
ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
- Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի մասին:

Մարտի 1-ից հետո քաղաքապետարանը 27 անգամ մերժել է Համաժողովրդական Շարժման` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին իրազեկող դիմումները: Մերժել է շինծու պատճառաբանություններով: Երեկվա` 28-րդ դիմումի հետ կապված պահանջների քաղաքապետարանի մերժումը ոչ թե շինծու էր, մերժելու ձեւը` ակնհայտ լպիրշ, այլ` ապ-ուշ: Եվ ամեն ինչն էր ապ-ուշ, այսինքն` ապուշադիր, որովհետեւ չէին նկատում եւ չէին լսում քաղաքապետարանի դիմաց հավաքված ժողովրդի պահանջները` «Օրենք, իրավունք` պահանջում ենք», «Միտինգներ, ցույցեր, երթեր` պահանջում ենք», «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», «Ազատություն Ազատության հրապարակին», «Ոչ ստրկամտությանը, ոչ որսապաշտությանը», «Կատարեք ԵԽԽՎ-ի պահանջները», «Մի պղծեք ժողովրդավարությունը», «Երվանդ Զախարյան, հանդիպում»: «Սա Համաժողովրդական Շարժման ակցիաներից մեկն է, եւ պահանջում ենք առաջին` ապահովել ապրիլի 12-ին ներկայացրած իրազեկման քննարկմանը մեր ներկայացուցչի ներկայությունը, երկրորդ` կատարել ԵԽԽՎ պահանջները, որով պահանջվում է ժողովրդավարության նորմերի` թույլատրելիության սահմաններում ժողովների, հանրահավաքների, երթերի անցկացման ապահովումը, երրորդ` ի գիտություն ընդունել մեր դիմումները մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ», - ասաց Համաժողովրդական Շարժման անդամ Նորայր Նորիկյանը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արտակ Զեյնալյանը ավելացրեց. «Այս բողոքի ակցիան, պահանջը ուղղված է նրան, որ քաղաքապետարանը իրազեկումների քննարկումները պատշաճ ձեւով մեզ ծանուցի եւ տեղյակ պահի իրազեկումների քննարկումների օրվա, տեղի, ժամի մասին եւ դրանց մասնակիցների վերաբերյալ: Որպեսզի մեր իրազեկումներն ընդունվեն ի գիտություն, որովհետեւ դրանց մերժումները կամայական են, նաեւ` խտրական: Իսկ թե մենք ինչ կանենք` կորոշենք ինքներս, քանի որ մենք իրավունք ունենք դիմելու խաղաղ ցույցեր, երթեր անելու մեր իրավունքի պաշտպանությանը»: Ի դեպ, քաղաքապետարանում հենց այդ ժամին Երվանդ Զախարյանի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ կամ սովորական խորհրդակցություն էր կամ` հանդիպման ոչ այնքան հաճելի ժամեր, երբ մի կողմը փորձում էր հասկանալ, թե ինչու՞ 90 օրով հետաձգվեց «Երեւան քաղաքի կառավարման մասին» օրենքի քննարկումը, որի դրույթներից է քաղաքապետի` այլեւս ընտրովի եւ ոչ նշանակովի մարմին լինելը, իսկ մյուս կողմը պետք է պատասխանի կամ` տակից դուրս գա: Բացի այդ, «տակից դուրս գալու» մի առիթ էլ կար. ԵԱՀԿ ներկայացուցիչները, լսելով շենքի մոտ հավաքված ժողովրդի պահանջները, դուրս կնայեին պատուհանից ու, անկասկած, կհարցնեին Ե.Զախարյանին. «Ի՞նչ են ուզում այս մարդիկ»: Ի~նչ անհարմար դրություն. ի՞նչ պիտի պատասխաներ նշանակովի քաղաքապետը, որի քաղաքի բնակիչներն այնքան պահանջկոտ են, անհնազանդ... Լավ է, գոնե, «Ազատություն» բառը միջազգային «liberti»-ի հետ հնչյունական ընդհանրություն չունի, թե չէ ի՞նչ պիտի ասեր քաղաքապետը, ինչու՞ են այդ մարդիկ շարունակում այդքան հաճախ եւ այդքան կրքով վանկարկել այդ բառը: Մի խոսքով, ծանր էր մայրաքաղաքի նշանակովի քաղաքապետի վիճակը, չնայած նա զով սենյակում էր, ուզած ժամանակ կարող էր ջուր ըմպել, արեւի ճառագայթները, ոչ էլ ոստիկանները բնավ չէին անհանգստացնում նրան: Ժողովուրդը կանգնած էր արեւի տակ, ոստիկաններն էլ` նրանց հետ: «Կես ժամից ավել է, ինչ քննարկում են մեր պահանջը: Փորձում են արհեստականորեն ձգձգել, որ մենք հիասթափվենք գնանք»..., - Նորայր Նորիկյանը խոսքը դեռ չվերջացրած` ժողովուրդը հավաստիացրեց, որ մնալու է մինչեւ վերջ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»... Անցան մի քանի կես ժամեր: Մոտեցան երկու գնդապետներ եւ փոխանցեցին, որ ժողովրդի պահանջը չի կարող բավարարվել, քանի որ քաղաքապետարանի` երթերի եւ հանրահավաքների իրազեկման լիազոր ներկայացուցչի կնոջը վիրահատել են... Շատ ապ-ուշադիր են. ոչ ժողովրդի պահանջն են հասկանում, ոչ իմաստը...
- Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե ԽառատյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ ԱմատունիԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

