
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
- Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:

...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ժողովրդի «վեջն էլ չէր»: Ազատության հրապարակում էին: Հարս ու սկեսուր, տատ ու թոռ, մարդ ու կին: «Ազատություն» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով ու Սասուն Միքայելյանի նկարներով: Վանատուրցիները չեն էլ հոգնում իրենց պայքարի մասին խոսելուց կամ պահանջները նշելուց: Նրանց մեկնաբանությամբ` դրանից կարեւոր գործ իրենք այս օրերին չունեն. «Ի՞նչ գործ, եթե մեր ազգային հերոս Սասուն Միքայելյանը, մեր մյուս ազատամարտիկները, Շարժման գործիչները ձերբակալված են: Ո՞նց հանգիստ ապրենք, երբ մեր երկրում կան 100-ից ավելի քաղբանտարկյալներ, երբ դատարաններում խայտառակ դատավարություններ են ընթանում, երբ մարդկանց մինչեւ հիմա ձերբակալում են այն բանի համար, որ մասնակցել են ընդդիմության միտինգներին: Լավ են արել: Մենք էլ ենք մասնակցել ու էլի ենք մասնակցելու: Մարդկանց տանում են բաժին, հետո էլ թե` ստորագրություն տուր, որ էլ միտինգի չես մասնակցելու: Ուրեմն սրանք գիտեն, որ վաղ թե ուշ պիտի միտինգներ լինեն, քանի որ ուզեն-չուզեն պիտի կատարեն եվրոպացիների ընդունած բանաձեւի պահանջները: Ու որպեսզի գոնե քիչ մարդ լինի միտինգներին, ստորագրություններ են վերցնում: Սրանք էսքան ժամանակ չհասկացան, որ իրենցից վախեցող չկա», - ասաց տարեց տղամարդը ու հավելեց. «Ես էս տարիքում իրենցից չեմ վախենում, բա ջահելները կվախենա՞ն: Էդ Ռոբիկն ու Սերժիկը իրենք վախեցած են` գիտեն մենք էլ ենք վախեցած: Դրանք մի կարեւոր բան չհասկացան, որ ազատության ու արդարության համար կռիվ տվողը կես ճամփից ետ չի դառնում: Ես կարծում եմ` իրենք իրենց հիմարության-չարության-դաժանության գերին են: Բայց իրենք նաեւ բռնված են-կապված են: Ո՞նց: Դու հասկացար, իսկ իրենք դա զգում են արդեն բավական ժամանակ: Իրենց գործողություններից երեւում է: Էստեղ ժամանակն արդեն Աստված է որոշում: Պարզապես Աստված մինչեւ դատաստանի կայացումը ետդարձի ճանապարհ է թողնում: Կարելի է ասել` բարոյահոգեբանական մարդասիրական միջանցք: Պիտի մարդ մի քիչ էլ խելք ունենա, էլի»: Դե, վանատուրցի պապիկի այս իմաստուն խոսքերն արդեն բավական են մյուսների տրամադրությունն էլ հասկանալու համար, քանի որ այս Ազատության հրապարակում բոլորը նույն կերպ են մտածում: Իսկ հացադուլավորնե՞րը: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրի Ժանետա Ներսիսյանը շարունակում են հացադուլը: Նրանց վիճակը բավարար է: Երեկ երկու տարեց տղամարդիկ ցանկացել են միանալ հացադուլին, սակայն Արշավիրը դեմ է եղել. «Մենք թույլ չենք տա, որ մեծերը հացադուլ անեն»: ...Վանատուրում անձրեւը շարունակվում էր տեւական ժամանակ, իսկ մարդիկ չէին հեռանում հրապարակից. «Մենք մեր ժամն ունենք: Ժամը կգա, կգնանք տները: Բայց վաղը ու բոլոր մյուս օրերին նորից էստեղ ենք լինելու, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել»:
- Կարինե Հարությունյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

