
ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը. «Բանաձեւի կատարման ընթացքը կլինի այն հիմքը, որից ելնելով էլ մենք կկայացնենք հետագա որոշումները` ինչպես առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում», - շեշտել է Սեմնեբին:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան սատարող ուժերին` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը փոխանցել է իր տպավորությունները. Փիթեր Սեմնեբիի գնահատմամբ` առաջին նախագահն իր աջակիցների հետ միասին պատրաստվում է լուրջ դերակատարություն ստանձնել հայաստանյան քաղաքական դաշտում. «Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում թե անձամբ իր, թե իրեն սատարող ուժերի համար` այդ գործունեության ծավալման ընթացքում ուշադրությունը սեւեռելով ընտրությունների վրա: Իշխանավորների մի մասի մոտ մտավախություն կա, որ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներով անօրինական փողոցային ակցիաներ կնախաձեռնի: Իմ տպավորությամբ, սակայն, Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները մտադիր են իրենց քաղաքական գործունեությունը ծավալել օրենքի շրջանակներում»: Մանրամասնելով բանաձեւի կոնկրետ պահանջների վերաբերյալ իր դիրքորոշումը` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծել է. «Կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ` այն բոլոր հիմնարար ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվեցին արտակարգ դրության ընթացքում: Խոսքը, մասնավորապես, ցույցերի ու հավաքների ազատության մասին է, ինչպես նաեւ այն մարդկանց ազատ արձակման, որոնք բանտարկվեցին իրենց քաղաքական գործունեության հետ կապված: Կան խնդիրներ, որոնք ավելի շատ գործընթացի մաս են կազմում, օրինակ` երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը: Մեր տեսակետը հետեւյալն է` ավելի լավ է այս ամենն ավելի շուտ անել»: Սեմնեբին նաեւ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման շուրջ երկարատեւ քննարկումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ. «Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ` թե մինչեւ նրա երդմնակալության արարողությունը, թե դրանից հետո: Նա ինձ հավատացրել է, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան, ես որեւէ պատրանք չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր կամ կառույցներ, որ այլ կարծիք կունենան: Մնում է սպասել եւ տեսնել` բարձրացված խնդիրները լուծվելու՞ են, թե՞ ոչ», - նշել է Փիթեր Սեմնեբին: Ինչպես հայտնի է` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները երկուշաբթի երեկոյան ներկայացվել են Ս.Սարգսյանին, ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, խմբում ընդգրկված են արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահները, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները: Թե ինչ առաջարկություններ է ներկայացնելու սույն աշխատանքային խումբը ԵԽԽՎ-ի պահանջները իրագործելու ճանապարհին` ցույց կտա ժամանակը: Նկատենք միայն, որ ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները իրականացնելիս ներկայացված պահանջները կատարելու ցանկության դեպքում առանձնահատուկ առաջարկներ հարկավոր չէ պեղել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Պարզապես հարկավոր է կատարել այն բոլոր պահանջները, որոնց անհրաժեշտության մասին արդեն երկու ամիս անվերջ միայն խոսվում է: Երեկ տեղեկություններ ստացվեցին նաեւ այն մասին, որ ստացվել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Եվրախորհրդի մոնիտորինգի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Ուրբաթ օրը Ազգային ժողովում նախատեսվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որում կվճռվի այդ հարցը` արդյո՞ք այն կներառվի՞ առաջիկա քառօրյայի օրակարգում (հաջորդ երկուշաբթի օրը մեկնարկող), թե՞ ոչ: Ինչպես հայտնի է` Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին օրենքում մարտի 1-ից հայտարարված արտակարգ դրության ընթացքում կատարված փոփոխությունների նկատմամբ եվրոպացի փորձագետները իրենց վերապահումներն էին հայտնել, հատկապես այն դրույթի առնչությամբ, համաձայն որի` հանրահավաքն արգելելու դեպքում իրազեկում ներկայացնողն իրավունք չունի դիմել դատարան եւ կարճ ժամկետում ստանալ դատարանի վճիռը: Առկա էին նաեւ այլ մտահոգություններ, մասնավորապես` ինքնաբուխ հանրահավաքների արգելման, իրազեկում ներկայացնելու ժամկետների հետ կապված:
- Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե Խառատյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե Հարությունյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

