
«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
- Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:

Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն այնտեղ էին: Թեկուզեւ՝ ցուրտ ու անձրեւ, բայց վանատուրցին չի թողնում իր Ազատության հրապարակը: Այս ժողովրդին հաղթել չի լինի: Կոտրել չի լինի: Ջարդել՝ առավել եւս: Եթե որեւէ մեկը կասկածում է, թող գնա Վանատուր ու համոզվի, թե ռեժիմը իրականում ում դեմ է գործում, ու որ ռեժիմի այդ դավադիր ծրագիրը դատապարտված է: Ոչ միայն վանատուրցու «մասով»: Այլեւ հայ ժողովրդի՝ ընդհանրապես: Ինչ կուզի՝ մոգոնի հայտնի զույգը: Զու՞յգը: Քոչարյան-Սարգսյան կամ Սարգսյան-Քոչարյան՝ ի՞նչ տարբերություն: Սրանք, ասում են, գիշեր-ցերեկ մտածում են, թե էս անգամ ինչ հորինեն: Ժողովրդի ընթացքը կասեցնելու համար: Հայ ժողովրդի: Ասենք՝ վանատուրցու, ձորակապցու, գյումրեցու... Եթե նույն համառությամբ փորձեին բարի գործեր անել գոնե: Ախր ամեն ինչ բումերանգի օրենքով է ընթանում: Բարին էլ: Չարն էլ: Օրինակ` Վանատուրում դրա մասին լավ գիտեն: Իմացած էլ չլինեին, փորձով արդեն համոզվել են: «Մարտի 23-ից հավաքներ ենք անում, ու զարմանալի բաներ են կատարվում: Ցրտին, քամուն, անձրեւին կանգնել ենք եւ փոխանակ հոգնելու, ինչ-որ անբացատրելի ուժ ենք ստանում: Անհասկանալի է, բայց միեւնույն ժամանակ՝ հասկանալի: Աստված է մեզ էդ ուժը տալիս: Աստծո զորությունն ենք զգում: Դրա համար հոգնել չունենք: Էս երեխեքը, էս մեծերն էլ մեզ հետ գալիս ու գալիս են: Սա աղոթքի պես մի բան է դարձել մեզ համար: Ազատության համար պայքարն էլ աղոթք է: Սա գործ է, շատ կարեւոր գործ, որից հետ կանգնել չենք էլ կարող: Քանի որ մեր ոտքերը ամեն օր մեզ բերում են էստեղ, մեր գիտակցությունը, մեր միտքը էստեղ է գործում», - ասում է մի կին, իսկ մյուսներն, իհարկե, խառնվում են խոսակցությանը, միմյանց հերթ չեն տալիս ասելու համար, թե իրենք որքան վճռական են իրենց պայքարի հարցում: Իսկ պայքարը Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության համար է: Նույն պահանջով էր եւ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրու՝ Ժանետա Ներսիսյանի մեկշաբաթյա հացադուլը, որը երեկ ժամկետը լրանալուց հետո դադարեցվեց: Վանատուրցիները պատրաստվում են քաղաքապետի առաջիկա ընտրություններին: Ունեն քաղաքապետի իրենց թեկնածուն: Վանատուրցի Մեսրոպ Մեսրոպյանը հրաշալի գիտի թե գյուղացու, թե քաղաքացու խնդիրները, հասկանում եւ գնահատում է հողի մարդու չարչարանքը եւ ընդհանրապես սրտացավ մարդ է: «Մենք նրան ենք ընտրելու, քանի որ ուզում ենք, որ քաղաքապետը կարգին մարդ լինի՝ սկզբունքային, չծախվող, արդարամիտ: Ինչ վերաբերում է մեր հիմնական պայքարին` մեր ամենօրյա հավաքները շարունակվելու են: Պայքարը շարունակվում է: Իսկ հացադուլը կվերսկսենք ընտրություններից հետո՝ իրավիճակից ելնելով», - ասաց Արշավիր Բոզինյանը:
- Կարինե Հարությունյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

