
«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
- Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԻԱԿ-ը, հրապարակել էր 105 լրագրողների շրջանում հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքները: Հարցումներին մասնակցել էին 105 լրագրող. Երեւանից` 60, մարզերից` 40, օտարերկրյա` 5 լրագրողներ: ԻԱԿ-ի կայքում տեղադրված դիտարկման համաձայն` լրագրողները ընդգծել են, որ պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը Հայաստանում շարունակում է լուրջ խնդիր մնալ: Չնայած պաշտոնյաները ընդունում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն է, պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը դեռեւս անբավարար է: Լրագրողները փաստել են, որ չնայած տեղեկություններ ստանալու իրավունքը վերաբերում է յուրաքանչյուրին, պաշտոնյաները խտրականություն են դնում քաղաքացիների եւ լրագրողների միջեւ. խտրական վերաբերմունք է նկատվում նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Հարցումների արդյունքներով` 105 լրագրողների 46%-ի կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմին էր համարվել արտաքին գործերի նախարարությունը, իսկ որպես փակ, տեղեկատվության առումով դժվար մատչելի գերատեսչություն է համարվել ազգային անվտանգության ծառայությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած արդյունքների առիթով ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 12-ին հաղորդագրություն էր տարածել, որում շնորհակալություն էր հայտնել լրագրողներին «նման բարձր գնահատականի արժանանալու համար» Ծրագրի ղեկավար եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ զրույցում տեղեկացանք, որ հարցումն անցկացվել է 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ արդյունքներն ամփոփվել են 2008-ի հունվարին: Ի դեպ, լրագրողների շրջանում նման հարցում կազմակերպությունը առաջին անգամ է իրականացրել: Ասել է թե` լրագրողները գնահատել են ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանի աշխատանքը, ով, ինչպես հայտնի է, ԱԳՆ մյուս չորս պաշտոնյաների հետ` փետրվարի 26-ին տարածած հայտնի հայտարարությունից հետո հեռացվեց աշխատանքից` Դիվանագիտության մասին օրենքը խախտելու պատճառաբանությամբ, եւ այժմ ԱԳՆ նախկին աշխատակիցների հետ բողոքարկում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանը: Շ.Դոյդոյանը մեր հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ լրագրողների նման գնահատականին արժանացած պաշտոնյան հեռացվել է աշխատանքից, պատասխանեց, որ լրագրողները գնահատել են Վլադիմիր Կարապետյանի եւ իր թիմի աշխատանքը, ովքեր կարողացել են նման լավ ավանդույթներ ձեւավորել, իսկ աշխատանքից հեռացնելու փաստը դիտարկեց արդեն քաղաքական հարթությունում: ԻԱԿ-ի կայքում, ապրիլի 11-ի ամսաթվով տեղադրված է ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքը ԻԱԿ-ի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների առիթով, որում նա նշել է, որ շոյված է նման գնահատականի արժանանալու համար. «Որպես ԱԳՆ մամուլի քարտուղար կցանկանայի շարունակել այս ոճով իմ աշխատանքը, սակայն, թերեւս, ոչ բոլորն են գնահատում ճշմարիտ խոսքի արժեքը: Կամ` ժամանակներն են այդպիսին: Ո՞րն է ամենամեծ վտանգը մեր մասնագիտության ներկայացուցիչների համար. իմ կարծիքով` միանշանակ` սուտը: Եթե մամուլի քարտուղարը անկեղծ չէ, ավելին` ստում է` առաջին հերթին տուժում է իր ներկայացրած գերատեսչությունը, հիմնարկի ղեկավարը, ինքը պաշտոնյան: Դա նշանակում է, որ անկեղծ չէ գերատեսչության ղեկավարը: Իսկ լրագրողի պարտքն եմ համարում հնարավորինս արագ այդ սուտի բացահայտումը, որովհետեւ մեր հասարակությունը պետք է պաշտպանված լինի անազնիվ պաշտոնյաներից, իսկ պետության ղեկավարությունը` տեղեկացված, թե որ գերատեսչությունն է չարաշահում իր վստահությունը եւ վարկաբեկում իշխանությանը: Սակայն մեզանում նման տրամաբանությունը դեռեւս չի գործում, սուտը դեռ կարողանում է գտնել իր ճանապարհը, իսկ լրագրողները դեռ չեն սովորել իրենց բացահայտումներով պատժել ստախոս խոսնակներին: Ես հավատացած եմ, որ եթե մեկ անգամ բացահայտվի իմ անազնվությունը` ես կկորցնեմ լրատվամիջոցների եւ հասարակության վստահությունը եւ այլեւս չեմ կարողանա աշխատել PR ոլորտում, առհասարակ` որպես պետական ծառայող, որովհետեւ, մասնավորապես լրատվամիջոցները, իրավունք կունենան իմ անուն-ազգանունը ամեն անգամ նշելուց ավելացնել` ստախոս: Այդ դեպքում ամենաճիշտ որոշումը կլինի անհապաղ հրաժարականը` առաջին հերթին ղեկավարության բարի համբավը չվնասելու համար», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակը: Անդրադառնալով մարտի 1-ին Երեւանում կատարված ողբերգական դեպքերին` Վլադիմիր Կարապետյանը մասնավորեցրել է. «Իսկ ինչ կա մեզանում` ասում են մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցները զենք են ունեցել. արդեն քառասուն օր է որեւէ մեկին նման մեղադրանք, որքան գիտեմ, ներկայացված չէ, հետո ասում են` իրավապահները զենք չունեին. հստակ կադրեր կան զենքը ձեռքին ոստիկանների: Ասում են` իրավապահները չեն կրակել, սակայն առնվազն չորս զոհ հրազենի օգտագործման հետեւանքով է: Ասում են` երեքն էլ հատուկ միջոցների օգտագործումից են մահացել, եւ մենք գիտենք, թե որ ստորաբաժանումներն են օգտագործել այդ միջոցները, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի կանչվում պատասխանատվության: Սակայն ամենազավեշտալին գիտեք ինչ է, որ նմանների մամուլի ասուլիսներին կրկին գնում են լրագրողներ ու կրկին տարածում սուտը...», - շեշտել է Վ.Կարապետյանը: Ամփոփելով իր խոսքը` արտգործնախարարության մամուլի նախկին խոսնակը նաեւ նկատել է. «Պետական կառույցներից տեղեկություններ ստանալու այլընտրանքի բացակայությունը մեր հասարակության հիվանդություններից է: Մեր երկիրը կայացման արդար ուղու վրա կլինի այն օրը, երբ մրցանակը ստանա ոչ թե ԱԳՆ, այլ ոստիկանության, քաղաքապետարանի, դատախազության մամլո ծառայությունը, երբ այնտեղ աշխատող մամուլի քարտուղարները պատասխանատու եւ հաշվետու լինեն ոչ միայն շեֆի, այլ նաեւ հասարակության առաջ եւ դրանով հանդերձ պաշտպանեն եւ բարձրացնեն նույն ղեկավարի վարկանիշն ու հեղինակությունը»:
- Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ԱՅ-ԱՅ-ԱՅ-ԱՅ-ԱՅ-ԱՅ-ԱՅ...
Մարինա ԲաղդագյուլյանԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՍԱՌԸ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ. ՆՈՒՅՆԻՍԿ` ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

