
ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
- Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:

Եթե ներկա լինեք դատական նիստերին` կհասկանաք, որ նման դատական համակարգ լինում է թերեւս միայն բռնատիրական երկրներում: Չնայած այս հանգամանքին, Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ իր նկատմամբ բացարձակ հարգանք էր պահանջում. մի քանի հոգու հանեց դահլիճից` ոտքի չկանգնելու համար: Ալեքսանդր Արզումանյանի կնոջը` Մելիսա Բրաունին ստիպողաբար, հրելով հանեցին դուրս, դուրս հանեցին նաեւ «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանին: Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Արցախյան ազատամարտի հրամանատար, Արցախում երեք անգամ ծանր վիրավորված, հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ պարգեւների ու շքանշանների արժանացած, ԵԿՄ անդամ Խաչիկ Գասպարյանի դեմ հարուցված գործը: Ազատամարտիկին դահլիճն ընդունեց ու ճանապարհեց ծափահարություններով: Սեփական իրավունքների համար պայքարել հանդգնած ազատամարտիկը մեղադրվում է քրօրի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Երբեմն թվում էր` դատական նիստը վարում է ոչ թե դատավոր Գագիկ Ավետիսյանը, այլ մեղադրողը` դատախազ Աշոտ Նադոյանը. դատավորը մեղադրող կողմի առարկություններն էր կրկնում ազատամարտիկի պաշտպանի միջնորդությունները մերժելիս: Հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը միջնորդեց կարճել քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով: Միջնորդությունը մերժվեց: Մերժվեց նաեւ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Առավել զավեշտալի էր վկաների ցուցմունք տալու պահը: Որպես վկա դատարան ներկայացած Էրեբունու ոստիկան Արմեն Խաչատրյանը երեկ դատարանում իր ցուցմունքը սկսեց ստով. հայտարարեց, թե իբր իրենք` ոստիկանները, մարտի 1-ի առավոտյան «բազմաթիվ անգամ բարձրախոսով զգուշացրել են» Օպերայի հանրահավաքի մասնակիցներին, որ ցրվեն, իրենք խուզարկություն կատարեն, սակայն ժողովուրդն ընդդիմացել է, մի քանիսն, առավել եւս, կոչ են արել չենթարկվել ոստիկաններին: Իսկ Խաչիկ Գասպարյանն իբր իրեն հրել ու հայհոյել է: Այն դեպքում, երբ Արցախյան ազատամարտում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Խաչիկ Գասպարյանն ինքն է այդ առավոտ, ոչ թե Ազատության հրապարակում, այլ Արշակունյաց պողոտայում բազմաթիվ ծանր վնասվածքներ ստացել ոստիկանների հարվածներից: Կա դատաբժշկական համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, նրան պատճառել են միջին ծանրության վնասվածք` ողնաշարի ողի կոտրվածք, ձեռքի ջարդվածք, գլխի պատռվածք, մատները եւս ջարդված են եղել: Քաղաքացին խոշտանգումների առթիվ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին՝ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն պատասխան չի եղել: Ընդհանրապես երեւում էր` ոստիկան վկաները «լավ մշակված էին», դատավորը ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր, որ հարցերին պատասխանելիս իրեն պետք է նայեն, ոչ թե մեղադրող դատախազին: Դատախազ Աշոտ Նադոյանին հետաքրքրում էր միայն, թե ինչ գործողություններ է կատարել ամբաստանյալը ոստիկանների նկատմամբ, հո չի՞ փորձել պաշտպանվել, հո չի՞ հրել ոստիկանին: Վկան ասաց, թե Խաչիկ Գասպարյանն իրեն չի հարվածել, բայց հրել է: Սա, սակայն, չբավարարեց դատախազին. վերջինս տարբեր կերպ նույն հարցն էր տալիս, թե բացի դրանից ի՞նչ գործողություններ է կատարել, վկան ասաց՝ ոչ մի: Դատախազը նորից հարցը տվեց, որ կորզի այլ պատասխան: Պաշտպանական կողմն առարկեց: Խաչիկ Գասպարյանը պնդեց, որ իրեն բերման են ենթարկել այլ վայրից ու այլ ոստիկաններ: «Եթե դու ես բերման ենթարկել, ինչու՞ ես մատներս ջարդել, մատանիս տարել, դե ետ տուր մատանիս», - վկա ոստիկանին դիմելով, որը պնդում էր թե ինքն է բերման ենթարկել ամբաստանյալին, ասաց Խաչիկ Գասպարյանը: «Ես մատանի չեմ տեսել», - շփոթված ասաց ոստիկանը: «Եթե ինքը չի տեսել մատանին, ուրեմն ինքը չի բերման ենթարկել», - նկատեց ամբաստանյալը: Պաշտպանական կողմի պնդումներով` Խաչիկ Գասպարյանին բերման են ենթարկել բոլորովին այլ վայրից, Արշակունյաց պողոտայից` իջեցրել են տաքսուց ու ծեծի ենթարկել` նմանեցնելով Սասուն Միքայելյանին: Հետո պարզել են, որ Սասունը չի, բայց, դե, արդեն ծեծել են, պիտի մի կերպ «ձեւակերպում տան»: Երկրորդ վկան` Էրեբունու ոստիկան Սիմոն Պողոսյանը նախ ասաց, թե Խաչիկ Գասպարյանին տեսել է Օպերայի հրապարակում 50 մետր հեռավորությունից, ընդ որում` այդ մթին տեսել է, թե քաշքշում է ոստիկան Արմեն Խաչատրյանին, լսել հայհոյանքները, սակայն չէր տեսել` ինչ գործողություններ է կատարել ինքը` Արմեն Խաչատրյանը: Վկան չկարողացավ նկարագրել, ինչ շորեր էր հագել այդ օրը ամբաստանյալը, որին իբր տեսել է ոստիկանին քաշքշելիս: Մի քանի հարց էլ տվեցին, «քարկապ ընկավ», ասաց` ես բերման չեմ ենթարկել, չգիտեմ: Մյուս երկու վկա ոստիկանները չէին ներկայացել դատարան, չէր ներկայացել նաեւ մեկ քաղաքացի վկա: Դատավորը որոշեց բերման ենթարկել նրանց դատական մյուս` մայիսի 19-ի նիստին: Հ.Գ. Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի կինը հիշեց տարօրինակ զուգադիպություն. 1993թ. մարտի 1-ին Արցախի «Զորավար Անդրանիկ» ջոկատի անդամ Խաչիկ Գասպարյանը կրկին մարմնական ծանր վնասվածքներ է ստացել, այդ անգամ Մարտակերտի Սարսանգի ջրամբարի մոտ, որտեղից ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, հրաշքով կյանքը փրկվել է: «Փաստորեն թուրքի գնդակից հրաշքով փրկվեց, բայց հիմա հայի ձեռքով է մարմնական վնասվածքներ ստացել ու մոտ երկուսուկես ամիս գտնվում է անազատության մեջ», - ասաց Արեւիկ Պողոսյանը: «Իմ երկու տղաները մեկնել են Ղարաբաղ, երկուսն էլ արյուն են թափել էս պետության համար, հաշմանդամ են դարձել, բայց հիմա տղաս անազատության մեջ է, ինչի՞ համար: Փոխանակ նրան խոշտանգողներին դատարանի առաջ կանգնեցնեն, նրան են անազատության մեջ պահում: Ես` որպես հայ մայր, պահանջում եմ, որ հերոսներին բաց թողնեն», - հավելեց ազատամարտիկի մայրը:
- Մարինե Խառատյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ ԱբգարյանԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե ՀովսեփյանՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

