
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
- «Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:

Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի մասն է կազմում: Սա ԵՄ անդամ երկրում է կատարվել: Մի երկիր, որի իշխանությունը արդեն 10 տարի բռնազավթած վարչախումբը գործում է մահակներով, էլեկտրաշոկերով, ավտոմատներով: Մի երկիր, որի փողոցներում վխտում են ոստիկաններ, կարմիր բերետավորներ, մահակավորներ: Օրվա բոլոր ժամերին: Արդեն սրտխառնուքի աստիճան: Քանի որ սուգն էլ են վերածում ծեծի ու բռնության, տոնն էլ: Մեկ տարի առաջ` մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության շենքում մահացավ Լեւոն Գուլյանը: Նա 30 տարեկան էր: Ոստիկանություն էր հրավիրված որպես վկա: Ժամեր անց հարազատներն իմացան Լեւոնի մահվան մասին: Քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Տաս ամիս անց նախաքննության մարմինը գործը կարճեց` հիմնավորելով, թե Գուլյանը փորձել է փախչել պատուհանից, վայր է ընկել ու մահացել: Երեկ, Լեւոն Գուլյանի հարազատները հիշատակի երթ էին ուզում անցկացնել Հանրապետության հրապարակից դեպի ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենք: Բայց... ժամը 20-ից էլ առաջ Հանրապետության հրապարակում էին արդեն մեր ամենահաս ոստիկանները: Մի շարք բարձրաստիճաններ նույնիսկ քաղաքացիական հագուստով էին: Չգիտեմ ` «պագոններն» էին թաքցնում, թե ինչ, բայց մարտի 1-ից էս կողմ մահակը ձեռքից բաց չթողած բարձրաստիճանը երեկ հագուկապը փոխած էր: Միգուցե պաշտոնն են բարձրացրել խաղաղ ցուցարարներին սպառնալու-ծեծելու համար: Ինչ որ է: Էս ոստիկանը, որը ինչ-որ մի տեղ մի պետի տեղակալ է, ասում էր, որ ժողովուրդը իրավունք չունի երթ անելու, քանի որ այն մերժված է: Բանն այն է, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դիմել էր քաղաքապետարան` երթի թույլտվություն ստանալու հայտով, սակայն գրավոր մերժում չէր ստացել: Ու մարդիկ մտածել էին, որ եթե մերժում չկա, կարող են, ուրեմն, Լեւոն Գուլյանի հիշատակի համար մի-մի մոմ վառել եւ քայլել մինչեւ այն շենքը, որի լուսամուտից, ինչպես ասվում է, գցել են Լեւոնին: Չթողեցին: Հրապարակը ոչ այնքան լիքն էր ոստիկաններով, որքան` «գրաժդանսկիներով»: Այսինքն` ԱԱԾ աշխատողներով ազգային անվտանգության հարցերը լուծել-պրծել են, ընկել են ժողովրդի ջանին: Էդպես, էդ ոգով երեկ «ցրում էին» սգավորներին: Բավականին տեւական ժամանակ ոստիկանների հետ բանակցելուց հետո, Ավետիք Իշխանյանն առաջարկեց մոմավառությունը կատարել հենց Հանրապետության հրապարակում, քանի որ ամեն քայլափոխի ոստիկաններ են, եւ կարելի է համարել, որ ողբերգությունը կատարվել է մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Ահա այս տրամաբանությամբ էլ մարդիկ վառեցին մոմերը ու շրջան կազմած կանգնեցին: Նույնիսկ լռության այդ ծանր րոպեները ԱԱԾ ջանասերներին չսթափեցրին, քանի որ սրանք այնքան են տարված «աչոկներ» հավաքելու մրցավազքով, որ մոռանում են ամեն մարդկային բան: Այս առիթով ահա թե ինչ ասաց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը. «Նույնիսկ պարզ մարդկային կարեկցանքի ընդունակ չեն: Ինչքան են վախենում մարդկանց հավաքներից: Ինչքան կարեւոր էր հարազատների համար, որ այս երթը կայանար, ինչ-որ չափով կմխիթարվեին: Նույնիսկ եթե իրենք էլ միանային երթին, ցույց կտային, որ առաջին հերթին մարդ են, հետո` ոստիկան: Իսկ իրենք ոստիկան չեն` հաստատ, որովհետեւ ոստիկանը կարգուկանոն պահպանող մարմին է: Իրենք դա էլ չեն: Մարդ էլ չեն, ոստիկան էլ չեն, քաղաքացի` առավել եւս չեն: Սա իշխանական բուրգի վախի դրսեւորումն է: Իսկ ոստիկան եւ իշխանություն, նույն բանն են, քանի որ մեր երկիրը հիմա ոստիկանական պետություն է»: Իսկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի կարծիքն էլ հետեւյալն էր. «Իրավապաշտպանը իրավունք չունի դիմելու պետական մարմնին՝ ազատություն խնդրոլով: Ինքը պետք է այդ ազատությունը բերի ժողովրդին: Մենք չպետք է դիմենք ու մտնենք տարբեր վատ օրենքների սահմանների ու սահմանափակումների մեջ: Այլապես, իշխանությունները միշտ էլ կարող են ստիպել իրենց ուզածը»:
- Կարինե Հարությունյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

