
«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
- Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ՀՀ իշխանությունները գերադասում են այդ մարդկանց դեռ անազատության մեջ պահել` ավելացնելով վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի` կալանքի ժամկետները, թեեւ ձերբակալվածներից ոմանց նկատմամբ կարծեք «գթառատություն» են ցուցաբերում` նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելով հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:

«Ես առավել քան համոզված եմ, որ զինվորաոստիկանական երկրի սկզբունքներով առաջնորդվող ՀՀ իշխանությունները չեն կատարի ԵԽԽՎ բանաձեւի կետերը, թեեւ մինչեւ մայիսի 28-ը, այսինքն` այդ բանաձեւի կետերը կյանքի կոչելու համար սահմանված ժամկետը դեռ որոշ ժամանակ կա», - այս կարծիքին է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանն իր այդ հոռետեսական կանխատեսումը հիմնավորեց` վկայակոչելով ամեն օր հանրապետության տարբեր մարզերից օրենքի կոպիտ խախտումներով ոստիկանություն կամ դատախազություն բազմաթիվ քաղաքացիների տանելու փաստերը, ինչպես նաեւ այն, որ չնայած միջազգային հանրության հորդորներին, քաղաքական շարժառիթներով կալանավորված անձինք դեռ շարունակում են պահվել անազատության մեջ: Իրավապաշտպանը, չնայած այս ամենին, ենթադրում է, որ մինչեւ մայիսի 28-ը իշխանությունները համաներում կհայտարարեն ու քաղբանտարկյալներից ոմանց ազատ կարձակեն: «Համաներում ասվածի էությունը, եթե պատկերավոր նկարագրենք, այս է. չնայած դուք կատարել եք այս-այս հանցանքները, սակայն մենք ձեզ ներում ենք շնորհում: Այսինքն` իշխանությունները եթե անգամ որոշեն համաներում հայտարարել, դա չի նշանակում, որ «մեղադրյալների» վրայից հանվելու է նրանց մեղադրանքը: Թե դա ինչպե՞ս կընդունվի մեր քաղբանտարկյալների կողմից, նրանք ինչպե՞ս կպահեն իրենց այդ պարագայում, այլ հարց է», - ասում է իրավապաշտպանը: Մեր այն հարցին, թե այսօր, ի վերջո, քանի՞ քաղբանտարկյալ կա մեր երկրում, իրավապաշտպանը դժվարացավ ստույգ թիվ ասել. «Մարտի 1-ից առաջ եւ հետո ձերբակալվածների շարքում 100-ից ավելի մարդ կա: Քաղբանտարկյալ կամ «խղճի գերիներ» են համարվում նաեւ «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ մոտ 73 բանտարկյալները, որոնք եւս «Amnesty International» աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպության եւ ԵԽ չափանիշներով քաղբանտարկյալ են համարվում: Քաղբանտարկյալ կարգավիճակն ունեն նաեւ այն մարդիկ, ովքեր պայմանական են ազատ արձակվել»: Հարցին, թե արդյո՞ք «Հելսինկյան ասոցիացիան» համագործակցում է տեղական այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ ի՞նչ կերպ են աշխատում այս օրերին այդ կազմակերպությունները, պրն Դանիելյանը պատասխանեց. «Մենք չենք համագործակցում ոչ մի իրավապաշտպան հ/կ-ի հետ: Այս օրերին այդ հ/կ-ներից շատերը պետք է խիստ զբաղված լինեին եւ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չունենային, սակայն, ցավոք, դրանցից քչերն են այսօր զբաղվում իրենց իրավապաշտպան առաքելությամբ. դրանցից մի քանիսը նույնիսկ հեռու են մարդու իրավունքների պաշտպանությունից եւ կաշկանդված են չգիտես ինչերով: Երբ Հայաստան են գալիս միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ, օրինակ` Ագոյի խումբը, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը` տեղական բոլոր իրավապաշտպան հ/կ-ները գալիս հավաքվում են, սակայն ոչ ոք նույնքան բոցաշունչ ճառեր չի ներկայացնում մեր երկրում առկա իրավիճակի մասին, ինչպես դա արվում է նրանց ամենօրյա սովորական գործունեության ընթացքում: Մինչդեռ պետք էր փաստերով, անուններով խոսել եւ նրանց ներկայացնել մեր երկրի իրական վիճակը... Մեր, այսպես ասած, իրավապաշտպան համակարգը, վերջին իրադարձություններից հետո կարծեք ճաքեր է տվել»: Մ.Դանիելյանն ասաց նաեւ, որ վերջերս «Հայելի» ակումբն իրեն եւ մեկ այլ իրավապաշտպանի` «Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանին բանավիճելու էր հրավիրել, սակայն բանավեճից ժամանակ առաջ Ա.Իշխանյանը հայտարարել է, թե «բանավիճելու բան չունի» Մ.Դանիելյանի հետ, եւ որ ինքն ու Դանիելյանը նույն կարծիքն ունեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: «Դա ճիշտ չէ, եթե ես ու պարոն Իշխանյանը բանավիճելու բան չունեինք, ապա նա վաղուց պետք է զբաղվեր լիքը գործերով: Ես, իհարկե, չեմ ուզում խոսել Իշխանյանի քաղաքական հայացքների մասին, սակայն մարդու իրավունքներն ինձ համար ամեն ինչից բարձր են, բարձր` պետական, կուսակցական ու աստղային շահերից»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության համար անկախ հանձնաժողով ստեղծելուն ու «թափանցիկ եւ վստահելի» հետաքննություն իրականացնելուն. «Եթե այդ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ԱԺ-ի, պետական այլ մարմինների ներկայացուցիչները, ես որեւէ սպասելիք չունեմ այդ հանձնաժողովից: Այդպիսի հանձնաժողովը «անկախ» անվանող մարդիկ երեւի մեզ հիմարի տեղ են դնում կամ, չվախենամ ասել` իրենք են հիմար: Այդ նույնն է, որ մեզ փորձում են համոզել, թե ՀՀ դատախազությունում ստեղծվել է անկախ քննչական մարմին, որն իբր թե անկախ է իր գործողություններում: Այդ մարմինը անկախ որակողները հիվանդ են, քանի որ մեր դատախազությունում չի կարող ստեղծվել անկախ մարմին: Ավելի լավ է` թող ինձ չխաբեն, իրենք իրենց էլ թյուրիմացության մեջ չգցեն», - ասաց իրավապաշտպանը:
- Հեղինե Մանուկյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե ԽառատյանՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

