
«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
- Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: Փոխանակ Հայաստանի շարքային քաղաքացուն պաշտպանի, ենթադրենք` գների թանկացումից, արտարժույթի էնքան էլ չհիմնավորված արժեզրկումից, սակագների բարձրացումից, պաշտպանում է միայն իր նշանակած չինովնիկի շահերը:

Էն էլ ումի՞ց: Մամուլից: Վերադառնում ենք սովետական լճացման էն «երանելի» ժամանակներին, երբ քննադատություն, դիտողություն կամ էլ որեւէ այլ այդ կարգի բան արվում էր. ա) Եթե ներքեւներին էր վերաբերում` շրջկոմ-քաղկոմի ցուցումով: բ) Եթե շրջկոմ-քաղկոմին էր վերաբերում` Կենտկոմի ցուցումով: գ) Եթե Կենտկոմին էր վերաբերում` ԽՄԿԿ Կենտկոմի ցուցումով: Նույն սկզբունքներին է, ըստ էության, փորձում անցնել ՀՀ-ում գործող կառավարությունը. ցուցում կտա-փաստերն ինքը կտրամադրի-կգրեն-ծառայողական քննություն կանցկացնի` կգտնի, որ, միանշանակ, ճիշտ են-մամուլին կխրախուսի-թիրախին` կազատի աշխատանքից-բոլորը գոհ կլինեն` իրենք մաքուր. «Մենք ինչ անենք` էդ անտեր մամուլը չգրեր` հո չէինք հանի: Դուք եք մեղավոր` ինչի եք իզուր տեղը շուն հաչացնում համ ձեզ վրա, համ մեզ վրա»` մի բան էլ մուննաթ կգան հանվողի վրա: Սա էլ մտքում ինչ ասես կասի, բայց դե դուխը չի ների ավել-պակասը բարձրաձայն ասել: «Ինչ անեմ, ցավդ տանեմ, բա ես կուզեի... էդ անտեր շները... չեն էլ սատկում` մարդ դինջանա: Այ ես դրանց մարդ ասողի...», - բարձրաձայն մենակ էսքանը կասի, որ էն մնացածն էլ հանկարծ չկորցնի... Մնացած բոլոր դեպքերում էլ` իր չուզած, մամուլին «սխալ կհանի»: Իդիլլիա... Էսպիսի մամուլ է երազում իշխանությունն, ամենայն հավանականությամբ: Բայց, մինչ այդ... Ծառայողական քննությունը լավ բան է: Եվ կարծում եմ, որ ստորեւ բերվող լուրը եւս ծառայողական լուրջ քննության կարիք ունի. «Սերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ»: Առաջարկում եմ մանրակրկիտ ծառայողական քննություն անցկացնել եւ նախորդի պես նույն հրապարակայնությամբ ազգիս տեղյակ պահել արդյունքների մասին: Հուսով եմ` ոչ մեկին ռենտգենի տանելու կարիք չի զգացվի: Սա էլ է լուր` մեր մեջ ասած` ոչ նվազ սադրիչ: Եվ արժե ստուգել եւ ճշգրտորեն բացահայտել նաեւ սրա բուն էությունը: Եվ, որ ամենակարեւորն է` համապատասխանությունն իրականությանը: Խնդրում ենք գնահատել, որ չենք ասում` ընտրություններն անցել են բաց-թափանցիկ-արդար: Առանց կեղծիքների ու բռնարարքների: Չենք ասում հոկտեմբերի 27: Մարտի 1: Մթության քողի տակ: Չենք ասում: Ասում ենք էն, ինչ ասում ենք: Եթե ենթակայի պատիվը պահում եք, շեֆինը պետք է պահեք ու պահեք... Ժդյոմս:
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

