
ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
- Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ժողովրդի հետ, ծանոթանում նրանց առաջ քաշած պահանջներին, որոնք մեծավ մասամբ առնչվում են ԵԽ բանաձեւի պահանջների բավարարմանը, հասկանում ես, որ պետության շահերը պաշտպանողները այդ մարդիկ են եւ ոչ թե պետական շենքերում ու առանձնասենյակներում նստողները:

Եվ ոստիկանները պաշտպանում են ոչ թե պետության շահերով մտահոգ անձանց, այլ նրանցից պաշտպանում են պետության շահերը ոտնահարողներին: Քանի որ ցուցարարները պահանջում են անել այն, ինչ պետական պաշտոնյաները ընդամենը պարտավոր են անել առանց ճնշման, տրամաբանական հարց է առաջանում` ու՞մ են պաշտպանում ոստիկանները եւ ինչու՞: Երեկ ոստիկանական ուժեղացված պահակազոր էր կարգված նաեւ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում: Տեղյակ մարդիկ պնդում էին, որ ոստիկանական լրացուցիչ ուժերը Գյումրի են բերվել Վանաձորից: Չնայած ցուրտ եղանակին, չգիտես ինչու մարդկանց ներս չէին թողնում եւ ինչպես միշտ դատը սկսվեց 1, 5 ժամ ուշացումով: Մասնակիցներին մեկ անգամ եւս հիշեցնելու համար, որ այս երկրում իշխանություններն ամեն ինչ անում են ի հեճուկս ժողովրդի, դատավոր Վահե Խալաթյանը նիստն անցկացրեց փոքր դահլիճում: Սա, բնականաբար, դժգոհության տեղիք տվեց եւ էլ ավելի լարեց առանց այդ էլ լարված մթնոլորտը: Դատավոր Վահե Խալաթյանը ներս մտավ կարգադրիչի համար բավական անսպասելի, եւ վերջինս չհասցրեց ոտքի կանգնելու հրաման արձակել: Դատավորի նկատողությունից հետո, ինչքան էլ կարգադրիչը հրամայեց, ոչ ոք ոտքի չկանգնեց: Եթե սրան էլ գումարենք այն, որ պետական մեղադրողներին ժողովուրդը դիմավորեց (մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված բոլոր դատերին է այդպես դիմավորում) սուլոցով եւ անհարգալից արտահայտություններով, ապա կարելի է ասել, որ դատը սկսվեց իշխանության մարմինների նկատմամբ բացարձակ արհամարհանքի մթնոլորտում: Ինչպես տեղեկացրել էինք` նախորդ նիստում կիսատ էր մնացել 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մուրադյանի հարցաքննությունը: Դատարանում վերջինս պնդել էր, որ ինքը ոչինչ չի տեսել, մեղադրյալներից ոչ մեկին ընտրատեղամասում չի նկատել: Միայն մի պահի լսել է ոչ թե գոռգոռոց, այլ բարձր խոսակցություն` դրոշմակնիքի մասին, թե ո՞ր էջում պետք է խփվի այն: Քանի որ հակասություն էր առաջացել նախաքննությանը եւ դատարանին տված նրա ցուցմունքներում, ուստի մեղադրող եւ պաշտպանող կողմերը միջնորդել էին դատարանին հրապարակել նրա ցուցմունքները: Սկսելով դատավարությունը` դատավոր Խալաթյանը հայտարարեց, որ հեռուստալրագրողներին 10 րոպե ժամանակ է տալիս, որից հետո տեսախցիկների աշխատանքը պետք է դադարեցվի: Դատավորի այս խոսքը առիթ դարձավ, որ պատասխան հայտարարությամբ հանդես գա Պետրոս Մակեյանը: Նախ նա ասաց, որ որոշակի սցենար է տեսնում նրանում, որ անխտիր բոլոր նիստերը դատավորը սկսում է 1-2, 5 ժամ ուշացումով, եւ երկրորդ. «Դուք աստիճանաբար, ինչպես վերջին նիստից հետո «Հայլուրը» հայտարարեց, տանում եք փակ նիստի: Եթե այդպես է, ուրեմն մենք չենք գա եւ եկեք դատավարությունը կալանավայրում անենք: Ձեր գործողությունները բերում են դրան»: Հայտարարությունների «փոխանակությունից» հետո հրապարակվեց վկայի նախաքննությանը տված ցուցմունքը, որտեղ նա խոսել է «բռնության զուգորդմամբ ընտրական գործընթացը խանգարելուն միտված գործողությունների», «գոռգոռոցների» մասին: Այն մասին, որ «ընտրողները հավաքվել էին եւ չէին կարողանում ընտրել մոտ 30-40 րոպե», Մակեյանի, Զաքարյանի, Սաղաթելյանի կողմից բարձրացված աղմուկի մասին եւ այլն: Հազիվ էին ընթերցել նախաքննական ցուցմունքը` դատավորի սահմանած 10 րոպեն լրացավ, եւ նա պահանջեց տեսախցիկները դուրս բերել: Սա բողոքի ալիք բարձրացրեց դահլիճում: Մասնակիցները զայրացած հարցնում էին, թե ի՞նչ ունի դատավորը թաքցնելու, որ հրամայում է տեսախցիկները դուրս բերել: Դատավոր Խալաթյանի կամայականությունից դժգոհ` Աշոտ Զաքարյանը պահանջեց դադարեցնել դատաքննությունը` որպես պատճառ մատնանշելով իր փաստաբանի բացակայությունը: Իր կատարած անօրինականությունից ու մասնակիցների կողմից դրան ցուցաբերած բուռն արձագանքից դատավորն այնքան էր շփոթված, որ դահլիճից հեռացավ` առանց նիստը փակելու եւ հաջորդ նիստի օրը հայտարարելու: Կատարվածը խնդրեցինք մեկնաբանել Շոթա Սաղաթելյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանին. «Դատավորն այսօր շատ վատ վարք դրսեւորեց: Խոսք կա` «Ուժն է ծնում իրավունքը», եւ դատավորը, ապավինելով այդ ուժին, մոռացավ, որ ինքը պետք է իրավունքի շահերը պաշտպանի, ու հանկարծ ըմբոստացել է, փորձում է հասարակությանը իր տեղը դնել: Ինձ համար ակնհայտ է, որ դատավորը չգիտի ԶԼՄ-ների մասին օրենքը, այլապես չէր պահանջի տեսախցիկները հանել, բայց լրագրողներին մնալ: Բացի այդ, դատավորը նախ պարտավոր է դատավարության մասնակիցների կարծիքը հարցնել, ինչը այս դեպքում նա չարեց: Էլ չեմ ասում, որ որոշումը չէր համապատասխանում օրենսդրությանը»: Մեր հարցին, թե այս քայլով դատավորը ի՞նչ նպատակ էր հետապնդում, նա պատասխանեց. - Նպատակը հպատակեցնելն է: Ուզում են այնպես անել, որ ՀՀ քաղաքացի գոյություն չունենա: Որպեսզի նրանք իրենց իրավունքների ու ազատությունների համար չպայքարեն: Հպատակվեք` նպատակը դա է, եւ ամբողջ դատական համկարգն է ծառայեցվում որպես միջոց դրան հասնելու համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
- Գագիկ Աբգարյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե ԱռուստամյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա Բաղդագյուլյան«ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

