
«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
- Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: - Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ է: Խնդիրն այն չէ, որ Ս.Սարգսյանը, խախտելով օրենքները, բռնության գործադրմամբ եւ կեղծելով ընտրությունները, ինքնակոչ նախագահ է հռչակվել, իսկ ընդդիմությունը ոչ մի կերպ դրա հետ չի ուզում հաշտվել: Այդպես եղել է նաեւ 1998-ին, երբ Ռ.Քոչարյանը կեղծ փաստաթղթերով նախագահ դարձավ՝ կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, 2003-ին՝ երբ նույն խախտումը կրկնելուց բացի, ստիպված եղավ նաեւ շատ ավելի մեծ չափերով ընտրակեղծիքներ կատարել: Այն ժամանակ էլ ընդդիմությունը բազմամարդ հանրահավաքներով արդարացիորեն չէր ուզում հաշտվել: Ճիշտ է՝ երկու դեպքում էլ իրականում հաղթել էին ընդդիմադիր թեկնածուները (Կ.Դեմիրճյանը եւ Ս.Դեմիրճյանը), սակայն հասարակության մի մասին հնարավոր էր եղել խաբել վարձու ընդդիմադիրների միջոցով (Գեղամյան, Վ.Մանուկյան եւ այլն), մի մասն էլ, այնուամենայնիվ, մոլորության մեջ էր կամ չէր արթնացել անտարբերության թմբիրից: Ճիշտ է՝ այս անգամ էլ նույն դերը խաղաց ԱԽՔ-ը, բայց դա շատ արագ ու մինչեւ վերջ բացահայտվեց: Հիմա Հայաստանում գործնականում գոյություն չունի մոլորության մեջ մնացած կամ անտարբեր մարդ: Հիմա Հայաստանում ամբողջ ժողովուրդը մի բեւեռ է, որի ոչ միայն մտքով չի անցնում, այլեւ ֆիզիոլոգիապես չի ընդունում տեղի ունեցածը եւ Ս.Սարգսյանին: Իշխանությունը՝ մի քանի հարյուր մարդ՝ մյուս բեւեռն է: Իսկ ավելի ճշգրիտ՝ գոյություն չունի նաեւ իշխանության մեկ միասնական բեւեռ: «Հաղթողների» մեջ էլ այնքան շատ են բազմաշերտ հակասություններն ու խոր թշնամանքը, որ կարող է պայթել նույնիսկ սեփական հակադիր լիցքերից, առանց արտաքին միջամտության: Կա իրավիճակի եւս մի էական տարբերություն: Դա հետեւյալն է. Ռ.Քոչարյանը (մասնավորապես 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո), որքան էլ ապօրինի, ոչ լեգիտիմ, սակայն ինքնուրույն էր գործում, խամաճիկ չէր: Ի տարբերություն նրա` Ս.Սարգսյանը, գեթ այսօր, պարզ խամաճիկ է: Խամաճիկ է նույն Ռ.Քոչարյանի ձեռքում: Այդ են վկայում կատարված ու նախատեսվող նշանակումները. Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորը գիտեն՝ ով ում «մարդն է» կամ հովանավորյալը, գիտեն այդ մի քանի տասնյակ մարդկանց փոխհարաբերությունների բոլոր նրբությունները: Քոչարյանի իրական ու փաստական իշխանության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ներքին քաղաքականության մեջ բացարձակապես նույն ձեռագիրն է շարունակվում: Չեմ ուզում ասել, թե Ս.Սարգսյանը որպես մարդ էական տարբերություններ ունի իր երկվորյակի նկատմամբ: Բայց ունի մի շատ կարեւոր, անժխտելի տարբերություն. նա նոր է: Առավել եւս այդ կերպ նոր իշխանության եկածը, իր իսկ կենսական շահերից ելնելով, պարտավոր է սկզբում կատարել որոշ պարտադիր քայլեր, որոնք չկան: Այսօր վարվող ներքին քաղաքականությունն այլ բան չէ, քան եւս մեկ օր, եւս մեկ շաբաթ իշխանությունը ձգելու քայլեր, որ կարելի էր բնական համարել գնացողի, իր ժամկետը սպառողի համար, բայց ոչ նոր եկածի: Դրա համար էլ ասում ենք, որ երկիրը, փաստորեն, դեռ շարունակում է ղեկավարել Ռ.Քոչարյանը: Սա վտանգավոր վիճակ է՝ քայլերը անում է մեկը, պատասխանատվությունն ընկնում է մեկ ուրիշի վրա: - Ձեր նկարագրած իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում իշխանավորների պահվածքը. համարժե՞ք, թե՞ անտրամաբանական: - Վարչախմբի դրությունը, մեղմ ասած, կարելի է համարել ոչ նախանձելի: Փետրվարի 19-ի «հաղթանակից» ի վեր, սկսած Ս.Սարգսյանից, հեռուստաէկրաններին որեւէ մեկի դեմքին տեսե՞լ եք հաղթողի բերկրանքի կամ վստահության թեկուզ ամենաթույլ նշույլ: Նման դեպքերի համար ժողովրդական պատկերավոր խոսքն ասում է՝ «մեռած են, թաղած չեն»: Եվ ընդհակառակը՝ Համաժողովրդական Շարժման «պարտված» մասնակիցներից որեւէ մեկի դեմքին, ղեկավարներից մինչեւ շարքայիններ, տեսե՞լ եք պարտվածի ընկճվածության, անվստահության, տխրության որեւէ արտահայտություն: Ինչ վերաբերում է վարչախմբի քայլերի անտրամաբանականությանը` եթե դատելու լինենք վերջին 6-7 ամիսների փորձից, այդ անտրամաբանականությունը զարմանալիորեն հետեւողական է: Միտքս պարզաբանեմ ամենապարզ ու համոզիչ օրինակով: Նախորդ աշնանից սկսած` Լեւոն Տեր-Պետրոսյանի ամեն մի ելույթ հսկայական տեղաշարժ էր առաջացնում հասարակական մտածելակերպում ու տրամադրություններում, ավելացնում պոտենցիալ ձայները: Հիմա, եթե հարցնեք, թե ո՞րն էր այն երկրորդ անձը կամ գործոնը, որ այդ ընթացքում դրականորեն ազդեց Առաջին նախագահի օգտին հասարակական տրամադրությունների փոփոխման վրա, ապա (թող ինձ ներեն նրա բոլոր զինակիցները եւ քաղաքական ուժերը) ես վստահ կպատասխանեմ... Ռ.Քոչարյանը: Ամեն անգամ, երբ վերջինս փորձում էր «պատասխանել» Առաջին նախագահի հերթական ելույթին, դա անում էր այնքա՛ն պրիմիտիվ, այնքա՛ն անմակարդակ, այնքա՛ն վատորակ, որ նրա խոսքը ճիշտ հակառակ հետեւանքն էր ունենում՝ ցուցադրելով երկու համեմատելիների ինտելեկտի ահռելի տարբերությունը: Երեկվա հարցազրույցն էլ` ամենաթարմ օրինակը: Բայց ոչ միայն սա: Ճիշտ նույն կերպ՝ չի եղել ընդդիմության (նկատի ունեմ Շարժման) որեւէ միջոցառում, որի արդյունավետությունը չկրկնապատկվեր ոստիկանական միջամտությունների շնորհիվ: Քանի՜-քանի՜ չնախատեսված, տպավորիչ երթեր են եղել ոստիկանական սադրանքների հետեւանքով, հակառակ դեպքում դրանք չէին լինի: Վերջին մի օրինակ. այսօր մենք ականատեսն ենք աննախադեպ համառությամբ, մոտ երկու ամիս շարունակվող «քաղաքական զբոսանքներին» Հյուսիսային պողոտայում: Եթե մարտի 21-ին, Արտակարգ դրության ավարտի հաջորդ օրը, մարդկանց թույլ տրվեր մտնել Ազատության հրապարակ, նրանց նկատմամբ այդ եւ հաջորդ օրերին ուժ չգործադրվեր, զանգվածաբար չտանեին ոստիկանական բաժիններ, ապա այդ «զբոսանքները» ամենալավատեսական հաշվարկներով մեկ շաբաթից ավելի չէին ձգվի: Գոնե դպրոցից հիշեին, որ ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (Նյուտոնի 3-րդ օրենք): Այնպես որ, ես դժվարանում եմ հասկանալ սրանց տրամաբանության կառուցվածքն ու վեկտորը, բայց վստահ եմ, որ այսուհետեւ էլ նույն կերպ կշարունակեն օգնել Շարժմանը: - Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչը ճիշտ կլիներ, ի՞նչ պետք է անեին իշխանավորները: - Ճիշտ քայլի հնարավորությունը իրենց միշտ տրվել է, աշնանից սկսած. ընդհուպ՝ որ կարող են հեռանալ՝ վատ բաների համար ներվել եւ պատմության մեջ մնալ ժամանակին իրենց բերած դրական վաստակով: Չեն ընդունել, եւ դա եւս ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հիմա էլ է տրված ճիշտ քայլի հնարավորությունը. պետք է անվերապահորեն կատարեն Եվրամիության նախագահության որոշումների եւ ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները: Դրանից հետո անցկացվեն նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Պատկերացնու՞մ եք՝ ինչքան բան կներվի Ս.Սարգսյանին, եթե նա քաղաքական կամք դրսեւորի եւ կարողանա այդ ընտրությունները կազմակերպել ու անցկացնել իրոք թափանցիկ եւ օրինական: Իսկ դա չափազանց հեշտ է. այսօր Հայաստանում այնպիսի եզակի բարենպաստ հասարակական մթնոլորտ է, որ այդպիսի, ողջ աշխարհի համար օրինակելի ընտրություններ անցկացնելու համար լրիվ բավարար կլինի այն ջանքերի ընդամենը 3 %-ը, որ գործադրվեց վերջին նախագահական ընտրություններում՝ դրանք կեղծելու համար: Իսկ այդօրինակ ընտրություններից հետո մենք կունենանք աշխարհում ամենաբարձր լեգիտիմությամբ օժտված իշխանություն՝ այնքան կարեւոր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ծանր մարտահրավերներին դիմակայելու, այսօրվա եւ վաղվա բազմաբնույթ խնդիրների արդյունավետ լուծման համար: - Դուք խոսեցիք տրամաբանությունից, բայցեւ նշեցիք, որ նրանց բոլոր քայլերն անտրամաբանական են: Իրականում ի՞նչ կանեն իշխանությունները իրենց նախորդ արածների տրամաբանությունից ելնելով: - Մինչեւ հիմա արածի տրամաբանությունից ելնելով պետք է շարունակեն նույն՝ իրավիճակին ոչ համարժեք, քաղաքական որեւէ հաշվարկից դուրս, երկրի ու ժողովրդի շահերի հետ չհամատեղվող ու դրանց հետ ոչ մի կապ չունեցող, մեկ օր եւս իշխանությունը պահելուն ուղղված քայլեր: Ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ հրաբուխը նորից ժայթքելու է, եւ ինչքան փորձեն ամուր փակել կափարիչը, այնքան ավելի մեծ թափով է պայթելու: Ամեն մեկը կարող է տանը փորձել. ամուր զոդեք-փակեք ջրով լի թեյնիկը կամ կաթսան, դրեք կրակի վրա եւ հետեւեք, թե ինչ տեղի կունենա եռալուց որոշ ժամանակ անց: - Բայց մարտի 1-ին կրակեցին ժողովրդի վրա եւ բազմաթիվ ականատեսների վկայությամբ` չէին վստահել հայաստանցիներին եւ Ղարաբաղից էլ էին ջոկատներ բերել... - Իսկ եթե իրենց վերջին փաստարկը Ղարաբաղի հատուկ ջոկատայինները եւ օլիգարխների քրեական շրջապատն է, ապա դա շատ վատ, եթե չասենք՝ կործանարար փաստարկ է, եւ ոչ միայն իրենց համար: Ինձ չեն անհանգստացնում քրեականները: Բայց հասարակության մեջ շարունակում են ակտիվորեն շրջել լուրերն այն մասին, որ մարտի 1-ին օգտագործվել են Ղարաբաղից բերված հատուկ ջոկատայիններ: Այդ մասին բազմիցս արձանագրվել է մամուլում: Այդ մասին բոլորն էին խոսում դեռ մարտի 1-ի ոճրագործությունից անմիջապես հետո: Լայնորեն շրջանառված այդ տեղեկություններին իր մամլո ասուլիսներում անդրադարձել է Առաջին նախագահը՝ ասելով, թե շատ կուզենար, որ այդ խոսակցությունները չհամապատասխանեին իրականությանը: Ոմանք համոզված են, թե այդ ջոկատը հիմա էլ տեղակայված է Երեւանում: Եվ այդուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից որեւէ պաշտոնական արձագանք չկա այս խիստ կարեւոր հարցի մասին: Եթե նման բան չի եղել, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահը պարտավոր է պաշտոնապես հերքել այդ լուրերը: Համոզված եմ՝ շատերը կհավատան նրա խոսքին, քանզի ոչ մեկը չէր ուզի, որ նման խայտառակ բան տեղի ունեցած լիներ: - Մեկ-երկու բառով ինչպե՞ս կբնութագրեիք մեր` Շարժման անելիքները: - Թուլ չտալ, որ եռացող փակ կաթսան պայթի, ասենք՝ սոցիալական անկառավարելի բունտի, ինքնադատաստանի տեսքով: Ճիշտ է՝ դա առաջին հերթին կքշի, կտանի այն ամենը, ինչի դեմ մենք պայքարում ենք, բայց նաեւ անդառնալի ավերածություններ կգործի: Հսկայական այդ ուժը պետք է ուղղորդել օրինական, քաղաքակիրթ, քաղաքական պայքարի հունով: - Իսկ որեւէ ակնկալիք ունե՞ք, արդյոք, միջազգային հանրությունից: - Առ այսօր դրանք եղել են, այսպես ասենք, ձեւով հանուն ժողովրդավարության, ըստ էության՝ ելնելով իրենց քաղաքական կամ այլ շահերից ու նպատակահարմարություններից: 1988-ին էլ էր այդպես. կես տարուց ավելի հայկական ժողովրդավարական շարժումը միայնակ էր, եւ նրան լուրջ չէին վերաբերվում: Հետո ստիպված եղան: Օգնել պետք չէ, թող օբյեկտիվ լինեն ու չխանգարեն:
- Աստղիկ Սարգսյան
Քննարկում
ARAM գրել է:
ԱՅՈՈՈՈՈՈ ԸՆՆԴԻՄՒԹՅԱՆԸ, ԺՈՂՈՎՒՐԹԸ ՁԵՐ ԿՈՄԻՑ Է
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

