
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
- «Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ մարտի 1-ի գործով կալանավորված, 2004թ. ընտանիքով Թեհրանից Երեւան տեղափոխված Վարդգես Գասպարին՝ շարունակելով. «Այս գործը ամբողջությամբ սարքված է՝ ըստ քաղաքական պատվերի: ...Ինձ համար պատվաբեր է, որ դատվում եմ գործի շրջանակներում, որտեղ ընդգրկված են հարգված եւ բարեհամբավ գործարար՝ Խաչատուր Սուքիասյանը, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը եւ քաղաքացիական շարժման նվիրյալ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի տասնյակ անձնուրաց ազատամարտիկներ, անկաշառ քաղաքական գործիչներ եւ պարզապես ազատատենչ քաղաքացիներ»:

Ամբաստանյալը հայտարարեց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ նման շինծու գործով, ուստի հանդես կգա միայն հայտարարություններով: Վարդգես Գասպարին երեկ դատարանում եռօրյա հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց այն բանից հետո, երբ դատավոր Արշակ Պետրոսյանը «անհիմն» համարեց ու մերժեց ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ընդ որում, «Ժառանգություն» խմբակցության 6 պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել, որով երաշխավորել էին, որ Վարդգես Գասպարին, լինելով ազատության մեջ, չի խուսափի դատաքննությունից: Հայրենադարձված սփյուռքահայը ակտիվ մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին, սակայն մարտի 1-ի նստացույցին չի մասնակցել, լսելով ինչ է կատարվել Օպերայում` առավոտյան 8.30-ին շատերի պես իջել է Մաշտոցի պողոտա, որտեղ էլ նրան ձերբակալել են: Երեկ դատարանում իրեն բավական ազատ էր զգում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը՝ նույնիսկ դատական նիստն ուղղորդելու հարցում: Մեղադրողը ընդհատեց պաշտպանի հայտարարությունը, ինչը դատավարական կարգի կոպիտ խախտում է, պարբերաբար ուղղորդում էր դատավորին՝ իր հայտարարություններով ու Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդություններին ներկայացրած առարկություններով: Այնպես որ, դատավորը այդպես էլ չհամարձակվեց «դուրս գալ» դատախազի խոսքերից ու բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած գեթ մեկ միջնորդություն: Դատավոր Արշակ Պետրոսյանի անհաղորդ հայացքից թվում էր՝ դատավարությունը նրան ընդհանրապես անհետաքրքիր էր: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու եւ պարզելու առթիվ: Մասնավորապես պարզվում է` քրգործի նյութերում բացակայում է քրգործ հարուցելու որոշումը. այնքան են շտապել, քրգործն ու նախաքննությունն իրականացրել են առանց որոշման, ինչը պետք է հիմք հանդիսանար նախաքննության եւ դատավարության համար: Պաշտպանը միջնորդեց հարցում անել եւ պարզել, թե կա՞ նման որոշում: Դատախազը առարկեց, իսկ դատավորը մերժեց միջնորդությունը: Պաշտպանը միջնորդեց նաեւ հարցում անել Արաբկիրի ոստիկանություն, թե ինչ իրավական հիմքով, գրավոր կամ բանավոր հրամանով էին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում «պարեկություն անում» Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, որոնք վկա են այս գործով, եւ որոնց ցուցմունքներով է սարքվել գործը: Դատախազը առարկեց, եւ միջնորդությունը մերժվեց: Ամբաստանյալին բերման ենթարկելու փաստաթղթերում մի տեղ գրված է՝ բերման է ենթարկվել առավոտյան 7-ին, մեկ այլ տեղ՝ 8.30-ին: «Դատարան է ներկայացված, ըստ էության, շինծու մի գործ, որը սարքված է անուշադիր, փնթի ու անգրագետ՝ ամենայն անպատասխանատվությամբ», - գործի առթիվ իր հայտարարության մեջ գնահատական տվեց ամբաստանյալը: Դատախազ Արամ Ամիրզադյանն իրեն այնքան ազատ էր զգում, որ դահլիճից մեկի ռեպլիկին ի պատասխան հայտարարեց. «Ձեր բերած լրագրողներն են»: «Մենք ոչ մեկի բերածը չենք ու ի տարբերություն դատախազության` պատվեր չենք կատարում», - ի պատասխան հայտարարեց «ՉԻ» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հորդորեց նաեւ դատարանի դահլիճը չվերածել շուրջպարի եւ ծառատունկի հրապարակի: Որոշ լրագրողներ էլ` ի նշան բողոքի, ցուցադրաբար լքեցին դահլիճը: Պաշտպանը միջնորդեց ընդհատել շուրջ 4 ժամ տեւած դատական նիստը, քանի որ ամբաստանյալը հոգնած է եւ վկաներին քննել հաջորդ դատական նիստում: Դատախազը կրկին առարկեց, եւ դատավորը մերժեց միջնորդությունը: Դատավորին պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՝ պատճառաբանելով, որ նա կողմնակալ է, անաչառ չէ եւ կաշկանդված է դատախազի ուղղորդումներով: Դատական նիստն ընդհատվեց: Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո դատարանի նախասրահում նկատեցինք, որ դատախազը մոտեցել ու զրուցում է վկա ոստիկանների հետ: Մոտեցանք՝ պարզելու, թե արդյոք հարգելի դատախազը չի՞ փորձում ուղղորդել վկաներին: «Ես չեմ ուղղորդում», - հայտարարեց դատախազը: Պարզվեց` ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց գործից կտրել, բերել են դատարան ու ստիպված են լինելու նորից գալ վկայություն տալու համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
- Մարինե Խառատյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

