
ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
- Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:

Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով բռնադատվածներից է եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է զուտ քաղաքական նկատառումներից ելնելով: Նա ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել մարտի 1-ին, առավոտյան ժամը 8-8.30-ի սահմաններում, որից հետո տեղափոխվել է Մաշտոցի բաժին: Սակայն ձերբակալման արձանագրությունը կազմվել է հաջորդ օրվա երկրորդ կեսին` ժամը 15.50-ին: Սա քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Փաստորեն մարդուն մոտ 31 ժամ զրկել են ազատությունից կամայականորեն, առանց փաստաթղթային որեւէ հիմնավորում տալու եւ սրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու: Ի դեպ, նախկին քրեական օրենսգիրքը նման դեպքի համար պատիժ նախատեսում էր, սակայն հաջողությամբ «բարեշրջված» օրենսգրքում այդ պատիժը հանվեց, ու հիմա ոստիկանները քաղաքացուն ապօրինի զրկում են ազատությունից, անազատության մեջ նրա հետ վարվում են ինչպես ուզում են, սակայն այդ ամենը անգամ որպես զանցանք չի որակվում եւ գործնականում ոստիկանները մնում են անպատիժ: Ձերբակալումից հետո Համլետին մեղադրանք առաջադրվել է մարտի 4-ին` 316 հոդվածի 2-րդ եւ 225 պրիմ հոդվածի 2-րդ մասերով: Իսկ հաջորդ օրը վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդություն է ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Հետագայում տեսնելով, որ երկու հոդվածներից ոչ մեկը չեն կարողանում հաստատել, գործը դատարան են ուղարկում 316 հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր ուժի կիրառում ու մի երեք ոստիկանի էլ սովորեցնում, թե դատարանում ինչ պիտի ասեն: Մի խոսքով, հերթական բռնադատվածը` հերթապահ հոդվածի միջոցով: Հաճախ պատկան մարմինները փորձում են հերքել բռնադատվածների ու քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում, սակայն ինչքան էլ փորձեն հերքել, երբ տասնյակներով մարդկանց են դատում, մեղադրանքի հիմքում դնելով միայն 2-3 ոստիկանի ցուցմունք, ովքեր քրգործում եւ վկա են, եւ ձերբակալող, եւ վարույթն իրականացնող մարմին, ապա այլ բան չի մնում, քան մեղադրյալներին բռնադատվածներ կամ քաղբանտարկյալներ կոչելը: Անդրադառնալով կոնկրետ այս դատաքննությանը` ասենք, որ մեղադրող Հ.Սարգսյանը նույնպես անդրադարձավ այս թեմային` «քաղբանտարկյալ» արտահայտությունը որակելով որպես զգացմունքային եւ անտեղի: Հ.Աբրահամյանը այն ցուցարարներից է, ում նկատմամբ բավական դաժան են վարվել: Նրա նկատմամբ բռնի ուժ է կիրառվել եւ մարմնի վրա առկա են եղել դրա հետքերը, սակայն վարույթն իրականացնող մարմինը դատաբժշկական ուղեգիր տվել է 12 օր անց, որ ծեծի հետքերը հնարավորինս վերացած լինեն. ձերբակալելուց եւ խոշտանգելուց հետո, հավանաբար, փորձելով ինչ-ինչ բաներ բարդել նրա վրա: Բայց տեսնելով, որ տղան չի կոտրվում, երկար ժամանակ մտածել են, թե ի՞նչ մեղադրանք առաջադրեն: Անազատության մեջ սահմանված 72-ի փոխարեն պահել են 102 ժամ, նոր միայն «տրամադրել» 316-ի առաջին մասը: Անդրադառնալով դատաքննությանը` ասենք, որ Աբրահամյանի պաշտպանը` փաստաբան Ինեսա Պետրոսյանը, միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կարճվի քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդումը դադարեցվի: Միջնորդությունը նա հիմնավորեց նրանով, որ արգելանքի վերցնելու պահից սկսած իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են ՀՀ քրդատօրի էական խախտումներ: Բերենք փաստաբանի հիմնավորումներից մի օրինակ. «Վարույթն իրականացնող մարմինը, չբավարարվելով կատարած ապօրինություններով, որոշում կայացրեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին մեղադրող կողմից պահանջել ներկայացնել գոնե բերման ենթարկելու արձանագրությունը, որտեղից պարզ կերեւար, որ ձերբակալման արձանագրությունը եւ դրան հաջորդող բոլոր փաստաթղթերը կազմվել են կեղծիքով, սակայն դատարանը չբավարարեց այդ միջնորդությունը»: Հարուցված քրգործը անվանելով շինծու, իսկ իր պաշտպանյալին` քաղբանտարկյալ, փաստաբանը իր միջնորդությունը հիմնավորեց նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Մեղադրող կողմը, բնականաբար, միջնորդեց մերժել միջնորդությունը, եւ դատարանը գնաց խորհրդակցության: Գրեթե 90 րոպե ինքն իր հետ խորհրդակցելուց հետո դատավոր Արմեն Դանիելյանը հետաձգեց միջնորդության լուծման հարցը` մինչեւ միջնորդության վերաբերյալ գործի քննության ընթացքում էական հանգամանքների պարզաբանումը: Դատապաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` փոխել ամբաստանյալի խափանման միջոցը, բայց քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, դատավորը միջնորդությունը չդրեց քննարկման եւ դատը հետաձգեց: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 21-ին, ժամը 15-ին: Հ.Գ. Նիստին մասնակցելու համար Արթիկից Երեւան էին եկել Աբրահամյանի մի քանի հարազատներ: Նրանցից իմացանք, որ միակ կերակրողին կորցնելու հետեւանքով Համլետի ընտանիքը հայտնվել է նյութական ծայրահեղ ծանր վիճակում: Որդու կալանավորումից հետո մոր արյան մեջ շաքարի տոկոսը բարձրացել է, ու ներկայումս նա կոմայի մեջ է: Հայրը, կինը չեն աշխատում եւ, հարազատների պնդմամբ, դժվարանում են կերակրել անգամ երկու տարեկան երեխային: Նկատենք, որ Համլետի պաշտպանությունը իրականացնելու համար փաստաբան տրամադրել է Հանրային պաշտպանի գրասենյակը:
- Գագիկ Աբգարյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան 10
Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» ...ԲՌՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ` 316 ՀՈԴՎԱԾ
Գագիկ Աբգարյան
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:
Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով ...ԽՓԻՐ, ԳՆԴԱՊԵՏ
Նուշիկ Միքայելյան
. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա...
Դատապարտյալի պարսպի առաջ
Քո ժողովուրդն է սպասում հիմա.
,
Քեզ պատժող չկա.
Քամին խրխնջում ու հոշոտում է
Դեմքը մեր ներկա,
Եվ հառաչում է մեր նախնու ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան 40
Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին...
Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, ...ՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան
Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:
Սա նշանակում է, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ Է
Արմեն Գրիգորյան
Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները:
...ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 7
Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում ...«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:
Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ
ՀՀ քաղաքացի 1
Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:
1. Արդյո՞ք տասնհինգ ...«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ Սարգսյան 1
Մեր հյուրն է Համաժողովրդական Շարժման կենտրոնի անդամ Աշոտ Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, ստեղծված քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում:
- Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ ...ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:
- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը ...ՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:
Էնպես որ` ...
ԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե Առուստամյան«...ՈՒ ԵՐԲ ՄԻ ՊԱՅԾԱՌ ԿԵՏ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ...»
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Թոմաս ՀամարբերգՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանԿԳԱՐ, ԵԹԵ ԿԱՆՉԵԻՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

