վիրահատություն տարավ Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ երկար բուժում ստացավ: Սակայն դա չխանգարեց Մարկեսին զբաղվելու քաղաքական գործունեությամբ. նա Ալվարո Ուրիբեի կառավարության եւ ապստամբների` Ազգային-ազատագրական բանակի ներկայացուցիչների միջեւ միջնորդ էր: «Հիշելով իմ տխուր թեթեւաբարո կանանց» վեպը պատմում է ծերունու մասին, որ կամենում է նշել իր 90-ամյակը` կենակցելով 14-ամյա օրիորդի հետ: Սակայն` միանգամայն անսպասելիորեն սիրահարվում է նրան: Երկու տարի անց` 2006 թվականին, գրողը իսպանական` «La Vanguardia» հրատարակությանն ասել էր, թե չի շարունակելու ստեղծագործել, մասնավորապես` ընթերցողները չեն տեսնի իր հուշագրությունների երկրորդ հատորը (առաջինը` «Ապրել` որպեսզի պատմել կյանքի մասին» վերնագրի ներքո, լույս ընծայվեց 2001 թվականին եւ դարձավ իսպանալեզու աշխարհի բեստսելլերը):
ում նոր համընդհանուր ճգնաժամ է առաջանում` ջրի պակասը Ջրի համընդհանուր ճգնաժամը շոշափում է Եվրոպան, առաջին հերթին` Պորտուգալիան, Իսպանիան եւ Կիպրոսը, որտեղ ճիշտ եւ ճիշտ սկսվում է զբոսաշրջության շրջանը: Հորդանան գետի ավազանում ընթացող մերձավորարեւելյան պատերազմն անդրադառնում է Եվրոպայի վրա, իսկ Աֆրիկայի երաշտը կարող է գաղթի չտեսնված ալիք բարձրացնել: Ռուսաստանին, որն իր քաղցրահամ ջրերի պաշարով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, եւս չի շրջանցել այդ ճգնաժամը: 1975 թվականից Եվրոպա մայրցամաքում պայքար է տարվում ջրի խնայողության համար: Անցյալ տարվա հուլիսից Եվրոպայում գործում է երկարաժամկետ ծրագիր, որը ենթադրում է խնայողություն, մաքրում եւ ջրի բազմապատիկ օգտագործում: Ռուսաստանում հիմնախնդիրը խնայողությունը չէ, այլ ջրի որակը: Հատկապես 80 տոկոս դեպքերում այդ ցուցիչը հանգեցնում է վտանգավոր համաճարակների, որոնցից են աղիքային տարանցիկ հիվանդությունները, հեպատիտ Ա-ն: Վերջին ժամանակներս զանգվածային թունավորումները ավելի հաճախակի են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` Ռուսաստանը մաքուր ջրի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը` Ֆինլանդիայից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից եւ մյուս երկրներից հետո: Ռուսաստանի ամենաաղտոտված շրջաններն են Ուրալը, Արեւմտյան Սիբիրը, Ամուրը: Մոսկվայում վատթարագույն վիճակը չէ: Ջրի լուրջ խնդիր ունի նաեւ Չինաստանը:
Երկրաշարժ Չինաստանում Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 20 հազարից: Երկրաշարժի էպիկենտրոնում ուժեղ ավերածություններ են, փլատակների տակ դեռեւս կան հազարավոր մարդիկ: Երկրաշարժը ազդել է նաեւ Օլիմպիական կրակի էստաֆետի վրա: Որոշվել է վազքի երթուղին կրճատել: Ցզյանսու նահանգից օլիմպիական կրակի տեղափոխման արարողությունը սկսվել է զոհերի հիշատակը լռության րոպեով հարգելուց հետո: Այստեղից Օլիմպիական կրակի խորհրդանիշը տեղափոխվել է Լունյան, որտեղ արարողությունը վերածվել է բարեգործական ակցիայի: Հազարավոր մարդիկ հանգանակություն են կատարել` հօգուտ երկրաշարժից տուժածների: Ի դեպ, կորած համարվող բրիտանացի զբոսաշրջիկները գտնվել են: Երեսունն էլ բարեհաջող վերադարձել են Չեն Դու քաղաք: Սակայն դեռ հայտնի չէ երեք օտարերկրացիների` երկու ամերիկացիների եւ մեկ թաիլանդահպատակի ճակատագիրը:
Իրան. միջուկային ծրագիր Եվրամիությունում Իրանի դեսպանը ծանուցել է այն մասին, որ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խավիեր Սոլանային ներկայացրել է առաջարկությունների նոր փաթեթ` միջազգային հիմնախնդիրները կարգավորելու համար, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի, անվտանգության ոլորտի ընդգրկուն հարցերին: Դեսպան Ալի Ասգար Հաջին ասում է, որ Իրանը «կարեւոր խաղացող է» Մերձավոր Արեւելքում եւ ջանում է անվտանգության հետ կապված հիմնախնդիրները լուծել աշխարհի գերտերությունների հետ` ահաբեկչության եւ բռնապետության դեմ պայքարի նպատակներով: Նա նաեւ ակնարկել է էներգապաշարների պակասի մասին եւ հայտարարել, որ այդ բոլոր հարցերը կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ:
Փաստորեն չստացվեց... Առաջիկայում Նորվեգիայում դատալսում կլինի ֆրանսիացի խաբեբայի գործի առնչությամբ: Նրան հաջողվել է վիետնամցի իր ծանոթից կորզել 35 հազար դոլար: Այդ մասին տեղեկացնում է «France Presse» գործակալությունը` վկայակոչելով նորվեգական ԶԼՄ-ները: Նա գայթակղիչ առաջարկ է արել վիետնամցուն. անհրաժեշտ էր ընկղմել թղթադրամները մաքուր թղթերի հետ ինչ-որ կախարդական լուծույթի մեջ: Գիշերվա ընթացքում գումարը պետք է կրկնապատկվեր: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատկերացումներով է ղեկավարվել վիետնամցին, սակայն լսել է ֆրանսիացու խորհուրդը: Առավոտյան, իհարկե, նա գումար չի հայտնաբերել: Բարեբախտաբար, «ալքիմիկոսին» հայտնաբերել են օդակայանում, երբ նա փորձում էր լքել երկիրը: Նրա մոտ հայտնաբերել են 40 հազար դոլար:
Իսրայելը տոնում է իր պետականության 60-ամյակը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ ժամանեց Իսրայել` հրեական պետության 60-ամյակին նվիրված տոնակատարություններին եւ պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին մասնակցելու համար: Բեն Գուրիոնի անվան օդակայանում նրան դիմավորեցին նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Էհուդ Օլմերտը, Քնեսեթի խոսնակ Դալիա Իցիկը, նախարարներ եւ պատգամավորներ: Բուշի անվտանգությունն ապահովում են 800 իսրայելցի ոստիկան եւ անվտանգության ծառայությունների գործակալ: Եվս 12 հազար ոստիկան ապահովում է Երուսաղեմի կարգուկանոնը: Երուսաղեմում ԱՄՆ նախագահը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ վարչապետ Էհուդ Օլմերտի հետ կքննարկի խաղաղության գործընթացը եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, իսկ այնուհետեւ ելույթ կունենա «նախագահական խորհրդաժողովում»: Թել Ավիվ ուղեւորվելուց առաջ Ջորջ Բուշը հայտարարել է, որ լավատեսությամբ է գնահատում մինչեւ տարեվերջ Իսրայելի եւ պաղեստինցիների խաղաղության համաձայնագրի հասնելու հավանականությունը, որի նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է:
Ավստրալիա-Իրան Ավստրալիայում Քեւին Ռուդի կառավարությունը պատրաստվում է Միջազգային դատարանում հայց ներկայացնել Իրանի նախագահ Ահմադինեջադի դեմ` Հոլոքոսթը հերքելու համար: Ավստրալիան առայժմ միակ երկիրն է, որ մտադիր է Իրանի ղեկավարին հանձնել միջազգային արդարադատությանը: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Քեւին Ռուդը ընդդիմության առաջնորդ էր, խոստացել է հրեական համայնքին դատաքննություն նախաձեռնել Ահմադինեջադի նկատմամբ: Լեյբորիստների առաջնորդը հայտարարել է, որ պարոն Ահմադինեջադի հայտարարությունը Իսրայել պետությունը ոչնչացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ «սիոնիստների» մարդկային բնույթը կասկածի տակ դնելը պետք է վիճարկվի, քանի որ դրանք համարվում են սադրանքներ, ինչը քրեորեն պատժելի է ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի համաձայն: Ավստրալիայի քաղաքական շրջաններում սա միանշանակ չի ընդունվել: Այսպես` փոխվարչապետ Ալեքսանդր Դաուները մեղադրել է Ռուդին, որ վերջինս գիտակցաբար մոլորեցնում է Ավստրալիայի հասարակությանը եւ հրեական համայնքին, այսպես ասած, «սարսափելի աճպարարությամբ», ինչը չի կարող ի կատար ածվել: Նրա կարծիքով` դա միայն կվնասի Ավստրալիայի դիվանագիտական կարգավիճակին: Միջազգային լրահոսը պատրաստեց Գոհար Բարսամյանը
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

