
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
- Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ս.Սարգսյանին ուղարկված շնորհավորական ուղերձների տեքստերը, տեղեկություններ այն 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, ովքեր ներկա էին Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ տեղեկություններ այն երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, ովքեր ներկա էին 1998 եւ 2003 թթ.-ին Ռ.Քոչարյանի երդմնակալության արարողությանը:

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` տեղեկություն տնօրինողը գրավոր հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել հարցման պատասխանը, իսկ եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառներն ու տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Օրենքով սահմանված հնգoրյա ժամկետում ԱԳՆ-ից ստացանք պատասխան նամակ, որում, սակայն, ներկայացված էր նամակում ներառված երկրորդ հարցման` տեղեկություններ 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, պատասխանը: Իսկ հատկապես Ս.Սարգսյանին ուղղված վերը հիշատակված շնորհավորական ուղերձների տեքստերն ստանալու համար ԱԳՆ համապատասխան բաժնից առաջարկեցին դիմել նախագահի աշխատակազմ` պատճառաբանելով, որ մեր փնտրած տեղեկությունը տիրապետում է այդ կառույցը (ինչպես վերը նշվեց` արդեն դիմել էինք այդ հիմնարկությանը եւս): Սակայն օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, երբ այդպես էլ ոչ մի արձագանք չստացանք նախագահականից, զանգահարեցինք աշխատակազմի «հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի» վարչություն, որտեղից մեզ տվեցին ամենաանհավանական պատասխանը, որը կարող էր տալ նման գերատեսչությունը. «Ձեր նամակը կորել է, կամ էլ պատահմամբ ջնջել ենք, խնդրում ենք նորից ուղարկեք»: Թե ինչպես կարող էր կորչել մի փաստաթուղթ, որը էլեկտրոնային փոստով է ուղարկվել, միայն կարելի է երեւակայել: Ինչ վերաբերում է նամակը պատահմամբ ջնջելուն, ապա արժե, որ այդ վարչությունում անցկացվող հերթական ատեստացիայի ժամանակ կամ արտահերթ կարգով մանրամասն ստուգվեին վարչության աշխատակիցների համակարգչային գիտելիքները, որպեսզի վերջիններս նախ զգույշ վարվեն պաշտոնական էլ.փոստի հասցեով ուղարկված փոստի հետ ու պատահմամբ չջնջեն դրանք, իսկ ջնջելուց հետո էլ, գոնե պատասխանատվություն ունենան այնքան, որ իրենց անզգույշ վարմունքի հետեւանքների մասին սեփական նախաձեռնությամբ տեղյակ պահեն նամակի հեղինակին: Ինչեւէ, ըմբռնումով մոտենալով վերը նշված վարչության աշխատաոճին` ապրիլի 22-ին նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանը կրկին ուղարկեցինք նույն հարցումները պարունակող երկրորդ նամակը, եւ դարձյալ ոչ մի պատասխան: Երբ հերթական անգամ զանգահարեցինք համապատասխան վարչություն` հետաքրքրվելու` ի վերջո ի՞նչ ճակատագիր ունեցավ նամակն ու թե ի՞նչն է մեր հարցման պատասխանի ուշացումը, հեռախոսով մեզ հետ զրուցող աշխատակցուհին, մեկ րոպե ժամանակ խնդրեց` պարզելու համար, բայց մոտ 10 րոպե սպասեցնելուց հետո պատասխանեց` «Հենց որ ձեր հարցերի պատասխանները լինեն, անպայման կուղարկենք»: Երբ հիշեցրինք ՏԱ մասին օրենքի պահանջների մասին, աշխատակցուհին հավանություն արտահայտող հնչյուններ արտաբերեց ու կախեց լսափողը: Հայտնագործություն չենք անի, եթե փաստենք, որ մյուս բոլոր պետական հիմնարկների պես նախագահականում եւս կոպտորեն օրենք են խախտում, օրենք, որը վավերացվել է հենց այդ հիմնարկի պատերի ներսում` նախկին նախագահ Քոչարյանի կողմից: Սակայն մտահոգիչ է այդ հիմնարկության համապատասխան վարչության կողմից մեզ տրված «պատասխանը»: Նշնեք նաեւ, որ մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակցուհու «հենց պատասխանները լինեն, անպայման կուղարկենք»-ը, ակնհայտ է, որ վերաբերում էր Ս.Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներին վերաբերող հարցմանը, ինչից կարելի է եզրակացնել, որ հիշատակված պաշտոնյաների կողմից ոչ մի շնորհավորական ուղերձ էլ չի ստացվել, այլապես դրանք ստանալուն պես, ինչպես որ մյուս` «նախագահ ընտրվելու կապացությամբ» ստացված շնորհավորանքների դեպքում էր, կհրապարակվեին ԶԼՄ-ներով եւ առանձնապես մեծ դժվարություն չէր լինի դրանց տեքստերը մեզ տրամադրելը: Մնում է պարզել, թե ինչու է նախագահի աշխատակազմը որոշել այդպիսի անհեռատես քայլի գնալ ու այդպիսի պատկառելի երկրների ղեկավարների անունից ինքնաշնորհավորանքներով զբաղվել: Եվ եթե պարզվի, որ այդ շնորհավորանքները իրականում կեղծ են, ինչը շատ հավանական է, ապա միջազգային սկանդալն անխուսափելի է: Հ.Գ. Նախագահականին «լիկբեզ» անելու նկատառումներից ելնելով հիշեցնենք, որ ըստ ՏԱ մասին օրենքի 14-րդ հոդվածի` տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաեւ նույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
- Հեղինե Մանուկյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա Ագաեւ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

