
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
- Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ունենալ համաշխարհային գործընթացների վերաբերյալ ճգնաժամի ողջ լրջությունն ըմբռնելու եւ դրա հետեւանքների մեղմացման ուղիներ փնտրելու համար:

Նախեւառաջ հարկ է նշել, որ իշխանությունների բազմամյա հանցավոր գործունեության արդյունքում Հայաստանում սննդամթերքի գներն արդեն իսկ ավելի բարձր էին, քան նույնիսկ արեւմտյան երկրներում, որոնցում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն Հայաստանի համանման ցուցանիշին գերազանցում է 10 եւ ավելի անգամ: Դրա համար ուղղակի պատասխանատու են Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը, Տ.Սարգսյանը եւ այլք, որոնք ձեւավորել են մենաշնորհներ առաջնային կարեւորության սննդամթերքի ներկրման ոլորտում, վարել են դրամի արժեւորման քաղաքականություն, ինչպես նաեւ յուրաքանչյուր ընտրությունից հետո կամայականորեն բարձրացրել են գները` նախընտրական կամպանիաների եւ ընտրակաշառքների վրա ծախսված գումարները ետ բերելու համար: Այնպես որ, ընտրակաշառքներ վերցրած յուրաքանչյուր ոք նույնպես որոշակի չափով կրում է պատասխանատվություն: Այժմ էլ սննդամթերքի համաշխարհային գների աճը կրկին առավել ծանր հարված է դառնում Հայաստանի քաղաքացիների համար: Այն համընկել է գազի թանկացման, հետեւաբար նաեւ տրանսպորտային եւ այլ հարակից ծախսերի կտրուկ աճի հետ, ինչի արդյունքում Հայաստանում գների աճը կրկին ավելին է, քան այլ երկրներում: Բացի այդ. այն երկրներում, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, առկա է իրական տնտեսական աճ, սննդամթերքի թանկացումը մասնակիորեն կարող է հատուցվել բնակչության եկամուտների աճով` չնայած սպառման մակարդակի որոշակի նվազեցումն, այնուամենայնիվ, անխուսափելի է: Այժմ դիտարկենք սննդամթերքի գների համաշխարհային աճի պատճառները: Նախեւառաջ դրան նպաստում է տնտեսական աճը` որքան էլ սա կարող է պարադոքսալ թվալ: Բանն այն է, որ Չինաստանը եւ Հնդկաստանը, որտեղ բնակվում է Երկրի բնակչության շուրջ 40 տոկոսը, իրենց տնտեսական աճի շնորհիվ կտրուկ ավելացրել են սննդամթերքի, մասնավորապես` հացահատիկի եւ կաթնեղենի ներկրումը. աճող եկամուտների շնորհիվ այդ երկրների բնակիչները սկսել են ավելի բազմազան սնունդ օգտագործել: Սպառումն աճում է նաեւ իրական տնտեսական աճ ունեցող այլ զարգացող երկրներում: Պահանջարկի ավելացումը դարձել է գների աճի բնական պատճառ: Այսպիսով, իրավիճակի լրջությունն արդեն իսկ ակնհայտ է: Սակայն առկա է սննդամթերքի համաշխարհային գների աճի եւս մեկ կարեւոր պատճառ, որն առաջացել է եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի կառավարությունների անհեռատես գործելակերպի եւ շուկայական տնտեսության օրինաչափություններն անտեսելու հետեւանքով: Ածխաթթու գազի արտանետումները կրճատելու ձգտումը վերջին տարիներին Արեւմուտքում մի տեսակ մոլուցքի է վերածվել: Սակայն հիմքեր կան պնդելու, որ «ջերմոցային էֆեկտ» կոչվող երեւույթի չափազանց վտանգավոր լինելու մասին համաշխարհային հիստերիայի վերածվող պնդումները պարզապես ուղղորդվում են որոշ շրջանակների կողմից` որոնք կորպորատիվ շահերից ելնելով ֆինանսավորում են կասկածելի գիտական հետազոտությունները եւ լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական կամպանիաները: Վերջիններիս արդյունքում «բիովառելիքը»` բենզինին ավելացվող սպիրտը եւ բուսական ձեթից պատրաստվող դիզելային վառելիքը սկսել են համարվել ածխաթթվի արտանետումները նվազեցնելու արդյունավետ միջոց: Պարզունակ տրամաբանությունն այն է, որ չնայած «բիովառելիքի» այրման ժամանակ նույնպես ածխաթթու է առաջանում, դա պակաս վնասակար է, քան նավթամթերքի այրման դեպքում, քանի որ «բիովառելիքից» առաջացած ածխաթթուն կրկին կլանվում է աճող բույսերի կողմից: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: «Բիովառելիքի» արտադրության համար օգտագործվում է ահռելի քանակությամբ սննդամթերք` սպիրտի արտադրության համար օգտագործվող եգիպտացորեն, ինչպես նաեւ կանճրակ ու այլ բույսեր, որոնց ձեթից արտադրվում է դիզելային վառելիք: Արդյունքում` ԱՄՆ-ում ու այլուր ֆերմերները սկսել են ավելի քիչ ցորեն ցանել` նախապատվությունը տալով եգիպտացորենին, նվազել է նաեւ մարդկանց սննդի համար նախատեսված որոշ այլ գյուղմթերքների արտադրությունը: ԱՄՆ-ում արտադրվող հացահատիկի մեկ քառորդից ավելին արդեն իսկ օգտագործվում է սպիրտային «բիովառելիքի» արտադրության համար: Բացի այդ, մեծ անտառատարածքներ են հատվում, մասնավորապես Բրազիլիայում` կրկին «բիովառելիքի» արտադրությունում օգտագործվելիք բույսեր աճեցնելու նպատակով: Այս վերջին երեւույթը հանգեցնում է նրան, որ ածխաթթվի արտանետումները ոչ թե նվազում, այլ ավելանում են, քանի որ ոչնչանում են ածխաթթուն առավել արդյունավետորեն կլանող անտառները. սրան գումարվում է նաեւ այն, որ «բիովառելիքային» բույսերի արտադրությունը նաեւ վառելիքի լրացուցիչ սպառման է հանգեցնում: «Բիովառելիքի» օգտագործումը ենթադրաբար պետք է հանգեցներ տրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում ածխաթթվի արտանետումների 20 տոկոսով նվազեցմանը. իրականում առաջիկա 30 տարիների ընթացքում արտանետումները գրեթե կրկնապատկվելու են, եւ տասնամյակներ կպահանջվեն` վնասակար հետեւանքները փոխհատուցելու համար: Չնայած վերը նշվածին` 2007թ. ԱՄՆ-ի նախագահ Ջ.Բուշը հաստատել է Կոնգրեսի ընդունած որոշումը, համաձայն որի սպիրտի արտադրությունը պետք է կտրուկ ավելացվի. 2007թ. այն արդեն կազմել է շուրջ 26 մլրդ լիտր, իսկ մինչեւ 2022թ. պետք է հասցվի 136 մլրդ լիտրի: Եվրամիությունում նույնպես ընդունվել են «բիովառելիքի» պարտադիր օգտագործման ավելացմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Մասնավորապես, մինչեւ 2010թ. «բիովառելիքը» պետք է կազմի ԵՄ-ում օգտագործվող վառելիքի 5 տոկոսը, իսկ 2020-ին` 10 տոկոսը: Այնպես որ, սննդամթերքի գների աճը շարունակական է լինելու: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ չնայած նավթի գնի աճին, «բիովառելիքի» ինքնարժեքը շարունակում է զգալիորեն բարձր լինել նավթամթերքի գնից, եւ գների հարաբերակցությունը դեռ երկար կպահպանվի: Ուրեմն, ինչպիսի՞ ուժեր են կանգնած «բիովառելիքի» ետեւում, որոնք այնքան հզոր են, որ կարողանում են ազդել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի օրենսդիրների վրա, եւ ինչու՞ է պարտադիր դարձել տնտեսապես ոչ շահավետ «բիովառելիքի» օգտագործումը: Ինչպե՞ս են ներդրողներն այդքան միջոցներ ծախսում ոչ արդյունավետ մի ոլորտում: Բավական է մի քանի թվեր նշել. 1995թ. «բիովառելիքի» արտադրության ոլորտում ընդհանուր ներդրումները կազմել են 5 մլրդ դոլար, 2005թ.` 38 մլրդ, իսկ մինչեւ 2010թ. կհասնեն 100 մլրդ դոլարի: Բանն այն է, որ բնապահպանության թեման հմտորեն օգտագործողները ահռելի սուբսիդիաներ են ստանում. 2007թ. ԱՄՆ-ում սուբսիդիաների գումարը գերազանցել է 8 մլրդ դոլարը. այդպիսի գումարների շնորհիվ «գյուղատնտեսական լոբբին» դարձել է հզորագույն գործոն եւ գործընթացները մտել են մի արատավոր փակ շրջան: Լոբբիստական գործունեության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում` ավելի մեծ սուբսիդիաներ ստանալու համար: Ազատական տնտեսական հարաբերությունների փոխարեն տնտեսությունը կառավարությունների կողմից կարգավորելու մոլուցքը, այսպիսով, կրկնակի վնասի եւ անբարոյականության է հանգեցրել. նախեւառաջ տեղի է ունենում եկամուտների վերաբաշխում (սուբսիդիաները այն գումարներն են, որ ստանում են «բիովառելիք» արտադրողները` հարկատուների հաշվին). իր էությամբ ռեկետից չտարբերվող գործընթաց, որը, իր հերթին, մի շարք առավել աղքատ երկրներում զանգվածային սովի պատճառ կարող է դառնալ. զարմանալի չէ, որ ՄԱԿ-ի առավել լավատեղյակ փորձագետներից մեկը «բիովառելիքն» անվանել է «մարդկության դեմ հանցագործություն»: Նշենք, որ այժմ ավելի թանկ մթերք ձեռք բերել ստիպված Հայաստանի քաղաքացիների գումարների մի մասը դարձյալ ուղղվելու է դեպի «բիովառելիքի» միջոցով հարստացողների գրպանները: Այստեղ վնասն ավելի քիչ կլիներ` եթե չլիներ դրամի գերարժեւորումը, որի բացասական հետեւանքներից մեկը ներքին արտադրողների շուկայից դուրսմղումն էր: Այսպիսով, թե հայաստանյան, թե համաշխարհային գործընթացներն ապացուցում են, որ տնտեսության մեջ կառավարությունների միջամտությունը, ազատ շուկայական հարաբերություններին խանգարելը մեծագույն չարիք է: Հայաստանում տնտեսության ազատականացումը թույլ կտար որոշ չափով մեղմել իրավիճակը, սակայն ակնհայտ է, որ ավազակապետության օրոք դա տեղի չի ունենա:
- Արմեն Գրիգորյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԵՑՎԱԾՔԸ
Կարինե ՀարությունյանՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ` ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Արմեն ԳրիգորյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա ԳաբրիելյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

