
«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
- Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:

-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորներին` պատժված եւ ոչ մեղավորներին` ազատության մեջ... - Ես կարծում եմ` լարվածությունը գնալով ուժեղանում է: Նույնիսկ համաձայն չեմ այն պնդմանը, թե շատերը սպասման մեջ են: Շատերը ավելի շուտ պասիվ պայքարի մեջ են: Այսինքն` այդ լարումը կա մեծամասնության մոտ, որը սպասում է հարմար առիթի` պոռթկալու եւ կրկնելու հանրահավաքային շարքը, որը բիրտ ուժով եւ արյամբ ճնշվեց իշխանությունների կողմից: Իրավիճակը պայթունավտանգ է, եւ իշխանությունները այս ընթացքում ոչինչ չարեցին այդ վտանգը չեզոքացնելու համար: Ավելին` փորձում են սեղմել, փորձում են պատժամիջոցներ կիրառել, կոշտ քաղաքականությունը շարունակել, ինչը, համոզված եմ, որեւէ արդյունքի չի բերելու: Պարզապես պետք է հիմնախնդիրներ դնել եւ լուծել, ինչին այս իշխանությունները, փաստորեն, պատրաստ չեն: - Մարտի 1-ի դեպքերից հետո խոսում են երկխոսության մասին: Այսօր, կարծում եք, չի՞ սպառվել երկխոսության ժամկետը, տեսնու՞մ եք երկխոսության եզրեր: - Ես տեսնում եմ, որ իշխանությունները գնալով փակում են երկխոսության ճանապարհը` կլոունադայով, որ կոչվում են դատավարություններ, շարունակելով քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները, մատը մատին չխփելով մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների գործերը բացահայտելու, իրական մեղավորներին բացահայտելու հարցում: Այսինքն` իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք ցանկություն չունեն երկխոսության: Ավելին, կարծում եմ, իրենց թվում է, թե կարիք չունեն երկխոսության: Եթե այսքան նեղանում է քննարկման դաշտը, ապա իշխանափոխությունից հետո, որը համոզված եմ` անխուսափելի է, իշխանություններն իրենց համար փրկության հնարավորություններ չեն թողնում: Այս պարագայում իշխանություններին սպասում է կամ ժողովրդական ալիքի տակ ճզմվելու անփառունակ հեռանկարը կամ ծանր վճիռներ միջազգային ատյանների դատարաններում: Որոշակի երկխոսության հնարավորություն ինքնըստինքյան դեռեւս կա: Օրինակ` եթե անմիջապես ազատեն բոլոր քաղբանտարկյալներին, ապա շատ դատախազներ հետագայում չեն մեղադրվի ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելու, իսկ շատ դատավորներ՝ ակնհայտ ապօրինի վճիռներ կայացնելու համար: - Իշխանությունները, սակայն, պնդում են, որ իրենք բարեփոխումներ են իրականացնում, բացի դա` պարբերաբար արդարանում են. վերջերս Ռ.Քոչարյանը հարցազրույց տվեց ու ասաց, թե ուժի կիրառումը պարտադրված է եղել, դա ամենաշատը իրենց էր ոչ ձեռնտու, ավելին` ձեռնտու էր հակառակ կողմին: Իսկապե՞ս... - Դա իհարկե պատասխանատվությունը իր վրայից գցելու` Քոչարյանի սովորական քաղաքականությունն է, որը հիմա նա փորձում է իրականացնել բացարձակ անպատասխանատու վիճակում` որեւէ պաշտոն չզբաղեցնելով: Իսկ հարցազրույցի ոճը ես կասեի ոչ թե անպատասխանատու էր, այլ նույնիսկ սանձարձակ` խոսքերը, բառերը` ապա նայեք: Արյունը իշխանություններին պետք էր, որ ժողովուրդը վախենա իրենցից: Նրանց ներկա քաղաքականությունը էլի նույնն է. փորձում են վախեցնել, մարդկանց են աշխատանքից ազատում, բերման ենթարկում, ձերբակալում, անիմաստ զրույցների հրավիրում: Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա մինչեւ հիմա որեւէ բան չենք տեսել: Երեք ամսվա ընթացքում գոնե փոքր քայլ հնարավոր էր անել: Այն, ինչ որ ներկայացրել է ԵԽԽՎ բանաձեւի կատարման առթիվ ստեղծված Հովիկ Աբրահամյանի հանձնաժողովը, նույնիսկ լավ իմիտացիա էլ չի բարեփոխումների, այլ շատ պարզունակ, պրիմիտիվ իմիտացիա է: Փաստորեն միակ տեսանելի փոփոխությունը թանկացումներն էին: Եթե նորմալ հաշվարկ ենք անում, տեսնում ենք, որ թանկացումներ չպետք է լինեին: Եթե հաշվարկում ենք այս ընթացքում եղած դոլարի կուրսի փոփոխությունները, տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ գերշահույթներ չստանային, թանկացումներ կարող էին պարզապես չլինել: Պարզ է, որ գազի թանկացմանը հետեւելու են տրանսպորտի թանկացումները, դրան` բոլոր ապրանքատեսակների, այդ թվում նաեւ սննդամթերքի թանկացումները: Անխուսափելիորեն հետեւելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, այնպես որ, անհասկանալի է` ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Մինչդեռ անհրաժեշտ է մեկ բարեփոխում, որ ժողովրդից գողացված ձայները վերադարձվեն ժողովրդին: Պետք ունենալ վստահություն վայելող իշխանություններ, որ նա կարողանա աշխատել ժողովրդի հետ: - ԵԽ-ն մինչեւ հունիս ՀՀ իշխանություններին ժամանակ էր տվել` ԵԽԽՎ բանաձեւը կատարելու համար: Կհասցնե՞ն... - Ոչ մի իրական քայլ չեմ տեսել: Շարունակվում է նույն քաղաքականությունը, որ եղել է մարտի 1-ից հետո: Նույն չհայտարարված արտակարգ դրությունն է: Օրինակ` կիրակի օրը Ազատության հրապարակում կայացած ռոք համերգի ժամանակ ոստիկաններն իրենք էին որոշում` ով կարող է մասնակցել համերգին, ով` ոչ: Նույն արտակարգ դրությունն է. պարզապես զինվորականների փոխարեն ոստիկաններ են կանգնած: Իրենք ոչինչ էլ չեն ցանկանում փոխել: Օրինակ` ԵԽԽՎ-ն պահանջում է, որ չեղյալ հայտարարվեն միտինգների հետ կապված օրենքի վերջին լրացումները, իսկ իրենք մտցրել են նոր դրույթ, որ մերժումները կարելի է բողոքարկել դատարանում: Իսկ դատարաններն այս ընթացքում ցույց են տվել իրենց դեմքը, եւ մենք հասկանում ենք, որ դատավորներն այսօր Ս.Սարգսյանի, Ռ.Քոչարյանի թիկնազորի մի մասն են` պարզապես դատավորի պատմուճանով: Այնպես որ, բարեփոխումներ սկզբունքորեն անհնար է պատկերացնել: Ի՞նչ կարող է սպասվել Հայաստանին: Եթե ընդդիմությունը ցույց տա իր ակտիվությունը, ապա Արեւմուտքի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների վիճակը կարող է կտրուկ վատանալ: Հայաստանի իշխանությունները հռչակել են հանրապետություն, որ Հայաստանում պետք է լինի ժողովրդի իշխանություն, մինչդեռ գնում է ժողովրդի իշխանության ամենակոպիտ բռնաբարում: Սա Հայաստանը դարձնում է պրոբլեմատիկ երկիր Արեւմուտքի համար: Անհասկանալի է, թե ՀՀ իշխանությունները ում են ներկայացնում, արդեն ակնհայտ է դառնում, որ ժողովրդին չեն ներկայացնում: - Կարո՞ղ է այդ իրավիճակն ազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա: - Իհարկե կազդի, քանի որ ոչ լեգիտիմ իշխանությունները կրիտիկական չափով չափազանց թույլ իշխանություններ են, եւ այդ թույլ իշխանությունների հանդեպ կարող են կիրառվել շատ կոշտ միջոցներ միջազգային ասպարեզում` ընդհուպ մինչեւ մեզ համար անընդունելի բանաձեւ ստիպելը, որ այս իշխանություններն ընդունեն: - ...Հայ հասարակության անելիքը ո՞րը պետք է լինի, ըստ Ձեզ: - Հայաստանի հասարակության անելիքը սեփական իրավունքների համար պայքարն է: Այն կարող է արտահայտվել տարբեր ձեւերով եւ տարբեր բնագավառներում: Եվ այդ պայքարի արդյունքում այդ իրավունքների ձեռքբերումը, որից հետո չափազանց հաճախ օգտագործվող բառը` ազատությունը, կդառնա իրականություն: Անկախությունը նրա համար է, որ քաղաքացիներն ազատ զգան իրենց, ազատության մեջ ապրեն: Եթե մեր քաղաքացիները ապրում են անազատության մեջ, այդպիսի անկախությունն անիմաստ է: Եթե քաղաքական հայացքների համար կա գեթ մեկ անազատ մարդ, ուրեմն մյուսները նույնպես անազատ են:
- Մարինե Խառատյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

