
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
- ...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ստեղծվել է մեր երկրում:

Իսկապես չեմ հասկանում: Ոչ թե որ անհույս բութ եմ: Չէ: Անհույս չեմ: Իսկ չեմ հասկանում, որովհետեւ...չեմ հասկանում: Էդ ԵԽԽՎ բանաձեւում սեւով սպիտակի վրա գրված է. ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ովքեր անազատության մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների եւ սկզբունքների համար, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, երկխոսություն սկսել ընդդիմության հետ, թույլատրել հանրահավաք-երթ-ցույց անելը: Ի՞նչն է անհասկանալի, որ հանձնաժողով են ստեղծել: Ո՞ր մասը չեն հասկացել, որ հանձնաժողովը պիտի կարդա-պատմի-բացատրի: Եվ արդյո՞ք նրանք, ովքեր սեւով սպիտակի վրա գրած բաները առանց տարբեր հանձնաժողովների օգնության` կարդալ-պատմել-բացատրելու, չեն հասկանում` իրավունք ունեն պաշտոններ, առավել եւս` բարձր պաշտոններ զբաղեցնել: Թեկուզեւ` Հայաստանում: Եվ արդյո՞ք այդ հանձնաժողովներում ընդգրկված են այնպիսիք, ովքեր հասկանում են: Գրվածից: Սեւով` սպիտակի վրա: Կարդալով: Առանց կողմնակի աջակցությունների: Ինքնուրույն: Չգիտեմ: Ես` չեմ հասկանում: Ոչ թե գրվածը, այլ գրվածը կարդալ-հասկանալ-բացատրելուն կոչված հանձնաժողովի գոյությունը: Իսկապես չեմ հասկանում: Ու ոչ թե էն պատճառով, որ անհույս բութ եմ: Ու անհասկացող: Չէ: Անհույս չեմ: Էս վերջերս, օրինակ, սկսել եմ ահագին բաներ հասկանալ: Ուշացումով, ճիշտ է, բայց դե... Սկսել եմ հասկանալ, օրինակ, որ մարդկանց բաց թողնելու համար ոչ թե հանձնաժողով է պետք ստեղծել, այլ...բաց թողնել: Որ, օրինակ, երթերը-ցույցերը-հանրահավաքները կարելի է թույլատրել...թույլատրելով դրանք: Որ միջազգային անկախ հետաքննություն կարելի է անցկացնել` միջազգային անկախ հետաքննություն անցկացնելով: Որ ցավոտ խնդրի մասին երկխոսությունը նշանակում է երկխոսություն ցավոտ խնդրի մասին: Տեսնու՞մ եք: Ասում էի, չէ՞, որ անհույս չեմ: Իսկ եթե ես հասկացել եմ, ուրեմն էլ մարդ պիտի մնացած չլինի, որ հասկացած չլինի: Ուրեմն` ինչի համար են էդ հանձնաժողովները` «պրոստո»` լենինաբար, գործը թաղելու՞, թե՞... ...Հե~յ, ո՞վ կա այդտեղ:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե ՄանուկյանԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե ԽառատյանԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

