
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
- Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:

Այս մասին խոսում են հենց իրենք` ուսանողները. «Սովորելու ընդունակությունները հավասար չեն բաշխված ուսանողներին. ոմանք մեկ շաբաթում են հասցնում պատրաստվել, ոմանք` մեկ ամսում, ոմանց 3 օրն էլ բավական է` կախված այն բանից, թե տարվա ընթացքում որքանով են մասնակցել դասապրոցեսին», - այսպես էր մտածում Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Զարուհի Ենգիբարյանը, ով 1-ին կիսամյակն ավարտել է գերազանց եւ ձգտում է նույնը կրկնել նաեւ այս քննաշրջանում, որպեսզի հնարավորություն ձեռք բերի ուսումը շարունակել անվճար. «Քննությունը ստանալն ամենեւին «հաջողացնելով պրծնելը» չէ, կարեւորը գիտելիքների առավելագույն պաշար ունենալն է, որով եւ որոշվում է երկրի ապագա մասնագետի որակը»: Կարեն Գրիգորյանը սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում: Այս տարի Կարենի քննությունը որոշիչ է ու ավարտական. «Ինչ խոսք, լարվածությունս զգալի է, որովհետեւ մեծ է պատասխանատվությունը: Նախքան այս` բոլոր քննություններս գերազանց եմ հանձնել եւ ուզում եմ, որ վերջինն էլ գերազանց լինի: Ի վերջո ես բժիշկ եմ դառնալու, եւ իմ առաքելությունը մարդկանց առողջությանը հետեւելն է, ինչի համար պետք է անձնուրաց նվիրումով սովորել», - խոսքն ավարտեց երիտասարդը: Նույն համալսարանի ուսանողուհի Նաիրան 4-րդ կուրսում է սովորում եւ գտնում է, որ քննության նախաշեմին ուժերը մոբիլիզանում են, ու սթրեսի ազդեցության տակ աշխատունակությունը բարձրանում է, որի արդյունքում հասցնում է տրված օրերում պատրաստվել քննությանը: Բայց նա մի փոքր դժգոհում էր քննությունները թեստային համակարգով անցկացնելուց. «Ճիշտ է` այս մեթոդի դրական կողմերից է, օրինակ, սուբյեկտիվ գործոնի վերացումը, բայց չի նշվում կոնկրետ գրականություն, որով հնարավոր լինի պարապել, բացի այդ` հաճախ սխալ կազմված թեստերը շփոթմունքի մեջ են գցում ուսանողին»: Երեւանի Մենեջմենթի համալսարանի ուսանողուհի Աննա Հովակիմյանը հավաստեց, որ առանձնապես չի տանջվում քննությանը պատշաճ կերպով ներկայանալու համար. «Ամբողջ տարվա ընթացքում հավասարապես սովորում եմ բոլոր առարկաները, այդ պատճառով էլ կիսամյակի վերջում համեմատաբար քիչ անելիք եմ ունենում եւ մեկ-երկու օրում հասցնում եմ լիարժեք կերպով պատրաստվել»: Արուսյակ Ֆարմանյանը ավարտել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ այժմ սովորում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Երբ հարցրի, թե ինչ տարբերություն կա ուսումնարանական եւ համալսարանական քննությունների միջեւ, Արուսյակը պատասխանեց. «Քննությունը մնում է քննություն, միայն թե անցումը արվեստից դեպի բանասիրություն մի փոքր դժվար է. երկուսն էլ տարբեր աշխարհներ են եւ տարբեր մոտեցումներ են պահանջում: Առաջինի դեպքում հնարավոր չէ տարվա ընթացքում ոչինչ չանել եւ դրական արդյունքի հասնել, իսկ բանասիրական ֆակուլտետում կարելի է մեկ շաբաթում գոնե նվազագույն գիտելիք ձեռք բերել առարկայի վերաբերյալ»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայի բաժնի մի ուսանող էլ մեզ հայտնեց, որ քննություն ասվածն իր համար արդեն սովորական երեւույթ է դարձել. «Թեպետ ասպիրանտի կոչում ստանալը անհամեմատելիորեն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր մեջ», - վերջում ավելացրեց երիտասարդը: Մաղթենք բոլոր ուսանողներին քննությունների հաջող հանձնում եւ ցանկանք, որ նրանք լուրջ վերաբերվեն իրենց ուսմանը մշտապես...
- Անի Եղիազարյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 6
«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. ...ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի Եղիազարյան
Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:
...«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա Գաբրիելյան
Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:
Ինֆորմացիայի ազատության ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես ...ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ Ամատունի 1
Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:
Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե Մանուկյան
Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ...ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի ...«ԱՐՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷՐ ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:
-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե Հարությունյան
Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ...
...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ...ԱՇԽԱՐՀ
Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

