
ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:

Սա նշանակում է, որ երկիրը կկողմնորոշվի դեպի Եվրոպա: Դեմոկրատական կուսակցության հիմնական մրցակիցը Ռադիկալ կուսակցությունն է, որը ղեկավարում է Թոմիսլավ Նիկոլիչը: Սերբիայի խորհրդարան է անցել նաեւ «Սերբիայի դեմոկրատական կուսակցություն-Նոր Սերբիա» կոալիցիան, որը ղեկավարում է վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, ինչպես նաեւ «Սերբիայի սոցիալիստական կուսակցություն-Թոշակառուների կուսակցություն-Միասնական Սերբիա» դաշինքը: Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ արեւմտամետ կուսակցությունների միությունը` Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, առաջին տեղն է զբաղեցրել` պարտության մատնելով ազգայնական Ռադիկալ կուսակցությանը: Կառավարամետ Դեմոկրատական կուսակցությունը այժմ գործընկերներ է փնտրում կառավարման համար: Բելգրադի համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Յուրի Բաժեկը կարծիք է հայտնել, որ արտերկրի ներդրողները, ամենայն հավանականությամբ, կսպասեն կառավարության ձեւավորմանը: Արեւմտամետ կոալիցիան առավել կայունություն է ենթադրում: Սրա քաղաքականությունը երաշխավորում է Եվրամիությանը սերտաճում: Ազգայնական կոալիցիան ներդրողներին չի խրախուսում: Եվրասիա խմբի վերլուծաբան Ջոն Լեւին այլ կարծիք է հայտնում: Ըստ նրա` ինչ կոալիցիա էլ ձեւավորվի` ներդրողները նախապատվություն կտան Եվրամիություն մուտքին: «Ազատ շուկա-կենտրոնի» փորձագետ Միրոսլավ Պրոկոֆեւիչի դիտարկմամբ` ընտրությունները մի բան են նշանակում, ետընտրական գործընթացները` այլ բան: Նրա կարծիքով` դեմոկրատական եւ սոցիալիստական կուսակցությունների կոալիցիան չի կարող երկար գոյատեւել, քանի որ երկու կուսակցությունները տարբեր ծրագրեր ունեն: Ըստ Պրոկոֆեւիչի` ազգայնական կուսակցությունների կոալիցիան ավելի կայուն դրսեւորում կունենա, սակայն ներդրողները կասկածանքով կվերաբերվեն կառավարությանը եւ նրա ապագա քաղաքականությանը: Բրիտանական «The Financial Times» հրատարակությունը գրել է. «Կիրակի Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետեւանքով ոչ ավելի կայուն կառավարող կոալիցիա է ձեւավորվում: Այդուհանդերձ, որքան էլ պղտոր լինեն բելգրադյան քաղաքականության ջրերը, նրանք չեն կարող մթագնել ընտրությունների արդյունքները: Մինչ ընտրությունները` շատերը մտահոգվում էին` քանի որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, Սերբիան վճռականորեն երես կթեքի Արեւմուտքից եւ այդ առումով կշահի ազգայնական Ռադիկալ կուսակցությունը, սակայն նրանք ոչ միայն չհաղթեցին, այլ նաեւ կորցրին: Ավելի շատ քվե ստացավ Բորիս Թադիչի արեւմտամետ` Դեմոկրատական կուսակցությունը` 39 տոկոս: Թեպետ Սերբիայի բոլոր կուսակցությունների նման դեմոկրատները հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն ի տարբերություն ռադիկալների եւ ազգայնականների` նրանք ավելի մեծ նշանակություն տալիս են Եվրամիություն մուտքին, քան Կոսովոյի հիմնախնդրին: Ամեն դեպքում` Կոսովոյի շուրջ կրքերը երկրում չեն հանդարտվել, իսկ Սերբիայի ներքաղաքական զարգացումները ունեն հետեւյալ տրամաբանությունը` դեմոկրատները գոնե ընդդիմադիր մեկ հիմնական ուժի հետ պետք է լեզու գտնեն: Ռադիկալների հետ համագործակցության մասին խոսելն անհեթեթ է. Թադիչն ու Կոշտունիցան տարաձայնություններ ունեն Կոսովոյի հիմնախնդրի շուրջ: Ստացվում է, որ կոալիցիայի մասին կարելի է համաձայնության գալ միայն` նախկինում Սլոբոդան Միլոշեւիչի գլխավորած սոցիալիստների հետ: Եթե հաջողվի եվրոպամետ կոալիցիա ստեղծել` դրական իմպուլս կհաղորդվի բարեփոխումների անցկացման ընթացակարգին: Եվրամիությունը պետք է ձեռնարկի անդամակցության ուղու առաջին քայլը, ինչպես նաեւ թեթեւացնի Եվրամիություն երկրների մուտքի անցակարգը, ինչը երկար ժամանակ սերբերին փաստացի օտարել է եվրոպական նորմալ կյանքից: «The Financial Times» հրատարակության դիտարկմամբ` առջեւում դժվարություններ են` կապված Սերբիայի եւ միջազգային ռազմական դատարանի համագործակցության փաստացի բացակայության հետ: Սերբիան մեծ ջանքեր կգործադրի բոսնիացի սերբ հրամանատար Ռադկո Մլադիչին բռնելու համար: Քանի դեռ նա ազատության մեջ է` Սերբիան չի կարող առաջընթաց ունենալ առեւտրական գործընթացներում կամ թեկուզ դառնալ Եվրամիության անդամ:
- Գոհար Բարսամյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵԽԽՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
ՄՈԲԻԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար ԲարսամյանԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՍԱՌԸ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ. ՆՈՒՅՆԻՍԿ` ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ...
ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա ԳաբրիելյանՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

